Իրանը ողջունում է փոխադարձ քայլերին ու համագործակցությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. Իրանի ԱԳՆ

Իրանը ողջունում է փոխադարձ քայլերին ու համագործակցությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությանը և հակասությունների լուծման համար Թեհրանի դիվանագիտական ջանքերին, նշել է. «Իրանը ողջունում է փոխադարձ քայլերին ու համագործակցությանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ երկու կողմերի բանտարկյալների ազատ արձակումը: Իրանը սա խաղաղության ձեռքբերմանն ուղղված կառուցողական, դրական ու հիացմունքի արժանի քայլ…

Read More
Սպիտակ տանը կկայանա Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Ռուբիոյի հետ

Սպիտակ տանը կկայանա Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպեն Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին։ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև լարվածությունը սրվեց հունվարին, երբ Դոնալդ Թրամփը վերահաստատեց Գրենլանդիան ձեռք բերելու հարցում համաձայնության հասնելու իր ցանկությունը։…

Read More
Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար

Առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ. Արցախի պետական նախարար

Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:   «Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է, և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ…

Read More
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1520 անձ այժմ ապրում է Մեծամորում
		15.10.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1520 անձ այժմ ապրում է Մեծամորում 15.10.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 420 ընտանիք՝ 1520 անձ, այժմ ապրում է Մեծամոր համայնքում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Read More
Ղազախստանը կարգելի նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Տաման նավահանգիստ

Ղազախստանը կարգելի նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Տաման նավահանգիստ

Ղազախստանի երկաթուղիների ղեկավարությունը մայիսի 8-ից կարգելի նավթի և նավթամթերքի տեղափոխումը Ռուսաստանի Սևծովյան Թամանյան թերակղզու նավահանգիստ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան կարգադրությունը։ Հրամանը հասցեագրված է տրանսպորտային ընկերություններին, արգելքի պատճառները չեն նշվում։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը նույնպես դադարեցրել է նավթի տեղափոխումը Տաման: «Ռուսական երկաթուղիների» փաստաթղթում պատճառները նույնպես նշված չեն, սակայն որոշումը կայացվել է Թամանի նավթապահեստարանի…

Read More
Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Հիպեր

Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. Հիպեր

Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաև այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը չեղարկելու հնարավորությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ «Քննարկումների ընթացքում, որոնք մենք անցկացրել ենք, դիտարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև առանց վիզայի ռեժիմի կասեցում և այլ միջոցներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ասվել է, մենք ամբողջովին…

Read More
Տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գագաթնաժողովը

Տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գագաթնաժողովը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գործակցության եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Լիբիայի կառավարության ղեկավար Աբդուլհամիդ Դբեյբան։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում։ Անկարայից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին…

Read More
Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով ՝ Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով: Վարչապետը դա հայտարարել է կառավարության նիստում: «Սա համաշխարհային ճգնաժամ է, համաշխարհային մարտահրավեր, ինչպես համաճարակաբանական, այնպես էլ բժշկական տեսանկյունից, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի տեսանկյունից, և ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել դա: Հետևաբար պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Գիտեք, հարևան երկրներում իրավիճակը շատ լարված…

Read More
Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս

Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ասել է, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։  «Նրանք այնպիսի օգնություն են խնդրել, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է Կալասը։  Նա հայտարարել էր, որ Եվամիությունը 15 մլն…

Read More
Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա

Ֆիննական Gasgrid Finland գազատրանսպորտային ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման մասին: Ֆինլանդիայի պետական Gasum ընկերությունը ևս հաստատել է մատակարարման դադարեցման մասին տեղեկությունը: Ավելի վաղ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր մայիսի 21-ի առավոտյան Ֆինլանդիա գազի մատակարարումը դադարեցնելու մասին: Այդ որոշումը կայացվել էր, երբ մայիսի 17-ին Gasum-ը հրաժարվել էր ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց: Հաստատելով մատակարարումների…

Read More
Բայդենը դուրս չի գա ընտրապայքարից․ խոսնակ
		28.06.2024 . Միջազգային

Բայդենը դուրս չի գա ընտրապայքարից․ խոսնակ 28.06.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ դուրս գալ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո: Այդ մասին հայտնել է Բայդենի քարոզարշավի խոսնակ Սեթ Շուստերը: Անդրադառնալով բանավեճին՝ ԱՄՆ գործող նախագահն ասել է․ «դժվար է ստախոսի հետ բանավիճել»։ Ավելի վաղ ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ CNN-ի տաղավարում, տեղի էր ունեցել Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի նախընտրական…

Read More
Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակել

Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակել

Այս գիշեր ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակել: Դնեպրոպետրովսկում կա 4 վիրավոր: Ռժևում բազմաբնակարան շենքերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել: Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հայտնել է, որ մայիսի 1-ից ռուսական հարվածների հետևանքով երկրում առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել: Իր հերթին, Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 300 ԱԹՍ խոցելու մասին:…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Վրաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է արել մտածել, թե ինչ հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, և չշարժվել ավտորիտար առաջնորդների ուղիով: «Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել հանձնառությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին՝ հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղարկելով հակաժողովրդավարական օրենքները և շարունակելով ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները»,-…

Read More
Բողոքի ցույցեր Մինեապոլիսում

Բողոքի ցույցեր Մինեապոլիսում

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում դաշնային գործակալների կողմից 37-ամյա Ալեքս Փրեթիի սպանությունից մեկ օր անց քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ցույց ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների գործողությունների դեմ և արդարադատության պահանջ՝ Փրեթի և Ռենե Գուդի համար, որը սպանվել էր մոտ երեք շաբաթ առաջ։ Բողոքի ցույցը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել՝ հաղորդում է BBC-ն։ Վերակենդանացման…

Read More
Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Երբ մայիսի 1-ին ՀՀ վարչապետ ընտրելու ժամանակ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Շիրակ Թորոսյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը, ջավախքահայերը Հայաստանում թե Ջավախքում բողոքի նամակներ գրեցին պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որոնց մի մասը տպագրվեց մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Տվյալ հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները, որոնք բաց նամակով տեղեկացրին հանրությանը,…

Read More
Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման: «Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս մյուսներին զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին»,- շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։ Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ…

Read More
Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ

Էներգետիկ օբյեկտների զգալի վնասը կհանգեցնի գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների. Ֆաթիհ Բիրոլ

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ Մերձավոր Արևելքում առնվազն 40 էներգետիկ օբյեկտ զգալի վնաս է կրել ռազմական հակամարտության հետևանքով։ Նա նշել է, որ նավթահանքերի, վերամշակման գործարանների և խողովակաշարային ենթակառուցվածքների վերականգնումը զգալի ժամանակ կպահանջի, ինչը կարող է հանգեցնել գլոբալ մատակարարումների երկարատև խափանումների` նույնիսկ պատերազմի ավարտից հետո։ Բիրոլը ներկայիս ճգնաժամի մասշտաբները համեմատել է…

Read More
Մոսկվայում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից երեք մարդ է զոհվել

Մոսկվայում մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից երեք մարդ է զոհվել

Դեկտեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում պայթել է ճանապարհային ոստիկանության մեքենա։ «Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից ծառայողական մեքենայի մոտ կասկածելի անձի են նկատել։ Երբ մոտեցել են նրան ձերբակալելու, տղամարդը գործի է դրել պայթուցիկ սարքը։ Ստացված վնասվածքների հետևանքով մահացել են ոստիկանները, ենթադրվում է, որ երրորդ զոհը մահապարտն է», — ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարության մեջ։ Պայթուցիկ սարքը տեղադրված…

Read More
Կնքվել է ագրոարդյունաբերության ոլորտում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը միտված հուշագիր

Կնքվել է ագրոարդյունաբերության ոլորտում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը միտված հուշագիր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Երեմյան ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։     Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում…

Read More
Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Բաքուն արձագանքել է անհետ կորածների հարցով համագործակցելու՝ Երևանի առաջարկին

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը, որը զբաղվում է  ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման հարցում: Կառույցը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը և առաջարկել միավորել ջանքերն այդ ուղղությամբ: Ավելի վաղ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը հանդես էր եկել նման…

Read More
ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին. ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ

ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին. ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ

ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում ամրագրված մոտեցումներին՝ հինգշաբթի ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այդ համաձայնագրի հետ կապված՝ մեր քաղաքականությունը չի փոխվել, մենք շարունակում ենք գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է խոսնակը Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Մասրալին հայտարարել է, որ այդ գործարքին…

Read More
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփում սկսել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական համալիրով շրջայցի ընթացքում:

Read More
Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Հունիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Քննարկվել են նաև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ…

Read More
Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Regional Family Placement խորագրով եռօրյա միջոցառման աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։ Խնամատարության ինստիտուտի զարգացման…

Read More
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից: «Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։ Զրոյցի տևողութեան…

Read More
STI ֆորումում  Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը

STI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով, ընդգծել գիտություն-քաղաքականություն փոխգործակցության ամրապնդման կարևորությունը

Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո կայացած Կայուն զարգացման նպատակների իրականացման համար գիտության, տեխնոլոգիաների և նորարարության (STI) 11-րդ բազմաշահառու ֆորումի նախարարական նիստի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ «Գիտություն-քաղաքականություն փոխկապակցության ամրապնդումը՝ հանուն կայուն զարգացման» խորագրի ներքո։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։   Դեսպան Հովհաննիսյանը ընդգծել…

Read More
Շուտով իսրայելական օդուժը կրկին կհայտնվի Իրանի երկնքում. Նեթանյահու

Շուտով իսրայելական օդուժը կրկին կհայտնվի Իրանի երկնքում. Նեթանյահու

Իսրայելը հարձակումներ է սկսել Իրանի նավթագազային օբյեկտների վրա: Հարձակման թիրախ է դարձել Պարսից ծոցի ափին գտնվող Հարավային Պարսը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ: «Այն, ինչ մինչ այժմ արել ենք Իրանում, ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ անելու ենք առաջիկա օրերին: Մենք հարձակվեցինք Իրանի վրա այն պահին, երբ նրանց գիտնականները մոտենում էին միջուկային…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը. Պուտին

Վալդայի համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին, նախկին բանակցային փաթեթներին։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, և Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատման և սահմանային խնդիրների ամբողջական կարգավորմանը: «Թե պայմանագրի որ տարբերակն ընտրել՝ դա Հայաստանի, հայ ժողովրդի և ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում,…

Read More
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ «Թուրքական ավիաուղիների» հետ կապված իրավիճակի պատճառով

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված «Թուրքական ավիաուղիների»՝ Թուրքիայով լատինամերիկյան երկրներ թռիչքներից ռուսաստանցիներին հաճախակի մերժելու հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ թուրքական կողմն ուսումնասիրում է նոտան: Նրա խոսքով՝ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացել է, որ «վերջին շրջանում արձանագրվող դեպքերը, երբ Ռուսաստանի քաղաքացիներին մերժել են նստել Turkish Airlines ավիաընկերության օդանավերը…

Read More
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ X-ի էջում նման գրառում է արել ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը։ Նա հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև…

Read More