ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։ «ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։ Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին…
