Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նախագահը հող է նախապատրաստում ԵՄ-ից երկրի դուրս գալու համար
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պատրաստվում է Եվրամիությունից երկրի դուրս գալուն։ Այդ մասին հաղորդել է Rzeczpospolita թերթը։ «Ակնարկելով, որ եվրաինտեգրումը դավադրություն է Լեհաստանի դեմ՝ Դուք չեք օգնում ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Լեհաստանին։ Դուք հոգեբանական և քաղաքական հող եք նախապատրաստում Եվրամիությունից դուրս գալու համար»,- ասել է նախարարը: Սիկորսկու խոսքով՝…
