Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։ Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։ Նա նաև վերահաստատել է…
