Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը սեպտեմբերի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել…

Read More
Ինտերպոլին անդամակցող պետությունների ներկայացուցիչների վեհաժողովում քննարկվել են համագործակցության հարցեր

Ինտերպոլին անդամակցող պետությունների ներկայացուցիչների վեհաժողովում քննարկվել են համագործակցության հարցեր

Նոյեմբերի 28-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 17-րդ վեհաժողովը, որի նպատակը անդրազգային հանցագործության դեմ պայքարի հեռանկարների քննարկումն էր: Վեհաժողովն անցել է «Գործենք միասին համաշխարհային սպառնալիքների դեմ» խորագրի ներքո: Աշխատանքներին մասնակցում էր Ինտերպոլի 142 անդամ երկրների շուրջ 300 պատվիրակ, Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասեր Ալ-Ռաիսին, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Գործադիր կոմիտեի անդամները, այլ…

Read More
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո Գազայի հատվածում ավելի արդյունավետ կառավարման համար Պաղեստինի վարչակազմի բարեփոխման հարցերը։ Ըստ ԶԼՄ-ների, Էր-Ռիադի, Ամմանի և Կահիրեի ներկայացուցիչները Պաղեստինի գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Մաջեդ Ֆարաջին ասել են, որ «Պաղեստինի ինքնավարությանն անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան վերակենդանացնել…

Read More
Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը

Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը

Շուրջ 20 քաղաքացիական անձ է լքել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը՝ տեղեկացրել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը: Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարն էլ հայտնել է, որ արդյունաբերական գոտու ապաստարաններում այժմ թաքնված է 568 մարդ, այդ թվում՝ 38 երեխա: «Խոսքը, հիմնականում, ձեռնարկության աշխատակիցների և նրանց ընտանիքների մասին է. նրանք հրաժարվել են տարհանվել»,- պարզաբանել է Սերգեյ Գայդայը։…

Read More
Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը «Անսասան եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անվանումով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում:  Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասրեթ կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների հանձնման պաշտոնական արարողություն: Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-19-ը՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հայտարարության՝ զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների զարգացմանը և երկու…

Read More
Չեմ տխրել Նոբելյան մրցանակը չստանալու համար. այն շնորհվել է 2024 թվականի համար. Թրամփ

Չեմ տխրել Նոբելյան մրցանակը չստանալու համար. այն շնորհվել է 2024 թվականի համար. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Մարիա Մաչադոն զանգահարել է իրեն և ասել, որ ընդունում է մրցանակը «Դոնալդ Թրամփի պատվին»: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չի տխրել, որ մրցանակն ինքը չի ստացել, քանի որ այն շնորհվել է 2024 թվականի համար, երբ Թրամփը զբաղված էր նախընտրական քարոզարշավով: «Ոմանք ասում են, որ մենք…

Read More
Եվրոպայում հնարավոր ահաբեկչությունների մտավախություն կա, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին. The Telegraph

Եվրոպայում հնարավոր ահաբեկչությունների մտավախություն կա, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին. The Telegraph

Իրանին ԱՄՆ-ի հարվածի դեպքում Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները կարող են բախվել ահաբեկչությունների ալիքի, հինգշաբթի՝ հունիսի 19-ի երեկոյան հաղորդել է լոնդոնյան The Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական մյուս պետությունները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնին, որ միջամտելով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ կարող են «քնած բջիջների» կողմից ահաբեկչական հարձակումների…

Read More
Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին

Երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների ամրապնդմանը. Վահագն Խաչատուրյանը՝ Վրաստանի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական…

Read More
Այազմա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելված է ավտոմեքենաների առանձին տեսակների երթեւեկությունը

Այազմա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելված է ավտոմեքենաների առանձին տեսակների երթեւեկությունը

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիության) Կոդա-Ֆարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհահատվածում արգելվում են կցորդներ, կիսակցորդներ և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներ (բացի վարորդի նստատեղից) հանրապետական ​​նշանակության կմ 94-ից մինչև կմ 147 կմ (Այազմա-Նինոծմինդա) միջև, իսկ  ուղևորներ տեղափոխելու համար նախատեսված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։…

Read More
Հայաստանն ու Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղության պայմաններին. Ալիև

Հայաստանն ու Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղության պայմաններին. Ալիև

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն հարմարվել են խաղաղության պայմաններում կյանքին. Բաքուն շարունակելու է ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ: Եվրոպացի պաշտոնյաներն էլ ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են խաղաղության պահպանման ջանքերը: Նրանք նաև նշել…

Read More
98-րդ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին է արժանացել  «Պայքար պայքարից հետո» ֆիլմը

98-րդ «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին է արժանացել «Պայքար պայքարից հետո» ֆիլմը

ԱՄՆ ավարտվել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը: Միջոցառման «Տարվա լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակը ստացել է ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «Պայքար պայքարից հետո» (One Battle After Another) հեղափոխականների մասին պատմող ֆիլմը: Անդերսոնն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի մրցանակին։ Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է վեց մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն քասթինգ», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ»։ 16 անվանակարգում ներկայացված…

Read More
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը Վրաստան

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Հայ գործընկերոջը, կառավարական պատվիրակության հետ միասին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Գախարիան: Պաշտոնական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր վրացի գործընկեր Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Աղբյուր` 1tv.ge

Read More
ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

Երեկ` սեպտեմբերի 15-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը` օգնել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել…

Read More
Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կայունությունը Կովկասում հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան

Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Այդ մասին Թեհրանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի հարցով տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման ավարտին։ «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Read More
Արցախը հայաթափելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում. Գուրգեն Ներսիսյան

Արցախը հայաթափելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում. Գուրգեն Ներսիսյան

Արցախի էթնիկ զտումը, ընդհուպ ցեղասպանություն. Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ սա է Ադրբեջանի նպատակը: Այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ընթացքում նա շեշտեց, որ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը՝ քիչ թվով հայերով: «Դրա համար նրանք փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու նպատակով: Սա մի նպատակ է, որի իրագործման համար Ադրբեջանը…

Read More
Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու

Ընդդիմության հաղթանակը կլինի վերջի սկիզբը. Նեթանյահու

Իսրայելի խորհրդարանի ընտրությունում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ իր հակառակորդների հաղթանակը կհանգեցնի «Լիբանանից, Գազայից և Սիրիայից իսրայելական զորքի դուրս գալուն, պաղեստինյան պետության ստեղծմանն ու կդնի Իսրայելի վախճանի սկիզբը»։ Այդ նույն ժամանակ, Haaretz-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդում է, որ Նեթանյահուն միտումնավոր է սրում լարվածությունն Արևմտյան ափին՝ շեղելու ուշադրությունը…

Read More
Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սկսել է աֆրիկյան շրջագայությունը: Նրան Քենիայում դիմավորել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն։ Իրանական կողմը նշում է, որ այս այցն աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում նոր փուլ է ազդարարում և միտված է երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Ռայիսին հանդիպումներ կանցկացնի նաև Ուգանդայում և Զիմբաբվեում: Հատկանշական է, որ 11 տարվա ընթացքում սա Իրանի նախագահի…

Read More
Ջոնսոնը հայտարարել է, որ Կիևին չի կարելի պարտադրել ոչ շահավետ խաղաղության

Ջոնսոնը հայտարարել է, որ Կիևին չի կարելի պարտադրել ոչ շահավետ խաղաղության

Ուկրաինայի ղեկավարությանը չի կարելի պարտադրել երկրի համար ոչ շահավետ հաշտության համաձայնագիր կնքել՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հավելել՝ խաղաղության «վատ համաձայնագրերը» երկար չեն պահպանվում: «Վարչապետը նշել է, որ պետք է խուսափել այնպիսի ելքից, որ տպավորություն ստեղծվի, թե Պուտինի ոչնչով չարդարացված ագրեսիան արդյունք է տվել»,- հայտնել է Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչը։ Կառավարության նիստի ընթացքում Մեծ…

Read More
Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի լուրջ կտրուկ անկման և Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին: Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 1,42 մլն ռիալ: Երկուշաբթի օրն այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոնով: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարգադրությամբ ԿԲ-ում հրատապ նիստ է տեղի…

Read More
Գազայի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեն սկսել է իր աշխատանքը Կահիրեում

Գազայի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեն սկսել է իր աշխատանքը Կահիրեում

Կահիրեում սկսվել է Գազայի հատվածի կառավարման Պաղեստինի ազգային կոմիտեի առաջին նիստը, հաղորդում է Anadolu-ն։ Կոմիտեն պետք է կազմակերպի կարիքավորներին օգնություն և ծրագրի անկլավի հետպատերազմյան վերականգնումը։ Կառույցը Գազայի հատվածը կառավարելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի հսկողության ներքո՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի։ Կոմիտեն գլխավորում է Պաղեստինի ազգային վարչակազմի նախկին փոխվարչապետ Ալի Շաաթը,…

Read More
Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը քաղաքի դրամատիկական թատրոնի շենքում Սբ․ Հարության տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ։ Համերգին մասնակցում էին «Ախալցխա» երգի ու պարի համույթը Վերոնիկա Համբարյանի ղեկավարությամբ, «Գոհանամք» երգի ու պարի համույթը Տիրուհի Համբարձումյանի ղեկավարությամբ, Ախալցխայի հայկական դպրոցի ու ռուսական դպրոցի սաները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողները։ Համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական, ժողովրդական, մանկական ու ժամանակակից ոճի երգեր։…

Read More
Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայում նշվել է «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակը

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցեց «Ձայն Մեսխեթիից» ֆոլկլորային անսամբլի հնգամյակին նվիրված հոբելյանական երեկոյին։ Միջոցառման ժամանակ երիտասարդները ներկայացրին բազմազան և հետաքրքիր ծրագիր։ Ժողովրդական գործիքների նվագակցությամբ ուսանողները կատարեցին ինչպես նոր, այնպես էլ հին ֆոլկլորային համարներ։ Վարլամ Ծիկլաուրին շնորհավորեց անսամբլի անդամներին և նրա ղեկավար Նաթիա Ղվինիաշվիլիին հոբելյանի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հին ժողովրդական երգերի վերածննդի և տարածման համար…

Read More
Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայություն

Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայություն

Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայությունը։ Օտարերկրյա քաղաքացին կարող է ապահովագրում գնել Արդարադատության տան 121 մասնաճյուղերից և արդարադատության շարժական տներից ողջ Վրաստանի տարածքում։ Ծառայությունների գործակալության տեղեկություններով՝ ապահովագրություն ցանկացող օտարերկրյա հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու պարզեցված, ճկուն ընթացակարգով և մրցունակ գնով ապահովագրական մի շարք փաթեթներ՝ այլ ծառայությունների հետ միասին և մնալու ընթացքում…

Read More
Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։ Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը գրանցել է պատմակակ նշանակության…

Read More
Բորժոմիի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Բորժոմիի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Բորժոմի-Բակուրիյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 26-ամյա մի երիտասարդ: Ըստ տեղեկությունների, նա շարժվում էր KIA մեքենայով  և տեղափոխվելով ճանապարհի  հակառակը կողմը  բախվել է  բեռնատարին:  Տղայի մարմինն անցնում է բժշկական հետազոտություն: Ներքին գործերի նախարարությունը, ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով պատահած դեպքի շուրջ անցկացնում է հետաքննություն, ինչը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների…

Read More
Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել

Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ նիստ է հրավիրել ռազմաքաղաքական կաբինետի մասնակցությամբ, հաղորդում է վարչապետի աշխատակազմը։ «Վարչապետն այս րոպեներին անցկացնում է ռազմաքաղաքական կաբինետի նիստ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ բանակային լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Թեհրանի ռազմական օբյեկտներին՝ զուգահեռաբար աշխատելով Իրանից արձակված հրթիռները որսալու ուղղությամբ։ Նյութերը գեներացվում են…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
		21.01.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21.01.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   

Read More
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է 20 անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ գիշերվա ընթացքում ռուսական զորքերը գործարկել են «Շահեդ» տեսակի 20 անօդաչու թռչող սարք, որից 11-ը խոցվել է: Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նաև տեղեկացրել են, որ անօդաչուները գործարկվել են Ռուսաստանի Կուրսկի շրջանից։ Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ շրջկենտրոնը ենթարկվել է 15 անօդաչու թռչող սարքի հարձակման։ Խարկովում…

Read More