Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը պահպանվում է

Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը պահպանվում է

Հարվածներ են արձանագրվել տարածաշրջանային այլ երկրներում ևս: Սաուդյան Արաբիան թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարք է խոցել: Լիբանանի Տրիպոլի քաղաքում Իսրայելը հարվածել է պաղեստինցի փախստականների ճամբարի շենքերից մեկին, կա երկու զոհ: Իսկ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի մոտ խոցված ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա: Տուժածներ չկան: Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄՆ…

Read More
Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է

Եվրոպայի «հիվանդ մարդը» կրկին հիվանդացել է

Լիբերալ-դեմոկրատիան, ըստ մի շարք քաղաքագետների, իր պատմության մեջ երրորդ ճգնաժամն է ապրում, եւ այդ ճգնաժամը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական: Այն աստիճանի, որ թերահավատ եւ ծանծաղամիտ, ինչպես նաեւ թերուս եւ բարդույթավորված առաջնորդներին հնարավորություն է տալիս իրենց նախապաշարված հասարակություններին համոզել, որ լիբերալ-դեմոկրատիան այլեւս մեռած է, եւ դրա փոխարեն եկել են նրանք՝ անփոխարինելիները: Նրանց ընդունված է…

Read More

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է սահմանային գոտի

Փետրվարի 2-3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր: Հրապարակված լուսանակարներից պարզվում է, որ Հասանովն այցելել է 1-ին կորպուս (շտաբը՝ Բարդա): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հասանովին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, տեղեկացնում…

Read More
Իսրայելը զինված ուժերը բերել է պատերազմական պատրաստության վիճակի
		07.10.2023 . Միջազգային

Իսրայելը զինված ուժերը բերել է պատերազմական պատրաստության վիճակի 07.10.2023 . Միջազգային

Գազայի հատվածից սկսված հրթիռակոծությունների և զինյալների ներթափանցման պայմաններում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է անվտանգության ոլորտում հատուկ դրություն սահմանել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում՝ հայտնել են հրեական պետության ՊՆ մամուլի ծառայությունից։ Հատուկ դրությունն ընդգրկում է Գազայի հատվածից մինչև 80 կմ շառավղով տարածքը, ինչպես նաև Թել Ավիվը և նրա արվարձանները, Երուսաղեմը և Նեգև անապատի մի…

Read More
Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը: «Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ:…

Read More
Խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին. Դըկոտինյին՝ Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալու մասին

Խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին. Դըկոտինյին՝ Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալու մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ պաշտոնապես ուժի մեջ մտնելուն: «Փետրվարի 1-ից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հայաստանում, որն այսպիսով դառնում է 124-րդ մասնակից պետությունը։ Հայաստանի կողմից խիզախ որոշում, որը նպաստում է անպատժելիության դեմ պայքարին»,- նշել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում: Le Statut de…

Read More
Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով և ռազմական էսկալացիայով: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարարը: Մելանի Ժոլին շեշտել է՝ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, կոչ արել ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ: «Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ թույլ…

Read More
Հակաիսրայելական ցույցեր՝ տարբեր երկրներում

Հակաիսրայելական ցույցեր՝ տարբեր երկրներում

Իսրայելի մտադրությունը՝ ռազմական վերահսկողություն պահպանել Գազայի հատվածի վրա՝ «Համաս»-ի ոչնչացման գործողության ավարտից հետո, հակասում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումներին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Համաս»-ի ոչնչացումից հետո Իսրայելը պետք է անվտանգության նպատակով հսկողություն սահմանի Գազայի հատվածում, ապառազմականացնի անկլավը։ Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության…

Read More
Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել

Վլադիմիր Պուտինը Զատկի կապակցությամբ հրադադար է հայտարարել

ՌԴ նախագահը Զատկի կապակցոթյամբ հրադադար է հայտարարել: Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը նշել է, որ ռուսական կողմը մինչև ապրիլի 21-ը կդադարեցնի ռազմական բոլոր գործողությունները:   «Հուսով ենք՝ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին, միևնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները և հակառակորդի սադրանքները»,- հավելել է…

Read More
«Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին

«Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին

Ուկրաինական էներգահամակարգի օպերատոր «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել ենթակառուցվածքին, և դրա վնասների հետևանքով երկրի շրջանների մեծ մասում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են եղել: Նշվում է, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ դադարեն հարվածները: Փետրվարի 7-ի գիշերը ռուսական հրետակոծության տակ են հայտնվել Խմելնիցկու, Ռովենի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Վիննիցկի և Լվովի…

Read More
Նոնա Մամուլաշվիլին լքում է Վրաստանի Ազգային շարժումն ու խորհրդարանը

Նոնա Մամուլաշվիլին լքում է Վրաստանի Ազգային շարժումն ու խորհրդարանը

Մամուլաշվիլիի խոսքով՝ 10-րդ խորհրդարանը անկախ Վրաստանի պատմության «ամոթալի խորհրդարանն է», որի մեծամասնությունը ստորագրել է «եվրոպական ապագայի ոչնչացման» մասին։ Ինչ վերաբերում է «Ազգային շարժմանը», Նոնա Մամուլաշվիլին ասում է, որ «կուսակցությունը վաղուց հեռու է մնացել քաղաքականությունից»։ «Համակարգային խնդիրների նորացման և կատարելագործման հնարավորություններ չեն տալիս. Ողբերգությունն այն է, որ բոլորը և ոչ ոք միաժամանակ մեղավոր չեն, ինչն էլ…

Read More
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել, որից  199 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել, որից 199 Սամցխե-Ջավախքում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 12101 նոր դեպք է գրանցվել՝ 5269 դեպք՝ Թբիլիսիում, 659-ը՝ Աջարիայում, 1935-ը՝ Իմերեթում, 578-ը՝ Քվեմո Քարթլիում, 918-ը՝ Շիդա Քարթլիում, 918-ը՝ Գուրիայում: Սամեգրելո — Զեմո Սվանեթի` 801, Կախեթիում` 795, Մցխեթա-Մթիանեթիում` 340, Սամցխե-Ջավախքում` 199, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 136: Հիվանդության ակտիվ դեպքերն այս փուլում կազմում են 127270, որից հիվանդանոցներում ստացիոնար բուժում…

Read More
Ֆիդանն ու Բայրամովը Թուրքիայում կքննարկեն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Ֆիդանն ու Բայրամովը Թուրքիայում կքննարկեն Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվեն Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան-Թուրքիա կարգավորումը։ Նշվում է նաև, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային այլ հարցերի, Մերձավոր Արևելքում ստեղծված…

Read More
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը: Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։ Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր…

Read More
Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի փորձով. Թուրքմենստանի կրթության նախարարը՝ Ժաննա Անդրեասյանին

Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի փորձով. Թուրքմենստանի կրթության նախարարը՝ Ժաննա Անդրեասյանին

Աշգաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես, Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ԲՏՃՄ ուղղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝…

Read More
Մհեր Գրիգորյանը և ՌԴ պատվիրակության անդամները քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը և ՌԴ պատվիրակության անդամները քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էր նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն…

Read More
Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում կկառուցվի տարածաշրջանային կենդանիների ժամանակակից ապաստարան

Սննդի ազգային գործակալությունը հայտարարել է մրցույթ՝ Ախալցխայի մունիցիպալիտետի Սուխլիս գյուղում տարածաշրջանային կենդանիների ապաստարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ շների գերբնակեցման կառավարման ծրագրի շրջանակում Սուխլիս գյուղում կկառուցվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ համալիր, որը կսպասարկի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բոլոր վեց մունիցիպալիտետներին։ Նախագիծը նախատեսում է տարբեր նշանակության շենքերի կառուցում, ձմեռային և ամառային ընդհանուր կացարանների ստեղծում, կարանտինային…

Read More
Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը

Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը

Իրանական և իսրայելա-ամերիկյան ուժերը հայտարարել են զանգվածային հարվածների նոր փուլի մասին: Թիրախում են հայտնվել Շիրազը, Սպահանը, Թեհրանը և այլ բնակավայրեր, կրկին հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Մեհրաբադ միջազգային օդանավակայանին: Պաշտոնական տվյալով՝ Իրանում զոհերի թիվն արդեն հատել է 1330-ը, որոնց թվում են կանայք և երեխաներ, կան հազարավոր վիրավորներ: Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ռազմական գործողության ընթացքում հարվածներ են…

Read More
Մեքսիկայում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Չյապաս նահանգի շրջանում: Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են Մեքսիկայում, Գվատեմալայում և Սալվադորում: Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ բարձրահարկ շենքերն ուժգին ճոճվում են։ Մեքսիկայի և Գվատեմալայի ափերի համար հայտարարվել է…

Read More
Ուկրաինան մտադիր է ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում. Financial Times

Ուկրաինան մտադիր է ընդլայնել իր հարվածների աշխարհագրությունը Ռուսաստանի խորքերում. Financial Times

Սարատովի և Ռյազանի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածներ հասցնելուց հետո Ուկրաինան մտադիր է շարունակել հարձակումները Ռուսաստանի այլ օբյեկտների վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության հարցերով Կիևի վարչակարգի անանուն խորհրդականի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ Կիևն ունի զենքեր, որոնք գործնականում չունեն հեռավորության սահմանափակում, և այժմ այն ​​օբյեկտները, որոնք գտնվում են նույնիսկ Սիբիրում, կարող են…

Read More
2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝  ինքնակամ զբաղեցված հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու նպատակով Հանրային գրանցամատյանի ազգային գործակալությունը կիրականացնի միայն պարբերական գրանցումներ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝  ինքնակամ զբաղեցված հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու նպատակով Հանրային գրանցամատյանի ազգային գործակալությունը կիրականացնի միայն պարբերական գրանցումներ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, Հանրային գրանցամատյանի ազգային գործակալությունը կիրականացնի միայն պարբերական գրանցումներ, որի շրջանակներում այն ​​կունենա լիազորություններ՝ ապահովելու ինքնակամ զբաղեցված հողերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը համայնքներում, բացառությամբ ինքնակառավարվող քաղաքների, և հաստատելու դրանց ինքնությունը։ Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Գիորգի Դգեբուաձեն խորհրդարանում օրինագծերի քննարկման ժամանակ, պարբերական գրանցման շրջանակներում քաղաքացին պարտավոր կլինի ինքնուրույն դիմել…

Read More
ԱՍՀ նախարարն Իրանում է. դիտարկվել է Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը

ԱՍՀ նախարարն Իրանում է. դիտարկվել է Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։   Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ…

Read More
ԱՄՆ-ում այդքան ուժեղ տորնադո չէր գրանցվել վերջին 12 տարում․ Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ում այդքան ուժեղ տորնադո չէր գրանցվել վերջին 12 տարում․ Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ի տարածքում արդեն ավելի քան 12 տարի չէր արձանագրվել առավելագույն ուժգնության՝ EF5 կարգի տորնադո։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։   «Եվ ահա ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը վերջերս իրականացրեց բոլոր տվյալների խորքային վերլուծություն հունիսի 20-ին Հյուսիսային Դակոտայի Էնդերլին քաղաքում գրանցված տորնադոյի վերաբերյալ և բարձրացրեց նրա կատեգորիան մինչև EF5։   Մասնագետների գնահատմամբ՝…

Read More
Ուկրաինան կարող է մինչև հունիս սպառել պատերազմի համար նախատեսված միջոցները. Bloomberg

Ուկրաինան կարող է մինչև հունիս սպառել պատերազմի համար նախատեսված միջոցները. Bloomberg

Ուկրաինան շուտով կարող է առանց փողի մնալ ռուսական ռազմական ագրեսիայից պաշտպանվելու համար, գրում Է Bloomberg գործակալությունը։ Ուկրաինացի և օտարերկրյա պաշտոնյաներն անանունության պայմանով պարբերականին ասել են, որ Կիևը միջոցներ ունի ռազմական գործողությունները միայն մինչև հունիս շարունակելու համար։ Այս պայմաններում դաշնակիցների օգնությունը դառնում է խիստ կարևոր, սակայն նրանց կողմից տասնյակ միլիարդավոր եվրոների հատկացումը վտանգի տակ է անբարենպաստ…

Read More
Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է

Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է

Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է, երբ օգոստոսի 5-ին Լիբանանի հարավում իսրայելցի երկու զինվոր է զոհվել, չորսը՝ վիրավորվել: Իսրայելի պատասխան հարվածներից առնվազն 1 լիբանանցի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Միևնույն ժամանակ Հռոմում կողմերի միջև բանակցություններ են ընթանում. քննարկման թեմաներն են հունիսին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի իրականացման մեխանիզմները և Լիբանանի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերումը:…

Read More
Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել
		24.05.2024 . Միջազգային

Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել 24.05.2024 . Միջազգային

Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտնում են, որ զորքը շարժվում է դեպի Ռաֆահ քաղաքի կենտրոն՝ իրականացնելով «թիրախային և նպատակային» գործողություններ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Իսրայելի տվյալներով՝ Ռաֆահից արդեն տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Առանձին գործողությունները շարունակվում են նաև մյուս շրջաններում: ՑԱՀԱԼ-ի ղեկավարությունը հայտնել է, որ Ռաֆահում հայտնաբերել են ևս երեք պատանդի մարմին, որոնց…

Read More
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն. NYT

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն. NYT

Ուկրաինայի պատվիրակությունն ուրբաթ այցելել է Վաշինգտոն՝ Միացյալ Նահանգների հետ հանքարդյունաբերական համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունների նոր փուլի համար, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։ «Ուկրաինայի պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի համար, որը Միացյալ Նահանգներին զգալի մասնաբաժին կտրամադրի Ուկրաինայի բնական պաշարներից»,- հաղորդում է պարբերականը։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ բանակցությունները կտևեն…

Read More
Փարիզի դատախազությունը Մարին Լը Պենի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը Մարին Լը Պենի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը պահանջել է ծայրահեղ աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկինում՝ «Ազգային ճակատ») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը: Եթե ​​դատարանն ընդունի մեղադրանքները, 56-ամյա Լը Պենը նաև չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությանը, քանի որ նրան կարգելվի…

Read More
Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին

Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: «Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ…

Read More
Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Մեկդարյա պատմություն ունեցող Լոս Անջելեսի գրադարանում իր ուրույն տեղն ունի հայկական հավաքածուն: Տարիների ընթացքում մի քանի գրքից հավաքածուն հասել է 7 հազարի՝ թանգարանին նվիրաբերված Շահան Նաթալի ժառանգության շնորհիվ: Գրադարանի նախաձեռնությամբ այս օրերին անցկացվում են հայ գրականությանն ու մշակույթին նվիրված միջոցառումներ:

Read More