ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում. ԵՄ հայտարարությունը
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է կողմերի հարաբերություններում և վերահաստատում է Եվրոպական միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին՝ ասված է գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ հայտարարության մեջ: «Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապի և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն…
