Ախալցխայի հուգեւոր տեսչությունը կրկին օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքներին
Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հոկտեմբերի 10-ին օգնություն տրամադրեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 26 հասցեում բնակվող Զեդգինիձեների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Սննդամթերք տրամադրվեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 19 հասցեում բնակվող Բագրատունյանների ընտանիքին։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։…
