Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցային նոր փուլի մեկնարկի մասին․ Իրանը հերքում է
ԱՄՆ և Իրանի ապագա բանակցությունների անցկացման որևէ ժամկետ չկա՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ հաջորդ շաբաթ նման հանդիպում անցկացնելու մասին։ Նման հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրան խնդրել են մանրամասներ հայտնել հաջորդ շաբաթ Վաշինգտոնի ու Թեհրանի պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ, որի մասին բարձրաձայնել է երկրի ղեկավարը։…
