Որն էր Փաշինյանի հարցազրույցի հիմնական ուղերձը. Ցույցերը Թուրքիայում մեծ թափ են ստանում
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում: Երեկ ևս դրանք ուղեկցվել են բախումներով: Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի: Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ԱՄՆ-ի Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը: Գործակալությունից ընդգծել են, որ իրենց իրավունք են վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը համարվի տեղին և օրինական: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին հրամանագիր էր ստորագրել USAGM-ի և մի շարք այլ կառավարական կառույցների գործունեության զգալի կրճատման մասին:
Ախալքալաքում մեկնարկվել է շրջակա միջավայրի խնամքի և կանաչապատման շաբաթը։ Աղմաշենեբելի և Ազատության փողոցներում տնկվել են դեկորատիվ ծառեր, թխկի և սոսի։ Կանաչապատման ակցիային ակտիվորեն մասնակցում էին Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Քաղաքայի խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանը, Փոխքաղաքապետներն ու Ախալքալաքի սերվիզ-կենտրոնի աշխատակիցները։ Ախալքալաքում կանաչապատման արշխավը ընթանում է աստիճանաբար և կշարունակվի…
Միացյալ Թագավորությունը ջերմորեն շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Դիրդրի Բրաունի հայտարարության մեջ: «Սա պատմական պահ է, և մենք կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը: Այս խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի ավարտը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և ընդհանուր առմամբ անվտանգության…
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հետ կապված գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը տարբեր մակարդակներում բազմիցս հնչեցվել է՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եթե կարճ ձևակերպենք՝ անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին փոխադարձաբար ընդունելի չէ: Դրանք, բարեբախտաբար կամ ցավոք, միմյանց բացառող երևույթներ են՝ հստակ չափանիշներով, և ոչ քաղաքական կամ գաղափարական տեսանկյունից»,- հստակեցրել է Զախարովան:
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հայաստանը փորձում է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ: «Մենք շարունակում են բազմաբնույթ քաղաքական երկխոսությունը։ Մենք մշտական կապի մեջ ենք երկու երկրների առաջնորդների հետ։ ՀՀ վարչապետն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Մոսկվա այցելելու հրավերը: Կայացել են արտգործնախարարների կառուցողական բանակցությունները։ Վերջերս տեղի…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Միացյալ Նահանգները մտադիր է Իսրայելին ավելի քան 7 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրել: Նշվում է, որ փաթեթը կներառի ավիացիոն ռումբեր, կառավարվող հրթիռներ և համապատասխան սարքավորումներ: Պենտագոնից նշել են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ինչն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային շահերի համար։ Գերատեսչության տվյալով՝ ամերիկյան աջակցությունը հնարավորություն կտա Իսրայելին ամրապնդել երկրի…
Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ Փարիզ-Անկարա երկխոսության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկրների հարաբերությունների վրա։ «Թուրքիան և Ֆրանսիան բազմաթիվ ոլորտներում գործակցության ներուժ ունեն․ խոսքը, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության մասին է»,- նշել է Էրդողանը։ Նա հավելել է՝ Սիրիայի դեմ ԵՄ…
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Այն տևել է մոտ մեկ ժամ: Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կիլիկիայի Մեծ Տան … source
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: Իրանի նավթարդյունաբերության դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն Էսմայիլ Բաղաեին անվանել է միանգամայն չարդարացված և միջազգային չափանիշներին հակասող։ «ԱՄՆ նոր վարչակազմի որոշումները խոչընդոտում են տնտեսական գործընկերների հետ մեր օրինական առևտուրը: Նման միակողմանի գործողությունների հետևանքների պատասխանատուն լինելու է ամերիկյան կողմը»,- նշել է պաշտոնյան: Իրանի գերագույն…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիր Կայա Կալասը հայտարարել է, որ Լիտվան, Լատվիան և Էստոնիան վաղն ընդմիշտ կանջատվեն ռուսական էներգետիկ համակարգից։ «Ռուսաստանն այլևս չի կարող էներգիան օգտագործել որպես շանտաժի գործիք։ Սա ազատության և եվրոպական միասնության հաղթանակն է»,- գրել է Կալասը X-ի իր միկրոբլոգում։ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ անցումը…
Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է Բաքվում Ռուսական տունը փակելու՝ Ադրբեջանի պահանջը: «Դա թյուրիմացություն է: Մոսկվան ափսոսանք է հայտնում նման որոշման համար և հուսով է, որ խնդիրը կլուծվի երկխոսության միջոցով: Չի բացառվում, որ այն կքննարկվի երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Ռուսական տունը գրանցված չէ որպես…
Սիրիայի տարածքում կպահպանվեն Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմակայանները, եթե դա բխի Դամասկոսի շահերից՝ հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները «զգալիորեն բարելավվել են», քանի որ «քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չեն լինում»: Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և…
Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի հարավում և արևելքում «Հըզբոլլահի» օբյեկտներին՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները: Նշվում է, որ թիրախում են եղել շարժման կրակային դիրքերը և պահեստները, այդ թվում՝ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում։ Ավիահարվածի հետևանքների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադար է հայտարարվել անցած տարվա նոյեմբերին: Սակայն կողմերը պարբերաբար փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի ռեժիմը…
ԱՄՆ նախագահը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ, իր խոսքով՝ «ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ապօրինի և անհիմն գործողությունների» համար: Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում նշվում է, որ Հաագայի դատարանը չարաշահել է լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ տալով: ՄՔԴ-ն նաև նախնական հետաքննություն է սկսել ամերիկյան անձնակազմի նկատմամբ։ Փաստաթղթում…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ վերջ տալու պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարող է ուժեղացնել պատժամիջոցները ռուսական նավթի արդյունահանման և արտահանման ոլորտում։ «Եթե որևէ մեկը կա, որ հասկանում է՝ ինչպես են աշխատում ճնշման լծակները, ապա դա նախագահ Թրամփն է»,- նշել է…
Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Ֆրանսիական առաջին Mirage-2000 կործանիչները ծառայության են անցել Ուկրաինայի զինված ուժերում։ Ուկրաինացի օդաչուներն ու մեխանիկներն արդեն ավարտել են վերապատրաստումը Ֆրանսիայում և պատրաստ են թռչել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնուն հինգշաբթի առավոտյան: Գերատեսչության ղեկավարը, սակայն, չի հստակեցրել ինքնաթիռների թիվը: Հոկտեմբերին նա ասել էր, որ կործանիչներում փոփոխություններ են կատարվել: Mirage-ներն այժմ համալրված են…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է այն հայեցակարգը, որով ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գազայի հատվածը: Հայտարարությունն արվել է, երբ նրա վարչակազմի պաշտոնյաները սկսել են հակասել նրա նախկին մեկնաբանություններին: «Տարածքը Իսրայելը կփոխանցի ԱՄՆ-ին մարտերի ավարտից հետո»,- հինգշաբթի ասել է Թրամփը։ Նա կրկնել է, որ այդ գաղափարը կնշանակի պաղեստինցիների վերաբնակեցում, և ամերիկացի զինվորների կարիք չի լինի: Թրամփը…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Բաքվում «Ռուսաստանի տան» աշխատանքը, քանի որ այն գրանցված չէ որպես իրավաբանական անձ: «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։ Ըստ նրա՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Բաքվում «Ռուսաստանի տան» հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Պրիմակովի խոսքով՝ կառույցը մեկուկես ամսվա ընթացքում պետք է…
Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար դիտարկում է երեք տարածք Աֆրիկայում՝ չճանաչված Սոմալիլենդը և Սոմալիի Փունտլենդը, ինչպես նաև Մարոկկոն, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը: Լրատվականը նշում է, որ «այդ երեք տարածքների համար ընդհանրությունը ԱՄՆ աջակցության խիստ անհրաժեշտությունն է», քանի որ «Սոմալիլենդը և Փունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, Մարոկկոն շարունակական տարածքային վեճ ունի Արևմտյան…
Պեկինը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին դուրս բերելու և տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հսկողություն հաստատելու Թրամփի փորձերին՝, հինգշաբթի հայտարարել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդգծելով մարդկանց հարկադիր տեղաշարժի դեմ Պեկինի դիրքորոշումը: «Չինաստանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի օրինական ազգային իրավունքներին»,- լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ասել է նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։ Երեքշաբթի Թրամփն առաջարկել էր ԱՄՆ-ի հսկողության տակ…
Հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթերը Քութայիսի-Լիոնի միջև։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Օդանավակայանների ասոցիացիան։ Ըստ նրանց՝ նոր ուղիղ չվերթերը կիրականացվեն Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելի միջազգային օդանավակայանից Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան և հակառակը՝ շաբաթական երկու չվերթի հաճախականությամբ (երեքշաբթի, շաբաթ): Որոշումը կայացրել է Wizz Air-ը՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հետ…