Ռուսական ռազմածովային ուժերը ժամանել են Չաբահար՝ մասնակցելու զորավարժությունների Իրանի և Չինաստանի հետ
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը ժամանել են Իրանի Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու «Ծովային անվտանգության գոտի-2024» ռազմածովային զորավարժություններին, որոնց ներգրավված են նաև Իրանի և Չինաստանի նավատորմները և ծովային ավիացիան: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ վարժանքներին որպես դիտորդ կներգրավվեն նաև Պակիստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Օմանի, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: Զորավարժությունների գործնական մասը կանցկացվի Օմանի ծոցի ջրային տարածքում: Դրանց…
