Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվն անցնում է 4 տասնյակից
Հակակառավարական բողոքի ցույցերի 12-րդ օրը իրանցիները դուրս են եկել Թեհրանի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ: Ցուցարարներն այրել են ոստիկանական մոտոցիկլետներ, հեռուստակայաններ, նահանգապետների գրասենյակներ և գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լուսանկարները՝ վանկարկելով «Մահ բռնապետին» և աջակցություն հայտնելով Ռեզա Փահլավիին։ Զանգվածային բողոքի ցույցերին ի պատասխան՝ իշխանություններն…
