Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-ամյակը և Գագիկ Գինոսյանի 60-ամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-ամյակը և Գագիկ Գինոսյանի 60-ամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի Օրալ գյուղում մեծ շուքով նշվել են գյուղի հիմնադրման 195-րդ տարեդարձը և պարի վաստակաշատ վարպետ Գագիկ Գինոսյանի 60-ամյակը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Ախալցխայի շրջանի հայկական պարային համույթները, որոնք Կարնո ավանդական մեղեդիների ուղեկցությամբ ներկայացրել են հայկական ազգային պարի գեղեցկությունն ու բազմազանությունը։

Միջոցառմանը հատուկ մասնակցություն է ունեցել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղի պարային համույթը՝ իր ելույթով միանալով Օրալի բնակիչների տոնական օրվան։

Օրալում անցկացված միջոցառումը վերածվել է ազգային մշակույթի, ավանդույթների և պարի իսկական տոնի։ Երիտասարդ պարողները մեծ ոգևորությամբ և շուքով են ներկայացրել հայկական պարի ավանդույթները՝ օրը դարձնելով հիշարժան և տոնական։

Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց ազգային մշակույթի պահպանման, սերնդեսերունդ փոխանցման և համայնքների միջև մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը։