Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը նվիրված քննարկման համար: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ 2025 թվականի առաջին վեց ամիսներին ռուս-ադրբեջանական սահմանը հատել է 176.761 միջազգային տրանսպորտային միջոց, ինչը 10%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Բեռնափոխադրումներն աճել են 13%-ով՝ հասնելով 680…
