Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արաղչին ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունն ու միասնականությունը՝ պաշտպանելու Իրանի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը: Նա նաև դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ իշխանությունների փորձերը: Հնդկաստանի արտգործնախարարն էլ կարևորել է երկու…
