Վիկտորյա Նուլանդն առաջիկայում կլքի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն առաջիկա շաբաթների ընթացքում կլքի իր պաշտոնը՝ հայտարարել է Էնթոնի Բլինքենը։ «Վիկտորյա Նուլանդն ինձ հայտնել է, որ առաջիկա շաբաթներին մտադիր է լքել պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնում նա մարմնավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձգտումը՝ վերադարձնելու դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության կենտրոնական դիրք և վերակենդանացնելու Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը…
