ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար պետությունը աջակցության մի քանի ծրագիր է գործարկել

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար պետությունը աջակցության մի քանի ծրագիր է գործարկել

Այս շաբաթն ամենածանրերից էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ 2024-ի հունվարի մեկից. այդպիսին էր ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հինգշաբթի օրվա հրամանագիրը: ԼՂ գրեթե բոլոր բնակիչները, սակայն, արդեն իսկ հեռացել են ծննդավայրից ու իրենց տներից ադրբեջանական էթնիկ զտումների հետևանքով: ԼՂ-ն դատարկվեց մեկ շաբաթում: Մեր հայրենակիցներն այժմ պաշտպանության և օգնության ակնկալիքով Հայաստանի Հանրապետությունում են, սակայն…

Read More
Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Մահացու անձրևները վերադառնում են Իսպանիա: Վալենսիայում 220 մարդու կյանք խլած և համատարած ավերածություններ առաջացրած ջրհեղեղից երկու շաբաթ անց հարվածի տակ է հայտնվել հարավային Մալագա նահանգը: Տեղական իշխանություններն աղետի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և Գուադալորս գետի մոտ ապրող 3000 մարդու խնդրել լքել իրենց տները: Նահանգում փակ են դպրոցներն ու խանութները: Օդերևութաբանները զգուշացնում են, որ եղանակային նոր…

Read More
Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճ անցկացնելու կոչը
		26.05.2023 . Տարածաշրջան

Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի հետ բանավեճ անցկացնելու կոչը 26.05.2023 . Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Türk-ին և Kanal D-ին տված հարցազրույցում ծաղրել է ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հեռուստաբանավեճ անցկացնելու կոչերը։ Նա հրաժարվել է այդ առաջարկից՝ ընդգծելով, որ իրենք միմյանց հետ խոսելու ոչինչ չունեն։ «Հիմա նա ինձ հեռուստատեսություն է կանչում։ Ինչի՞ մասին ես խոսելու ինձ հետ։ Նա ոչ մի ձեռքբերում, տեսլական չունի»,- ասել…

Read More
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Հուլիսի 1-ից Թուրքիան 15 տոկոսով կթանկացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը։ ՌԻԱ Նովոստին, երկրի տրանսպորտի նախարարությանը հղումով, հայտնել է, որ Սև ծովը Մարմարայի հետ կապող և Եվրոպան ու Փոքր Ասիան բաժանող նեղուցով տարանցումը կթանկանա 40 տարվա մեջ առաջին անգամ։ 2023 թվականի հուլիսին սակագինն արդեն բարձրացվել էր ութ տոկոսով՝ մինչև 4,42 դոլար մեկ ֆրանկի դիմաց։…

Read More
Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը՝ ևս հինգ տարի ժամկետով: Հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա նախագահի մանդատ է ստացել Թուրքիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Դևլեթ Բահչելիից: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Անկարայում Էրդողանը կհայտարարի կառավարության նոր կազմը։ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև…

Read More
Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է հարյուրը

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է հարյուրը

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվն արդեն անցել է 100-ը։ Չիլիի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհվել է 112 մարդ, հայտնում է Reuters-ը։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը արտակարգ դրություն է հայտարարել Վալպարաիսո շրջանում և խոստացել է տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռեսուրսները» իրավիճակը կարգավորելու համար։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ հրդեհներն ընդգրկել են ավելի մեծ տարածքներ, և զոհերի թիվը կարող է…

Read More
Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության կազմին՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ: Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։ Իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել և այժմ գլխավորում է իշխող կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսաշարում: Բաժանորդագրվեք…

Read More
Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու՝ ԵՄ որոշումը

«Մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք նրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Read More
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը անցել է 50 հազարը

Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժի զոհերի թիվը անցել է 50 հազարը

Ավելի քան 50 հազար մարդ է զոհվել Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50 783-ի»,- նշել է թուրք նախարարը: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը և նրան հաջորդած տասնյակ հազարավոր հետցնցումները զգացվել են Թուրքիայի 11 նահանգում…

Read More
Իրանն առաջարկել է ստեղծել հակապատժամիջոցային ակումբ

Իրանն առաջարկել է ստեղծել հակապատժամիջոցային ակումբ

ԲՐԻԿՍ-ի հանդիպման ժամանակ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն առաջարկել է արագացնել հակապատժամիջոցային երկրների ակումբի ձևավորումը և կիրառել համակարգված գործնական մեխանիզմներ՝ պատժամիջոցները հաղթահարելու և ֆինանսական ոլորտում անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համար։ Նա նաև նշել է, որ այդ միջոցառումները պետք է շատ արագ և ժամանակին ներառվեն օրակարգում։ Ալի Աքբար Ահմադիանը ընդգծել է, որ պետք է հաղթահարվի…

Read More
ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100,000 հայի ուղարկել ՀՀ` Փաշինյանի դեմ քվեարկելու. Reuters

ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100,000 հայի ուղարկել ՀՀ` Փաշինյանի դեմ քվեարկելու. Reuters

Reuters լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշված է, թե ինչպես է «Ռուսաստանն ակտիվացրել գաղտնի ջանքերը՝ խափանելու հաջորդ ամիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը՝ վախենալով, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել նախկին Խորհրդային Հանրապետության կողմնորոշումը դեպի արևմուտք»: Այս մասին հայտարարում են արևմտյան հետախուզական և կառավարական պաշտոնյաները, գրում է Reuters-ը։ Համաձայն արևմտյան հետախուզության հինգ աշխատակցի…

Read More
Բորժոմիում «Գեղեցկության կամրջի» վերանորոգումն ավարտվել է

Բորժոմիում «Գեղեցկության կամրջի» վերանորոգումն ավարտվել է

Բորժոմիում «Գեղեցկության կամրջի» վերանորոգումն ավարտվել է։ Վերականգնման շրջանակներում ճանապարհի ծածկույթը փոխվել և ամբողջությամբ վերանորոգվել է։ Այժմ կամրջի վրայով ազատ տեղաշարժը հնարավոր է։ 2026 թվականին «Գեղեցկության կամուրջը» կենթարկվի ամբողջական վերակառուցման և վերականգնման։

Read More
Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ

Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ

Հայաստանին և հայ ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ, անկեղծ շնորհավորանք է հղել Լիտվայի ԱԳՆ-ն: «Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին՝ Անկախության տոնի առթիվ: Լիտվան գնահատում է մեր երկրների բարեկամությունը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի կայունությունը: Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին, որը ժողովրդին տանում է խաղաղության, անվտանգության և բարգավաճման»,- գրված է նախարարության…

Read More
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը՝…

Read More
ՆԳՆ. Բորջոմիում մարված և տեղայնացված հրդեհային օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը

ՆԳՆ. Բորջոմիում մարված և տեղայնացված հրդեհային օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը

Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և լուծարման աշխատանքները։ Ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։ Ըստ նրանց հաղորդագրության՝ գործընթացին դեռևս ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության…

Read More
Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու օր տևած ինտենսիվ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Տեղի իշխանությունների տվյալով՝ փրկարարական աշխատանքները և արգելափակված ճանապարհների մաքրումը շարունակվում են: Օդերևութաբանները հայտնել են, որ հորդառատ անձրևները կտևեն մինչև օգոստոսի 21-ը։ Վերջին շաբաթվա հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից տուժել են նաև Հնդկաստանի և Նեպալի…

Read More
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:…

Read More
Խնդրում ենք ավելացնել խաղաղապահ զորակազմի զինծառայողների և զինտեխնիկայի միջոցները. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Խնդրում ենք ավելացնել խաղաղապահ զորակազմի զինծառայողների և զինտեխնիկայի միջոցները. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:   Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած,…

Read More
Քննարկվել են Սյունիքում և Արցախում մարդու իրավունքների խախտումները

Քննարկվել են Սյունիքում և Արցախում մարդու իրավունքների խախտումները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Սյունիք այցելած՝ Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանների պատվիրակությանը․ նրանք բոլորը նաև Մոնպելիեի փաստաբանների միության «Մարդու իրավունքների ինստիտուտի» անդամներ են։      Հանդիպման հիմնական առանցքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքում, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների խախտումների քննարկումն էր։     Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս օրերին Սյունիք այցելելու համար,…

Read More
Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան

Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում սահմանի պահպանությունը․ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ կապված վերջին զարգացումներին։ «Ինչպես տեղյակ եք, 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում…

Read More
Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան
		16.01.2023 . Միջազգային

Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան 16.01.2023 . Միջազգային

Շվեդիայի դատական ​​իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։ Ցույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին Ստոկհոլմում։ Հրատարակության համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում ոչ մի անօրինական բան չի տեսել։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ…

Read More
BRICS-ի ընդլայնումը կստեղծի հզոր դաշինք, որը կարող է ազդել միջազգային քաղաքականության վրա. ԶԼՄ-ներ
		25.08.2023 . Միջազգային

BRICS-ի ընդլայնումը կստեղծի հզոր դաշինք, որը կարող է ազդել միջազգային քաղաքականության վրա. ԶԼՄ-ներ 25.08.2023 . Միջազգային

Արգենտինայի, Եգիպտոսի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եթովպիայի անդամակցումը BRICS-ին ուժեղացնում է խմբավորման ձգտումը՝ հանդես գալ Գլոբալ հարավի անունից: Յոհանեսբուրգում ավարտված BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներին նման գնահատական է տվել հնդկական առաջատար թերթերից մեկը՝ The Indian Express-ը։ BRICS-ի ընդլայնման որոշումը կհանգեցնի ուժեղ ասոցիացիայի ստեղծման, որը կկարողանա ազդել միջազգային իրավիճակի վրա՝ պաշտպանելով զարգացող երկրների շահերը։ Նման…

Read More
Խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումն իրականանում է ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ որոշմամբ. Հիքմեթ Հաջիև

Խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերումն իրականանում է ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ որոշմամբ. Հիքմեթ Հաջիև

«Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունները որոշում են կայացրել Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերել երկրի տարածքից։ Գործընթացն…

Read More
Կարևոր են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Կարևոր են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: «Խորապես անհանգստացած եմ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վատթարացող իրավիճակով: Կարևոր են միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելն ու մարդասիրական հրատապ կարիքները լուծելը: ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել…

Read More
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար

Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների համար:   Նախագծի համաձայն՝ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Եվրամիության տարածք մեկնելու համար պետք է վիզա ստանան: Վիզա ստանալու հեշտացված գործընթացները նրանց համար ևս անհասանելի կդառնան:   Այս սահմանափակումները չեն վերաբերի մյուս քաղաքացիներին: Նախագիծը դեռ պետք է հաստատի…

Read More
Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

«Մաքսային մարմիններն ակտիվորեն քննարկում են միասնական հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում մաքսային ընթացակարգերի ժամկետը կկրճատվի, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և թույլ կտա մեծացնել երկրների միջև առևտրային հաղորդակցությունը»,- նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրաց-հայկական սահմանը տարածաշրջանի ամենածանրաբեռնվածներից  է։ Վրաստանի տարածքով Հայաստան են ժամանում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բեռներ։

Read More
Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիությունը 2025-ին հավելյալ 30 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Եվրամիությունը 2025 թվականին հավելյալ 30 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Ուկրաինային՝ հայտնել է ԵՄ խորհրդի նախագահը:   Անտոնիու Կոշտան նշել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր կառույցը Կիևին արդեն շուրջ 130 միլիարդ եվրոյի օգնություն է հատկացրել:   ԵՄ հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ զուգահեռաբար ջանքեր են գործադրվում Միությանը Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ:    «Եթե Կիևն…

Read More
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: «ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման…

Read More
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, հաղորդում է քաղաքային ոստիկանությունը։ Տուժել է առնվազն վեց մարդ։ Սև ամենագնաց Mercedes-ի վարորդը ձերբակալված է։

Read More