Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել
Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների մասնակցությամբ բախում է տեղի ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ անվտանգության աշխատակիցները ծեծել են ցուցարարների, որոնք պաստառներ են պարզել և կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում և Ադրբեջանում ընդդիմության հետապնդումների դադարեցում։ Ադրբեջանի իշխանությունների կամ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել: Միջադեպի հանգամանքները քննվում են: …
