ՀՀ դեսպանը հյուրընկալել է Թբիլիսիի «ԱրՄաթ» լաբորատորիայի առաջադեմ սաներին
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոցի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի առաջադեմ սաներին և խմբավար Շոթա Հովակիմյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է սույն թվականի հուլիսի 14-25-ը Հայաստանի Դիլիջան քաղաքում անցկացվելիք Տեխնոճամբարին լաբորատորիայի յոթ սաների մասնակցության հարցը։ Երեխաների մասնակցությունը հնարավոր է դարձել վիրահայ բարերար Սամվել Աղեկյանի և ՀՀ…
