Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Իրանի պաշտպանության նախարար
Հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից է՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին: «Հարևանների հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները միշտ զարգացել են»,- նշել է պաշտոնյան։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Աշթիանին շեշտել…
