Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում մանկապարտեզներում ու դպրոցներում

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան անվճար ներկայացումներ է բեմադրում մանկապարտեզներում ու դպրոցներում

Արցախի փոքրիկների առօրյան հեքիաթով է լցնում «Ծիլ» տիկնիկային թատրոնը: Պատերազմից հետո բացված ստուդիայում արդեն սովորում են հինգ տասնյակ երեխաներ, դպրոցներում ու մանկապարտեզներում բեմադրում անվճար ներկայացումներ: Թատրոնից բացի ունեն նաև կրթական ծրագրեր: «Ծիլ» տիկնիկային ստուդիան Արմեն Գաբրիելյանը հիմնադրել է 44-օրյա պատերազմից հետո:  Նա 6 տարեկանից հաճախել է Շուշիի Սոս Սարգսյանի անվան մանկական թատրոնը: Ասում է՝ մանկության…

Read More
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման փաստաթուղթը

Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման փաստաթուղթը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը: «Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է փոխնախարարը: Ստորագրված փաստաթուղթը դեռ պետք է վավերացնեն երկրների խորհրդարանները։

Read More
Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը․ Զելենսկի

Ուկրաինան չի երկարաձգի Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը․ Զելենսկի

Ուկրաինան մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ռուսաստանի հետ պայմանագիրը չի երկարաձգվելու․ դրա վրա վերջակետ է դրված։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, ապա եթե շարունակվի մեր որոշ եվրոպացի գործընկերների խնդրանքը, իսկ…

Read More
Օմանում մեկնարկել են Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Օմանում մեկնարկել են Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Օմանում տեղի են ունենում Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Կողմերը տեղակայված են տարբեր սրահներում և իրենց դիրքորոշումները փոխանցում են Օմանի ԱԳ նախարարի միջոցով։ Իրանական կողմը ներկայացնում է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը:

Read More
Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

Սերբիայի խորհրդարանական ընտրություններում կրկնակի քվեարկություն տեղի կունենա

«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները Բելգրադի կենտրոնում Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ երրորդ անգամ բողոքի ակցիա են անցկացրել: Ցուցարարներն անհամաձայնություն են հայտնում խորհրդարանական և տեղական արտահերթ ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած քաղաքական ուժը հաղթում է խորհրդարանական ընտրությունում: Ցուցարարները իշխող ուժին մեղադրել են ընտրակեղծիքների համար, պահանջել ևս մեկ ընտրություն անցկացնել: Հանրապետական…

Read More
Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին

Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին

Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին: Տարածաշրջանի օպերատիվ շտաբի տվյալով՝ երեք մարդ Է տուժել: Դրոնների բեկորների ընկնելու պատճառով նավահանգստում տեխնիկական նավ է վնասվել, նավամատույցում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով այրվել են տարածաշրջանի Սևերսկի շրջանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տեխնիկական կայանքները: Նախնական տվյալներով՝…

Read More
Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում

Ստորգետնյա ցնցումներ՝ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում

Իրանական ատոմային Ֆորդո օբյեկտի տարածքում 2․5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, հաղորդում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումներն արձանագրվել են հունիսի 15-ի երեկոյան։ Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որ տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։ Ավելի վաղ Իրանում հայտարարել էին միջուկային օբյեկտի շրջանում Իսրայելի հրթիռակոծման հետևանքով պայթյունների մասին։ Tasnim-ի տվյալներով՝…

Read More
Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը. այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման ջանքերում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ: Նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը և նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը…

Read More
Կանցլեր Մերցը մտադիր է մեկ միլիոն սիրիացի փախստականների արտաքսել երկրից

Կանցլեր Մերցը մտադիր է մեկ միլիոն սիրիացի փախստականների արտաքսել երկրից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: «Նրանց այստեղ մնալու ոչ մի հիմք չկա»,- ասել է նա և հավելել. «Ես նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել եմ Գերմանիա՝ քննարկելու, թե ինչպես լուծել խնդիրը: Երկրի վերականգնման համար կպահանջվեն բոլոր սիրիացիների ջանքերը»: Գերմանիայի կանցլերը նաև զգուշացրել է,…

Read More
Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո

Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի լիագումար նիստում խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել է երկրում ստեղծված վառելիքի իրավիճակին: «Իրավիճակն իսկապես բարդ է, բայց կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով՝ լուծումներ գտնելու այս իրավիճակը շտկելու համար: Իսկ դա ժամանակ է պահանջում»,- ասել է Դաշնության խորհրդի խոսնակը։ Մեկնաբանելով գյուղատնտեսական վառելիքի և քսանյութերի ապահովման դժվարությունների մասին պնդումները՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը…

Read More
Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ կողմից տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ կողմից տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Read More
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել քննության նյութերի արտահոսքի հետ կապված` ուսանողների բողոքի ցույցերի ֆոնին։ «Ես հրաժարական եմ ներկայացրել պատվարժան վարչապետ Նարենդրա Մոդիին, որպեսզի ապազգային ուժերը չօգտվեն Ջանտար Մանտարում (Նյու Դելիի շրջան, որտեղ տեղի են ունենում բողոքի ցույցերը) և ամբողջ երկրում ստեղծված իրավիճակից, պահպանվի ազգային միասնությունը, իրավական նրբությունները չխանգարեն ոչ մի հնդիկ ուսանողի…

Read More
Լարիսայի փոխքաղաքապետը Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին հրավիրել է Հունաստան՝ փառատոնի

Լարիսայի փոխքաղաքապետը Հայաստանի ազգային տիկնիկային թատրոնին հրավիրել է Հունաստան՝ փառատոնի

Հունաստանի Թեսալիա շրջանի մարզկենտրոն Լարիսա կատարած այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է մարզկենտրոնի մշակութային կապերի համար պատասխանատու փոխքաղաքապետ Թոմաս Ռեցիանիսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:     Վերջինիս հետ դեսպան Մկրտչյանը քննարկել է Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքային մշակութային հաստատությունների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները։ Մշակութային ոլորտում…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, վերահսկողության և ենթակառուցվածքային ծառայությունների ղեկավարների հետ միասին, ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական ​​դպրոցի շինարարության ընթացքին։ Նախագծի շրջանակներում Շալվա Ախալցիխելի փողոցի թիվ 5 հասցեում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող 4-հարկանի շենք, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան տիրապետել դաշնամուրի, ջութակի, երգչախմբի, ֆլեյտայի և հարվածային գործիքների նվագելու հմտություններին։ Երաժշտական ​​դպրոցի շինարարության ավարտից հետո աշակերտները կշարունակեն…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ
		07.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԼՂ ՊԲ 07.09.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք, իբր, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:

Read More
Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այցելել է Էր Ռիադ։ Սա Իրանի ԱԳ նախարարի առաջին այցն է Սաուդյան Արաբիա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Էր Ռիադում Աբդոլլահիանը հանդիպել է սաուդցի գործընկեր Ֆայսալ Բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների, իսլամական աշխարհի, միջազգային զարգացումների վերաբերյալ հարցեր։ Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ բարդացել էին…

Read More
Ասֆալտապատվել է Արցախի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը

Ասֆալտապատվել է Արցախի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը

Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից ակտիվ շարունակվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։     Ասֆալտապատվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը։ Ներկայումս լրիվությամբ ավարտված են եռաշերտ ասֆալտապատման նախնական փուլի աշխատանքները` խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում, 4,5 կմ ասֆալտբետոնե ծածկը:    

Read More
Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները

Եվրամիությունը կոչ է անում դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։ Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում: «Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- ասված է…

Read More
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Արևմտյան Ուկրաինայում և Դնեպրում պայթյունների մասին

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Արևմտյան Ուկրաինայում և Դնեպրում պայթյունների մասին

Արևմտյան Ուկրաինայում՝ Լվովի, Տերնոպոլի և Խմելնիցկու մարզերում, ինչպես նաև Դնեպր քաղաքում, պայթյուններ են որոտացել՝ հաղորդում է Политика страны-ի Telegram ալիքը: Նշվում է, որ հարվածներից հետո առանց էլեկտրականության են մնացել Լվովի և Տերնոպոլի որոշ շրջաններ։ Պայթյուններ են որոտացել նաև Պոլտավայի և Կրոպիվնիցկու շրջաններում, կան զոհեր և վիրավորներ։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Կիևի տարբեր…

Read More
Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Քալըն

Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ. Քալըն

Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը Թուրքիան քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և հենց Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Financial Times-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, սակայն սկզբունքորեն դրական են, քանի որ Թուրքիան ցանկանում է աջակցել Ուկրաինային և վերջ դնել հակամարտությունը: «Մենք բանակցություններ ենք վարել…

Read More
Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին հակազդելու շրջանակում, հանրապետության նախարարների կաբինետին առաջարկել է քննարկել Ուկրաինա Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը։ Այդ մաիսն հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը: «Նախարարների կաբինետը պետք է ընդունի կարևոր որոշում՝ դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև գործող համաձայնագիրը՝ Ուկրաինայի…

Read More
Ջո Բայդենը Լեդի Գագային, Բրյուս Քոհենին, Ջորջ Քլունիին և այլոց նշանակել է արվեստի և հումանիտար հարցերի կոմիտեի անդամ

Ջո Բայդենը Լեդի Գագային, Բրյուս Քոհենին, Ջորջ Քլունիին և այլոց նշանակել է արվեստի և հումանիտար հարցերի կոմիտեի անդամ

ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է նախագահի արվեստի և հումանիտար հարցերի կոմիտեում նշանակումների մասին: Կոմիտեի համանախագահներ են նշանակվել Բրյուս Քոհենը՝ «Օսկարի» մրցանակակիր, կինոյի, թատրոնի, հեռուստատեսության պրոդյուսեր, Լեդի Գագան՝ մրցանակակիր երգչուհի, երգահան, դերասանուհի և բարերար: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ջոն Բատիստը՝ պատմության ամենափայլուն, բեղմնավոր և կայացած երաժիշտներից մեկը, Կոնստանս Քալորը՝ Կալիֆոռնիայի համայնքային քոլեջների բակալավրիատի ասոցիացիայի նախագահը, Ջորջ…

Read More
Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին

Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում են Սպիտակ տնից։ Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է ավելի քան 200 զրահապատ Humvee ամենագնաց, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հակատանկային համակարգեր, հրետանային արկեր, ինչպես նաև դեղամիջոցներ։ Պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ 2021 թվականի հունվարից Կիևին ռազմական աջակցությունն…

Read More
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ

Արցախում` Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրում, Ադրբեջանը խախտել է շփման գիծը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, համագործակցելով Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների հետ, միջոցներ է ձեռնարկում միջադեպի կարգավորման ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման նպատակով ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ անխախտ համագործակցությունը…

Read More
Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Քննարկվել է Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը. խորհրդակցություն Արցախի նախագահի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, պպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

Read More
Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ

Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը լուրջ չի ընդունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը հատուկ ռազմական գործողության գոտում Սուրբ Ծննդյան հրադադարի մասին։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին ևս նման դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանը լռության պատրվակով փորձում է թաքցնել «ագրեսիայի» նոր քայլերը և ամրապնդել իր դիրքերը շփման գծում։ Եվրամիությունը նույնպես չի…

Read More
Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

«Մաքսային մարմիններն ակտիվորեն քննարկում են միասնական հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում մաքսային ընթացակարգերի ժամկետը կկրճատվի, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և թույլ կտա մեծացնել երկրների միջև առևտրային հաղորդակցությունը»,- նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրաց-հայկական սահմանը տարածաշրջանի ամենածանրաբեռնվածներից  է։ Վրաստանի տարածքով Հայաստան են ժամանում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բեռներ։

Read More
Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Սանդուն և Զելենսկին քննարկել են Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները

Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուն և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը և Եվրամիությանն ինտեգրվելու համատեղ գործողությունները: «Ուկրաինայի նախագահի հետ քննարկել ԵՄ երկկողմ օրակարգի մի շարք թեմաներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ընդլայնման, էներգետիկ անվտանգության ամրապնդման նախագծերի շուրջ մեր համագործակցությունը։ Մենք նաև պայմանավորվել ենք ավելի լավ համակարգել մեր ջանքերը ԵՄ-ին անդամակցության բանակցությունների…

Read More
Ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանում քվեարկել է ընտրողների 60,54 տոկոսը

Ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանում քվեարկել է ընտրողների 60,54 տոկոսը

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությանն ընտրողների մասնակցությունը ժամը 15։00-ի դրությամբ կազմել է 60,54%։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջովը։ Նա նշել է, որ մինչև ժամը 15:00-ը քվեարկել է 3.922.187 ընտրող: Նրա խոսքով՝ տվյալներ է ներկայացրել 6515 ընտրատեղամաս։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի
		15.07.2022 . Միջազգային

Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին. Էբրահիմ Ռայիսի 15.07.2022 . Միջազգային

«Իրանը կոշտ պատասխան կտա ԱՄՆ-ի սխալ քայլերին: Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում անկայունություն ու ճգնաժամեր: Պատասխան քայլերով կստիպենք Վաշինգտոնին և իր դաշնակիցներին զղջալ: Իրանի ռազմական հզորությունն ու հեղինակությունը անվտանգության երաշխիք են տարածաշրջանում»,- նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության վրա պատժամիջոցներով և սպառնալիքներով ճնշում գործադրելու քաղաքականությունը ձախողվել է՝ գրում է IRNA-ն։ Նախօրեին Ջո…

Read More