ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. ԼՂ ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում. ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում, ամրաշինական աշխատանքներ են կատարել ԼՂ Ասկերանի, Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։   «Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն…

Read More
Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքի անդամները գագաթնաժողովի մեկնարկին ողջունել են Ֆինլանդիային և Շվեդիային։ Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է ամենակարճ ժամկետում ընդունել Շվեդիային ՆԱՏՕ-ում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին հավանություն…

Read More
Մեցոլայի և Բորելի գրասենյակները դատապարտել են Ադրբեջանի դեսպանի սպառնալիքները ՀՀ այցելած եվրապատգամավորների հասցեին

Մեցոլայի և Բորելի գրասենյակները դատապարտել են Ադրբեջանի դեսպանի սպառնալիքները ՀՀ այցելած եվրապատգամավորների հասցեին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և ԵՄ  արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի՝ Twitter-ում կատարած գրառումը, որով նա սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին։   Այս մասին EUobserver-ին հայտնել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի…

Read More
Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ
		11.07.2023 . Արցախ

Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ 11.07.2023 . Արցախ

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու…

Read More
Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Երկրի արևմտյան շրջաններում ձնաբուք է սկսվել դեռևս լույս երկուշաբթիի գիշերը: Որոշ տեղերում ձյուն է եկել ավելի քան 10 ժամ անընդմեջ: Յոհանեսբուրգում և Պրետորիայում գրանցվել է բացասական ջերմաստիճան։ Սառը օդային հոսանքները հանրապետություն են շարժվում Անտարկտիդայից։ Երկրի բնակիչների համար եղանակը զարմանալի է։ Շատ երեխաներ առաջին անգամ են…

Read More
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ․ Նաուսեդա

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ․ Նաուսեդա

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն անվավեր ճանաչի 1997 թվականին Մոսկվայի հետ ստորագրված հարաբերությունների և համագործակցության մասին հիմնարար ակտը և մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան The Times թերթի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայում Բելառուսում, ուստի մենք պետք է վերջապես ընդունենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը…

Read More
Իսրայելում շարունակվում են ցույցերը դատաիրավական բարեփոխումների դեմ

Իսրայելում շարունակվում են ցույցերը դատաիրավական բարեփոխումների դեմ

Իսրայելում այսօր առավոտյան ցուցարարները փակել են ճանապարհներ և ցույց են անցկացրել Բեն Գուրիոն օդանավակայանում՝ դժգոհելով դատաիրավական բարեփոխումների վիճահարույց փաթեթը Կնեսետում առաջին ընթերցմամբ ընդունումից։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ Ցուցարարները մի շարք մայրուղիներ են փակել Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում: Ճանապարհներից մեկում ցուցարարները վրաններ են տեղադրել և անվադողեր այրել: Ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրել…

Read More
ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան
		11.07.2023 . Միջազգային

ԱՄՆ-ը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության օգտին․ Սալիվան 11.07.2023 . Միջազգային

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «ԱՄՆ-ն ավելի վաղ հանդես էր գալիս Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման օգտին։ Նախագահ Ջո Բայդենը սկսել է զբաղվել այս թեմայով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը բարձրացնելուց շատ առաջ։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները…

Read More
ՊԲ ստորաբաժանումները հրադադարը չեն խախտել. հերքում

ՊԲ ստորաբաժանումները հրադադարը չեն խախտել. հերքում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով ԼՂ Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԼՂ ՊԲ-ն: Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։ Ինչպես արդեն…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկում է արգելափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբն առաջարկում է արգելափակել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կմեկնարկեն «Ազգային պաշտպանության վավերացման ակտի» շուրջ քննարկումները: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հայկական հանձնախումբն առաջարկել է 13 փոփոխություն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կանոնակարգային հանձնաժողովը հուլիսի 11-ին կքննարկի 2024 թվականի «Ազգային պաշտպանության վավերացման ակտ» օրինագծում (NDAA) առաջարկվող օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնց թվում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների առաջարկած ավելի քան մեկ տասնյակ հայանպաստ օրենսդրական…

Read More
Հուսով ենք Հայաստան-Ադրբեջան երկխոսության շարունակությունը տեսնել առաջիկա ամիսներին. ԱՄՆ պետդեպ

Հուսով ենք Հայաստան-Ադրբեջան երկխոսության շարունակությունը տեսնել առաջիկա ամիսներին. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը` նշելով` ԱՄՆ-ն նախկինի պես հավատում է, որ համաձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է տեսնել հետագա բանակցություններ: «Մենք շարունակում ենք աջակցել երկխոսությանը և կարծում ենք, որ դա է լավագույն ուղին: Հուսով ենք այս երկխոսության…

Read More
Ստոկհոլմի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը` Էրդողան-Ստոլտենբերգ-Քրիստերսոն հանդիպման օրակարգում

Ստոկհոլմի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը` Էրդողան-Ստոլտենբերգ-Քրիստերսոն հանդիպման օրակարգում

Վիլնյուսում վաղը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը: Օրակարգում եղել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցության հարցը, որը ՆԱՏՕ-ի անդամներից խոչընդոտում է միայն Անկարան՝ նշելով, թե Շվեդիան չի կատարում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պահանջները: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանաչ…

Read More
ՆԱՏՕ-ն դաշինքում Ուկրաինայի ապագայի երկու տարբերակ է տեսնում

ՆԱՏՕ-ն դաշինքում Ուկրաինայի ապագայի երկու տարբերակ է տեսնում

ՆԱՏՕ-ում գերիշխում է Ուկրաինայի հետ դաշինքի հարաբերությունների հետագա զարգացման երկու տարբերակ՝ կա՛մ արևմտյան դաշինքը Կիևին անվտանգության երաշխիքներ կտա, կա՛մ կօգնի ու կամրապնդի երկիրը ռազմական առումով՝ Իսրայելի մոդելով: Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով դաշինքում դիվանագիտական աղբյուրներին։ «Այս պահին ՆԱՏՕ-ի անդամների ընտրությունն Ուկրաինայի հարցում կա՛մ իսրայելական մոդելն է, որը ենթադրում է, որ Ուկրաինան կարող…

Read More
Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով

Կոչ ենք անում միմյանց չկապել ԵՄ-ին՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ին՝ Շվեդիայի անդամակցությունները. Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի առաջընթացը միմյանց հետ կապ չունեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա, երբ Թուրքիան ընդունվի Եվրամիություն։ «Այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց, կան որոշակի քայլեր, որոնք պետք…

Read More
Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վիլնյուսում հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Լիտվայի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում շարունակվող պատերազմը, նրա մարտահրավերները ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ռազմական դաշինքն ուժեղացնելու քայլերը: Օրակարգում կլինի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի…

Read More
Զելենսկին զայրացած է Գերմանիայի և ԱՄՆ-ի որոշումից՝ արգելափակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը. Bild
		10.07.2023 . Միջազգային

Զելենսկին զայրացած է Գերմանիայի և ԱՄՆ-ի որոշումից՝ արգելափակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմումը. Bild 10.07.2023 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խիստ զայրացել է, երբ ԱՄՆ-ն ու Գերմանիան սկսել են արգելափակել Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը, գրում է Bild-ը։ Զելենսկին ծրագրում էր ուղևորություն Վիլնյուս՝ «դաշինքին միանալու մեխանիզմը գործարկելու հստակ նպատակով։ Զելենսկին ցանկանում էր հրապարակայնորեն կոչ անել, որպեսզի իր երկիրն ընդունվի դաշինք, մինչդեռ իրեն թույլ չեն տվել դա անել»,- թերթին ասել է Կիևի աղբյուրը:…

Read More
Պուտինը Կրեմլում մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ. Պեսկով

Պուտինը Կրեմլում մոտ երեք ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողներին հետաքրքրող հիմնական թեմաներին՝ Կրեմլում Եվգենի Պրիգոժինի և «Վագների» հրամանատարների հետ հանդիպմանը, «Ազով» գումարտակի զինյալներին Ուկրաինային հանձնելուց հետո Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև ռուբլու թուլացման ֆոնին ՌԴ տնտեսության հետ կապված իրավիճակին: Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հունիսի 29-ին Պուտինը Կրեմլում գրեթե երեք ժամ տևողությամբ…

Read More
Բաստիլի գրավման օրը ֆրանսիացիներին կարգելվի հրավառություններ կազմակերպել

Բաստիլի գրավման օրը ֆրանսիացիներին կարգելվի հրավառություններ կազմակերպել

Հուլիսի 14-ի՝ Բաստիլի օրվա տոնակատարության նախօրեին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են  հրավառության նյութերի վաճառքը, փոխադրումն ու օգտագործումը: Արգելքը գործում է ամբողջ երկրում ֆիզիկական անձանց համար մինչև հուլիսի 15-ը ներառյալ, գրում է Euronews-ը։ Ազգային տոնի նախօրեին իշխանությունները վախենում են փողոցային բռնությունների նոր բռնկումներից։ Նաել Մերզուկի սպանության հետ կապված ջարդերի ավարտից մեկ շաբաթ անց Ֆրանսիայի վարչապետը խոստացել է,…

Read More
Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Լավրովն անընդունելի է համարել Կիևին Թուրքիայից զենքի նոր մատակարարումները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարը մատնանշել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինային զենքի մատակարարումը շարունակելը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ անդրադառնալով ուկրաինական «Ազովի» բրիգադի նախկին հրամանատարներին…

Read More
Ստեփանակերտի փողոցներում երթևեկությունն օրեցօր նոսրանում է. կյանքը շրջափակված ԼՂ-ում՝ օր 210-րդ

Ստեփանակերտի փողոցներում երթևեկությունն օրեցօր նոսրանում է. կյանքը շրջափակված ԼՂ-ում՝ օր 210-րդ

Գազի մատակարարմամբ, թե առանց, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում չի լուծվում: Դեկտեմբերի 12-ից կեղծ էկոակտիվիստներին օգտագործելով ու միջազգային ասպարեզում լուրջ հանդիմանության չհանդիպելով՝ ամռանն արդեն Ադրբեջանը ԼՂ-ում ապրող հայերի շրջափակումը շարունակեց պաշտոնապես՝ ապօրինի տեղադրված անցակետով: Շրջափակումը բավարար չէ, Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է իր հողում աշխատող գյուղացուն, որ հնարավոր չլինի նաև տեղում բերք ստանալ: Թե Երևանի, թե Ստեփանակերտի…

Read More
Անցնող շաբաթը՝ մի քանի րոպեում

Անցնող շաբաթը՝ մի քանի րոպեում

Սամցխե-Ջավախքի մեդիավերլուծական կենտրոնը ներկայացնում է անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները։ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան Վրաստանի դեսպանը հեռացել է Ուկրաինայից «Ջավախքի գարուն» 13-րդ փառատոնն Ախալքալաքում Ախալքալաքի մարզիկների հաղթանակները  եւ այլ կարեւորի մասին դիտեք տեսանյութում։ 

Read More
ԼՂ-ում երկու անչափահասների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԼՂ-ում երկու անչափահասների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Վ. Ն.-ն, հանդիսանալով 14.03.2020թ. ծնված Լ. Ն.-ի և 20.12.2017թ. ծնված Գ.Ն.-ի մայր ծնողը, երեխաների դաստիարակությունը և խնամքը ոչ պատշաճ կատարելով, 2023 թ. հուլիսի 07-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ԼՂ Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ համայնքում իրենց ժամանակավոր բնակության առաձնատանը վերջիններիս թողնելով առանց հսկողության՝ դուրս է եկել տնից, որից հետո նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում վերադառնալով, տեսել է, որ…

Read More
Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

Ադրբեջանական կողմը փակել է Հայաստան-ԼՂ գազատար խողովակաշարի փականը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ քիչ առաջ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի:    Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը…

Read More
Որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում

Որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում

Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը: «Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ
		09.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ 09.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  ԼՂ Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից։   «Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե…

Read More
«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:   «Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:   Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում,…

Read More
Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։ Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրը: Համագործակցության առանցքային ուղղություններից են անօդաչու թռչող սարքերի արտադրության կարողությունների զարգացումը, տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրության ավելացումը, տիեզերական տեխնոլոգիաները։

Read More
Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հետևում ենք Անգլիա-Իսպանիա մրցավեճին․ Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտում հետևում ենք ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել։    

Read More
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին։  «Այժմ մենք խոսում ենք համաշխարհային խառնաշփոթի, ինչպես նաև միջազգային իրավունքի, միջազգային կանոնների խախտման մասին։ Մենք այդ մասին խոսում ենք 2020 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ սկսվեց։ Մի քանի անգամ ներխուժման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։

Read More