Ախալցխայում կվերանորոգվի Սերապիոն Զարզմելի փողոցի 510 մետրանոց հատվածը
Ախալցխայում Սերապիոն Զարզմելի փողոցում նախատեսվում է վերանորոգել ճանապարհի 510 մետրանոց հատվածը։ Ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ասֆալտապատում։ Աշխատանքների ընթացքում որոշ հատվածներում կփոխարինվեն վնասված ցանցերն ու մետաղական խողովակները, ինչպես նաև կվերանորոգվեն շենքերի մուտքերն ու բակերի միացումները։ Ծրագրի իրականացումը կնպաստի փողոցի ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ ու անվտանգ տեղաշարժի պայմանների ստեղծմանը։…
