Եվրամիությունը և Եգիպտոսը ստորագրել են գործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր
Եվրամիությունը և Եգիպտոսը ստորագրել են մի շարք համաձայնագրեր՝ ուղղված քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում գործակցության խորացմանը: Բրյուսելում անցկացված Եվրամիություն-Եգիպտոս գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Կահիրեին կտրամադրվի 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական աջակցություն: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտնել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու ծրագրի մասին. այն կմիավորի միջազգային գործընկերներին Գազայում բարեփոխումների և վերակառուցման…
