Ինչո՞ւ է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը մեկնում Բաքու
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա՝ հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը: «Հարկավոր է հասկանալ՝ արդյոք Կիևը կգնա այդ քայլին»,- նշել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական…
Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կրթօջախը բողոքում է, որ Սպիտակ տունը սառեցրել է 2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորման ծրագիրը։ «Դա անօրինական է և դուրս է կառավարության լիազորություններից», — նշել են կրթական հաստատությունում: Հարվարդի ղեկավարության խոսքով՝ բժշկական, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կրճատումը խաթարում է ամերիկացիների կյանքը փրկելուն ուղղված ջանքերը: Օրեր առաջ…
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել է Վրաստան։ Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։ Նրանց տվյալներով՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 22-ին կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, որից հետո Մակա Բոճորիշվիլին եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ «Նախատեսվում է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Վրաստանի գործադիր և…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը հերթական անգամ ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը: Նրա խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում: «Ուրախ եմ, որ նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների առաջին եռակողմ հանդիպումը:…
Մոսկվան մտահոգիչ է համարում Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն, որովհետև այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Նա հավելել է՝ հայ գործընկերների հետ շփումներում այդ հարցը բարձրաձայնվում է։ «ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ կերպով, տնտեսության աճ է նկատվում Երևանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Եվ դա հսկայական հարստություն…
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։…
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում: Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն, դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ինչպիսին կլինի արդյունքը: Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը: Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել՝ շեշտել է ԱՄՆ նախագահը: Թրամփը խոստացել է դրանց մասին…
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Հռոմի պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նաև զգուշացրել. «Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով»: Փեզեշքիանի խոսքը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ առաջիկայում…
ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը՝ հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այդ մասին հայտնել է The Washington Post-ը (WP)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին: Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի՝ միլիարդատերը «հոգնել…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ նա բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ, գրում է BBC-ն։ «Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Փոխնախագահին ուղեկցում են…
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։ «Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»,- ասել է Բրունին։ Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն…
Թել Ավիվը միայնակ չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝ առանց Սպիտակ տան աջակցության, քանի որ վախենում է կորցնել Թրամփի բարեհաճությունը: Այս մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով իսրայելցի և արաբ դիվանագետներին։ Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Նեթանյահուն փորձեր է արել ստանալու Վաշինգտոնի աջակցությունը ռազմական գործողությունների համար, սակայն ապարդյուն: ԱՄՆ նախագահ Թրամփը հույս ունի իրանական հարցը լուծել դիվանագիտական…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր կաթոլիկ հավատացյալներին` Հռոմի Պապի մահվան առիթով: «Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել: Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի առիթով»,- գրված է վարչապետի X-ի էջում:
Ռուսաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ Ուկրաինայի հարցով հրադադարի շուրջ բանակցությունների համար: Նա, սակայն, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկումների սեղանին չէ: «Նախագահ Թրամփն ավելին է արել այս 90 օրվա ընթացքում այդ պատերազմը լուծելու համար, քան նրանք արել են…
Չինաստանն ապրիլի 21-ին խստորեն դատապարտել է ի վնաս Պեկինի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքող երկրներին՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր աջակցում են Վաշինգտոնին սակագնային պատերազմում: «Նման մոտեցումն ի վերջո կտապալի երկու կողմին էլ ու կվնասի մյուսներին»,- AFP գործակալությունը մեջբերել է ՉԺՀ առևտրի նախարար Վան Վենտաոյի խոսքը: Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ վարչակազմի ծրագրի,…
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ «Այսօր՝ երկուշաբթի, 2025 թվականի ապրիլի 21-ի վաղ առավոտյան, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց Հորը՝ Դոմուս Սանտա Մարթայի իր բնակարանում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետը 88 տարեկան էր:
Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը: Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից…
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սումիի շրջանի էներգետիկ օբյեկտներին, մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության: Թիրախում են հայտնվել նաև Խարկովը և Զապորոժիեն: Հայտնի է մեկ զոհի մասին, 70-ից ավելի մարդ է վիրավորվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց։ Միաժամանակ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի 99.5 տոկոսը վերադարձվել է ռուսական վերահսկողության տակ: «Մնացել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող 2 տարածք, այնտեղ մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Գերասիմովը: Նա…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունք է։ «Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը»,- նշել է դիվանագետը։ Միջազգային զարգացումները՝…
ՌԴ նախագահը Զատկի կապակցոթյամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները: «Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,- հավելել է…
Ռուսաստանի Զինված ուժերը հրթիռային հարված է հասցրել ուկրաինական «Սապսան» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի և այն ծածկող Նորվեգիայի արտադրության NASAMS զենիթահրթիռային համակարգերի փորձարկումների անցկացման վայրին: Բոլոր օբյեկտները ոչնչացվել են՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալով՝ հարվածները հասցվել են ուրբաթ երեկոյան: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2024թ. օգոստոսի 27-ին հայտարարել էր, որ Կիևը փորձարկել է իր առաջին բալիստիկ…
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ տեղի է ունեցել Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝…
ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Դոնալդ Թրամփը և Քիր Սթարմերը քննարկել են երկկողմ առևտուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները և Մերձավոր Արևելքում անվտանգության հետ կապված հարցեր: Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, նախազգուշացրել՝ եթե Մոսկվան կամ Կիևն ինչ-ինչ պատճառներով խոչընդոտներ ստեղծեն, Վաշինգտոնը…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source