Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք նրա տելեգրամյան էջից: Նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք նրա տելեգրամյան էջից: Նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Թուրքիա: Անկարայում նա հանդիպել է Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարածաշրջանային սերտ համագործակցությունը և ընդհանուր շահագրգռվածությունը՝ աջակցելու Սիրիայում իշխանության անցմանը «հաշվետու և ներառական կառավարության»: Բլինքենը կարևորել է Սիրիայում մարդու…
Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է Ամանորի ծաղկեպսակների և աքսեսուարների ձեռքբերման համար ծախսել մինչև 42 հազար լարի, իսկ քաղցրավենիքի համար՝ մինչև 4000 լարի։ Մրցույթն արդեն հայտարարվել է երկու փուլով։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն և տարբեր տեսակի դեկորացիաներ։ Բացի այդ, նրանք նախատեսում են 4000 լարի ծախսել քաղցրավենիքի, կաթնային շոկոլադի, շոկոլադների ու թխվածքաբլիթների վրա։ Մրցութային…
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք և լիազորություն։ Եվ անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին…
Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի խորհրդարանին է ներկայացրել Ինտերնետային անվտանգության մասին օրենքում ուղղում, որով նախատեսվում է արգելել 16 տարեկանից ցածր դեռահասներին սոցցանցերի օգտագործումը՝ հայտնում է CNN-ը: Ռոուլենդի խոսքով՝ նման բարեփոխման նպատակն է «պաշտպանել ավստրալացի պատանիներին, նրանց համար ապահովել ավելի անվտանգ ու առողջ միջավայր»: Արգելքը ենթադրում է, որ մինչև 16 տարեկան երեխաներն ու դեռահասները չեն կարողանա…
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարծում է, որ միջուկային զսպման ոլորտում ռուսական դոկտրինի թարմացումը չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել։ «Այս պահին ես որևէ նշան չեմ տեսնում, որ կա միջուկային զենք օգտագործելու անմիջական մտադրություն»,- ասել է Օսթինը՝ NBC-ի հետ հարցազրույցում։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ չի տեսնում «փոփոխություններ Ռուսաստանի ռազմավարական ուժերի դասավորվածության…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն…
Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հելսինկյան հանձնաժողովի նիստում, հայտարարել է, որ Ուկրաինան գոյատևման ծանր պայքար է մղում և չի ընդունի «կիսատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետության հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։ Ուկրաինացի…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը չի կարող օրինականորեն ռուսական ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք։ «Խոսքը նաև 2014-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմաններին հետ…
Դանիայի իշխանությունները ուսումնասիրում են իրավիճակը՝ կապված Բալթիկ ծովում ստորջրյա մալուխները վնասելու հետ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տրոելս Լուն Պոուլսենը իր սկանդինավյան գործընկերների և Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո։ Կասկածներ կան, որ տեղի է ունեցել սաբոտաժ: Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պայթյունի գործում հայտնվել է Չինաստանում գրանցված բեռնատար նավ, որը ռուսական Ուստ-Լուգա նավահանգստից դուրս գալուց հետո…
Հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ի առավոտյան, Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտնել են մի քանի հրթիռի մասին, որոնք արձակվել են Կիևի, Դնեպրի, Պոլտավայի շրջանների ուղղությամբ։ Ենթադրաբար, Х-101 թևավոր հրթիռներն արձակվել են Ту-95 ինքնաթիռներից Էնգելսի շրջանում՝ հավելել են Ուկրաինայի Զինված ուժերը։ Բացի դրանից՝ ուկրաինական ռազմածովային ուժերի տվյալներով՝ Սև ծովում եղել է 5 «Կալիբր»…
Ուկրաինան Ռուսաստան է արձակել Մեծ Բրիտանիայի մատակարարած Storm Shadow հրթիռները, հայտնում է Sky News-ի աղբյուրը։ Լոնդոնն ու Կիևը դեռ չեն հաստատել այդ լուրը, սակայն դրանց տեղակայումը լայնորեն լուսաբանվել է բրիտանական ԶԼՄ-ներում: Մեծ Բրիտանիան ավելի վաղ հայտարարել էր, որ բրիտանական տանկերը, հակատանկային հրթիռները և այլ ռազմական տեխնիկա կարող են օգտագործվել Ռուսաստանի ներսում՝ որպես Ուկրաինայի պաշտպանության մաս,…
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Դաֆնե Մարեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով պատվիրակության նոր ղեկավարին՝ Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման ու խոցելի խմբերին օժանդակություն…
Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները մինչև չորեքշաբթի օրվա վերջ փակ են եղել այցելուների համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է CNN-ը։ Այդ օրն ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը՝ բացատրելով նոյեմբերի 20-ի ընթացքում Կիևի վրա օդային հարվածների մտավախությամբ: Բոլոր պետությունների դեսպանատները պատճառաբանել են, որ առաքելությունները փակ կլինեն հանրության համար՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Կրեմլը չի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար: «Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք, ըստ…
Երեքշաբթի Բեյրութում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը, իր բնորոշմամբ, «շատ կառուցողական բանակցություններ» է անցկացրել լիբանանցի պաշտոնյաների հետ Իսրայելի և «Հըզբոլլահ» շիա խմբավորման միջև հնարավոր զինադադարի վերաբերյալ: Հաղորդվում է, որ «Հըզբոլլահը» դրական է արձագանքել պատերազմին վերջ տալու ԱՄՆ նախագծին, որի համաձայն՝ Իսրայելի ցամաքային ուժերը պետք է լքեն Լիբանանը, իսկ «Հըզբոլլահի» զինյալները հեռանան Իսրայելի սահմանից։ Գործարքի շրջանակում…
ՆԳՆ-ում շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին։ Այդ մասին սոցցանցում տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵ նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- նշված է հրամանագրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times պարբերականը։ Պարբերականը նաև նշել է, որ «Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և այլ հրթիռային կայաններ՝ դրանք արձակելու համար»: Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ շառավղով ATACMS հրթիռները կարող են սպառնալ…
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրթության և մշակույթի նախարար Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Նինո Ենուքիձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Կողմերը խոսել են նախարարությունների հետագա համագործակցության հեռանկարի մասին։ «Ուշադրություն է դարձվել Աբխազիայի արվեստի դպրոցներում առկա ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Հանդիպմանը մասնակցել են…
Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի նորացված միջուկային հայեցակարգի հաստատումից հետո բոլոր կողմերին կոչ են արել հանգստություն ու զսպվածություն ցուցաբերել՝ առաջ մղելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով դեէսկալացիային ուղղված ջանքերը, որպեսզի նվազեցվեն ռազմավարական ռիսկերը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը: Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին նշել է, որ Պեկինի դիրքորոշումը չի փոխվել՝ հուսով…
Ախալցխայի քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն կարող է հաստատվել 35 միլիոն լարիի չափով, ինչը գրեթե 2 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Քաղաքապետարանն արդեն բյուջեի փաստաթուղթն ուղարկել է քաղաքապետարան, և նախատեսվում է հանրային քննարկում նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին։ Տարվա հիմնական փաստաթղթի նախագծով ավելի քան 5 մլն-ը հատկացվելու է աշխատավարձերին։ Ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է նաև մինչև…
Վարշավայում տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը՝ Կայա Կալասի մասնակցությամբ, որը պետք է փոխարինի Ժոզեպ Բորելին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնում։ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկումներին միացել են առցանց։ Հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին մամուլի ասուլիսում…
Վաղ առավոտյան Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանները ցրել են խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, և ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։ Քաղաքային ծառայություններն ամբողջությամբ մաքրել են պողոտան, ինչպես նաև հարակից փողոցներն ու հրապարակները։ Ցուցարարների մի փոքր խումբ և ընդդիմության որոշ առաջնորդներ տեղափոխվել են Մելիքիշվիլու պողոտա։ Այնտեղ նույնպես հանգիստ մթնոլորտ է։ Իրավապահները ցուցարարներին սկսել են ցրել երեքշաբթի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը…
Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, ամերիկացի քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել ապաստարան գնալու։ «Նախազգուշական նպատակներով դեսպանատունը կփակվի: Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստարաններ գնալու օդային տագնապ հայտարարելու դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ: Օրվա սկզբից Կիևում արդեն չորս անգամ պայթյուններ են լսվել։ Քաղաքում երեք անգամ օդային…
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ «Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական փոխակերպումների, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է…
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում: Նշենք՝ վարչապետի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Սարգսյանը Ներքին…
Աբխազիայի ինչնահռչակ հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են: Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել:…