Ախալքալաքում ավարտվեց մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը

Ախալքալաքում ավարտվեց մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը

Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը։

Մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ։

Առաջնությանը մասնակցել են մունիցիպալիտետի 24 թիմեր, որոնք մրցաշարի ողջ ընթացքում ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, մարզական կամք և համառ պայքար՝ հաղթանակի համար։

Մրցաշարի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․

1-ին տեղ – Պտենա գյուղի ֆուտբոլի թիմ
2-րդ տեղ – Մուրջախեթի գյուղի ֆուտբոլի թիմ
3-րդ տեղ – Մերենիա գյուղի ֆուտբոլի թիմ

Հաղթող և մրցանակակիր թիմերը Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով, գավաթներով և խորհրդանշական նվերներով։

Ախալքալաքի քաղաքապետարանը շնորհավորում է հաղթողներին և եզրափակիչ փուլ հասած բոլոր թիմերին՝ մաղթելով նոր հաղթանակներ, մարզական հաջողություններ և շարունակական ձեռքբերումներ։