Ամստերդամում Ամանորի գիշերը պատմական եկեղեցի է այրվել
Ամստերդամի կենտրոնում հրդեհը ոչնչացրել է 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցին։ Լրատվամիջոցների տվյալով՝ ճարտարապետական հուշարձանը վերականգնման ենթակա չէ: Հրդեհը սկսվել է հունվարի 1-ի կեսգիշերից անմիջապես հետո։ Արտակարգ ծառայությունները հրդեհի տարածման սպառնալիքի պատճառով տարհանել են մոտակա տների բնակիչներին: Հրդեհը մարել են մի քանի ժամում, սակայն շենքը պահպանել չի հաջողվել։ Արտակարգ պատահարի պատճառը դեռ հայտնի չէ: Վոնդելկերկը կառուցվել է նեոգոթական…
