Վրացական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի հետ
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին և ԵԽ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Թամար Թալիաշվիլին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ու գլխավոր քարտուղարը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանց խոսքով, զրույցի ընթացքում շոշափվել է վրացական պատվիրակության լիազորությունների ճանաչման թեման եւ ընդգծվել համագործակցության կարեւորությունը։…
