Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան
		03.11.2023 . Միջազգային

Թյուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան 03.11.2023 . Միջազգային

«Թյուրքական դարաշրջան» խորագրով Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև գործակցության խորացման հեռանկարը։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ Էրդողանը ողջունել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ուժերի սանձազերծած ագրեսիան: Նախագահներն անդրադարձել են նաև Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացներին:…

Read More
ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետ Ադամսի՝ Թուրքիայից ապօրինի նվիրատվություններ ստանալու գործը

ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետ Ադամսի՝ Թուրքիայից ապօրինի նվիրատվություններ ստանալու գործը

ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացրել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի խորհրդատու և գլխավոր դրամահավաք Բրայաննա Սագսի տանը, տեղեկացնում է New York Times-ը: Քննիչների ուշադրության կենտրոնում է այն փաստը, որ քաղաքապետի քարոզարշավը վերադարձրել է Բրուքլինի շինարարական ընկերության աշխատակիցների շահույթները, որոնք կապեր ունեն Թուրքիայի և թուրք պաշտոնյաների հետ: Գործակալներն առգրավել են երեք iPhone և երկու նոութբուք համակարգիչ,…

Read More
Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նաև՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, նաև՝ մանկական խաղալիքների պահպանությունը. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների շարունակվող վայրագություններին արդեն իրենց բնակավայրերը լքած ԼՂ բնակիչների տներում: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ամբողջ տարածքում իրականացնելով հայերի էթնիկ զտումներ: Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ: Քանի…

Read More
Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Նոյեմբերի 3-ին Աստանայում, որտեղ անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում։ Ալիևը և Էրդողանը սեպտեմբերին ԼՂ-ի դեմ իրականացրած ագրեսիան, որի հետևանքով բռնի տեղահանվեց հայ բնակչությունը,…

Read More
Իսրայելի բանակը մի քանի կողմից շրջապատել է Գազա քաղաքը

Իսրայելի բանակը մի քանի կողմից շրջապատել է Գազա քաղաքը

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքների կհանգեցնի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը ադրբեջանական հնարավոր ներխուժման կապակցությամբ: Բաքուն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարությանը, Վաշինգտոնին մեղադրել իր իսկ հրահրած պատերազմի համար: Այս և տարածաշրջանային այլ զարգացումները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ

ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի. Իսրայելի գլխավոր շտաբի պետ

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ն անցել է պատերազմի մեկ այլ կարևոր փուլի: «Մեր ուժերը գտնվում են հյուսիսային Գազայի սրտում, և մի քանի օր է, ինչ գործում են Գազա քաղաքում՝ շրջապատելով այն մի քանի կողմից և զարգացնելով առաջխաղացումը»,- հայտարարել է Հերզի Հալևին: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն էլ մամուլի ասուլիսի ընթացքում…

Read More
Վահագն Խաչատուրյանը Սյունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակության պայմաններին

Վահագն Խաչատուրյանը Սյունիքում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակության պայմաններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։

Read More
Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ հայտարարություններին

Բաքվի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անթույլատրելի է. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հայտարարություններին, որոնք, իրենց բնորոշմամբ, հակաադրբեջանական են: Այդ հայտարարությունները, մասնավորապես, վերաբերել են ԱՄՆ կողմից Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելուն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանում առաջացած ծանր հումանիտար կարիքների լուծման համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությանը: Ի պատասխան այդ հայտարարությունների՝ Հաջիզադեն…

Read More
Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ

Բահրեյնը հետ է կանչել իր դեսպանին և դադարեցրել տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ

Բահրեյնի իշխանությունները որոշել են հետ կանչել Իսրայելում այդ երկրի դեսպանին և դադարեցնել տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին ասված է Բահրեյնի Պատգամավորների պալատի հայտարարության մեջ։ Օրենսդիր մարմնում նշել են, որ այդ որոշումը հաստատում է Բահրեյնի պատմական և հաստատուն դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցություն պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքներին: Ավելի վաղ Իսրայելում դեսպանին…

Read More
«Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցի համաձայն՝ Հայաստանը ամենամեծ թվով առաջընթաց գրանցած երկրներից է

«Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցի համաձայն՝ Հայաստանը ամենամեծ թվով առաջընթաց գրանցած երկրներից է

Ժողովրդավարության և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտը հրապարակել է «Ժողովրդավարության համաշխարհային վիճակը 2023 թ․» զեկույցը, որի համաձայն՝ եվրոպական երկրների շարքում Հայաստանը Մոլդովայի հետ գրանցել է առաջընթաց ամենամեծ թվով ոլորտներում: Որպես դրական քայլ է համարվել Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետին Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պարերազմի վերաբերյալ հարցերի ուղղումը: Նշվում է, սակայն, որ պարզ չէ, թե…

Read More
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում 13 իսրայելցի զինվորի կորստի մասին

Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում 13 իսրայելցի զինվորի կորստի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երեկ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ մարտերում սպանվել է 13 իսրայելցի զինվոր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում էլ երկու զինվոր է սպանվել, այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 15-ի: Իսրայելական բանակն արդեն մի քանի օր է՝ սկսել է ցամաքային գործողություն Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈՒ տվյալով՝ զուգահեռաբար ռազմաօդային…

Read More
Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը

Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը: Նախաձեռնությունը խորհրդարան էր ներկայացվել հոկտեմբերի 13-ին։ Գործող օրենքի առաջին հոդվածը, որով առաջարկվում է վավերացնել 1996 թվականի սեպտեմբերի 24-ին ռուսական պետության անունից ստորագրված համաձայնագիրը, ուժը կորցրած է ճանաչվում։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը պարզաբանել է, որ Մոսկվան մտադիր չէ վերսկսել միջուկային…

Read More
Ախալքալաքին ավելացվեց ևս մեկ նոր պուրակ

Ախալքալաքին ավելացվեց ևս մեկ նոր պուրակ

Ապրիլի 9-ի հուշահամալիրի տարածքում, Ազատության փողոցում, ավարտվել է ռեկրեացիոն տարածքի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանը։ Ծրագրի շրջանակներում Կազմակերպվել են ժամանակակից չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ։ Տարածքում տեղադրվել են մանկական ատրակցիոն, սալահատակ, հեծանվային ճանապարհ, եզրաքարեր, լուսադիոդային լույսեր, կանաչ գազոններ, շատրվան, երկաթե ցանկապատ: Տարածքում տեղադրվել են նստարաններ և աղբամաններ։ Նոր պուրակը կանաչապատվել է բույսերով: Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն…

Read More
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. Զախարովա

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը Վրաստանում: «Ցանակացած շփում, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և գրգռվածության թուլացմանը, մենք միայն ողջունում ենք: Հիմք ենք ընդունում այն, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների համալիրն է, որոնք ընդունվել են 2020-2022 թթ.: Այն ենթադրում է…

Read More
Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի ևս մեկ քաղաքացու առևանգման մասին

Ադրբեջանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին: Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր: Նրան մեղադրել են ազգային թշնամանք հրահրելու նպատակով ահաբեկչական գործողություններ կատարելու շինծու մեղադրանքով: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, թե, իբր, հարցաքննության ժամանակ Բաբայանը խոստովանել է մեղքը:

Read More
ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացրել է ավելի քան 1000 պարեկություն

ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացրել է ավելի քան 1000 պարեկություն

Հայաստանում Եվրամիության առաքելությունը հայտարարում է լիարժեք գործունեություն սկսելու մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ Եղեգնաձորում կենտրոնակայանի բացումից հետո: Այդ մասին ասված է առաքելության X-ի էջում։ «Փետրվարից՝ ԵՄ առաքելության մեկնարկից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվել է ավելի քան 1000 պարեկություն»,- նշված է գրառման մեջ:

Read More
Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Աբդոլլահիանը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին Անկարայում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Աբդոլլահիանն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ հնարավոր էսկալացիայի հետևանքների պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ պաղեստինյան դիմադրության շարժումներն ունակ են շարունակելու Իսրայելի դեմ երկարատև պայքարն ու առճակատումը: Աբդոլլահիանին ավելի…

Read More
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նոր թեկնածուն կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի նոր թեկնածուն կրթություն է ստացել Խորհրդային Հայաստանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարի տեղակալի պաշտոնում առաջադրել է Քուրտ Քեմփբելի թեկնածությունը, որը 2021 թվականից Ազգային անվտանգության խորհրդում զբաղեցնում է նախագահի օգնականի տեղակալի և Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հարցերով համակարգողի պաշտոնը: Նա նախկինում եղել է Asia Group ռազմավարական խորհրդատվություն և կապիտալի կառավարման հարցերով ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: 2009-2013 թվականներին զբաղեցրել է Արևելյան Ասիայի և Խաղաղ…

Read More
Կիևն Անկարայից բացատրություն է պահանջել կայանալիք միջազգային ֆորումին Յալթայի մասնակցության կապակցությամբ

Կիևն Անկարայից բացատրություն է պահանջել կայանալիք միջազգային ֆորումին Յալթայի մասնակցության կապակցությամբ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է պահանջել Անկարայից՝ Թուրքիայում «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանությունները» խորագրով կայանալիք միջազգային ֆորումին Յալթայի մասնակցության կապակցությամբ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ վկայակորչելով Ուկրաինայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի հայտարարությունը։ «Մենք բավական լուրջ ենք վերաբերվում այս իրավիճակին: Կիևն Անկարայից բացատրություններ է պահանջել Յալթայի վարչակազմի այցի կարգավիճակի վերաբերյալ»,- նշել է նա։…

Read More
Մակրոնը Ղազախստանից մեկնել է Ուզբեկստան, աջակցություն հայտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

Մակրոնը Ղազախստանից մեկնել է Ուզբեկստան, աջակցություն հայտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

Սամարղանդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տաշքենդին՝ Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում: Մակրոնն ու Միրզիյոևն ընդգծել են քաղաքական երկխոսության շարունակման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու կարևորությունը՝ նշված է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: Սա…

Read More
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:   Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:…

Read More
Ֆրանսիային է մոտենում  «Կիրան» փոթորիկը մինչև 170 կմ/ժամ արագությամբ

Ֆրանսիային է մոտենում «Կիրան» փոթորիկը մինչև 170 կմ/ժամ արագությամբ

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում պատրաստվում են հորդառատ անձրևների և քամիների՝ մինչև 170 կմ/ժ արագությամբ, «Կիրան» փոթորիկը տարածաշրջանին է մոտենում Ատլանտյան օվկիանոսից: Երեք դեպարտամենտում հայտարարվել է կարմիր՝ եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ, ևս 17-ում՝ նարնջագույնը։ Հաղորդվում է, որ սա տարվա առաջին խոշոր աշնանային փոթորիկն է: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Բրետանի և Նորմանդիայի բնակիչներին կոչ է արել չլքել…

Read More
Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի քննարկումը. Օքթայ

Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումի քննարկումը. Օքթայ

Թուրքիայի խորհրդարանը չի արագացնի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի քննարկումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ընդամենը մեկն է այն միջազգային պայմանագրերից, որոնք Թուրքիան նախատեսում է վավերացնել։ «Մենք դա կքննարկենք, երբ ժամանակը գա… մեր իսկ առաջնահերթությունների շրջանակում… Այն, ինչ հրատապ է…

Read More
Իրանն առաջարկել է մեկ պետություն ստեղծել Իսրայելի և Գազայի տարածքում

Իրանն առաջարկել է մեկ պետություն ստեղծել Իսրայելի և Գազայի տարածքում

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է արգելափակեն Իսրայելին նավթի և պարենի մատակարարումները՝ Գազայի հատվածում նրա գործողությունների պատճառով: Նա կոչ է արել իսլամական աշխարհին «ակտիվացնել իր գործողություններն» Իսրայելի դեմ և դադարեցնել նրա հետ տնտեսական համագործակցությունը, գրում են  իրանական լրատվամիջոցները։ Իրանը հանդես է գալիս նաև Գազայի և Իսրայելի տարածքում…

Read More
Ալեքսանդր Վուչիչը ցրել է Սերբիայի Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակել

Ալեքսանդր Վուչիչը ցրել է Սերբիայի Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ նշանակել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովը ցրելու և այս տարվա դեկտեմբերի 17-ին խորհրդարանի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Կառավարությունը Վուչիչին ուղարկել էր Ազգային ժողովը ցրելու և ընտրություններ նշանակելու հիմնավորված առաջարկ: Նշվում է, որ ներկա պայմաններում նոր ընտրության անցկացումը կապահովի երկրում ժողովրդավարության ամենաբարձր աստիճանը, կնվազեցնի լարվածությունը հասարակության մեջ և կնպաստի քաղաքական, տնտեսական ու այլ…

Read More
Իսրայելի ցամաքային գործողությունները Գազայում շարունակվում են, զոհերի թիվը գերազանցել է 8700-ը

Իսրայելի ցամաքային գործողությունները Գազայում շարունակվում են, զոհերի թիվը գերազանցել է 8700-ը

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում շարունակում է ընդլայնել ցամաքային գործողությունները: «Կործանիչներն ու ուղղաթիռները, ինչպես նաև հեռակառավարվող ինքնաթիռները, նավերն ու հրետանին, օգնում են բանակին հարվածներ հասցնել թիրախներին», — ասվում է իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության մեջ: Պաղեստինի առողջապահության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Գազայի հատվածում իսրայելական ուժերի հրետակոծության և ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 8700-ը, հայտնում…

Read More
ԱՄՆ հատուկջոկատայինները ժամանել են Իսրայել՝ աջակցելու պատանդների որոնմանը. Պենտագոն

ԱՄՆ հատուկջոկատայինները ժամանել են Իսրայել՝ աջակցելու պատանդների որոնմանը. Պենտագոն

ԱՄՆ հատուկջոկատայինները ժամանել են Իսրայել՝ պատանդների որոնման հարցում երկրի իշխանություններին օգնելու համար, գրում է New York Times-ը։ Պենտագոնի ղեկավարի հատուկ գործողությունների և ցածր ինտենսիվության հակամարտությունների գծով օգնական Քրիստոֆեր Մայերն ասել է, որ ստորաբաժանումը մարտական ​​առաջադրանքներ չի իրականացնելու: Իրենց նպատակն է Գազայի հատվածում հայտնաբերել պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին։ Մայերը չի նշել այդ առաքելության համար նախատեսված…

Read More
Մակրոնի այցը Ղազախստան պատմական իրադարձություն է. Տոկաև

Մակրոնի այցը Ղազախստան պատմական իրադարձություն է. Տոկաև

Նոյեմբերի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան՝ Տոկաևի հետ բանակցությունների համար։ Ղազախստանի նախագահը նշել է, որ երկու  երկրի համագործակցությունը դինամիկ է զարգանում։ Միաժամանակ Ղազախստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել: «Ուստի ձեր այցը կարող ենք անվանել պատմական, շատ կարևոր։ Վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն»,- ասել է Տոկաևը։

Read More
Մինսկը պահանջներ է ներկայացրել Մոսկվային Բելառուսում առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար

Մինսկը պահանջներ է ներկայացրել Մոսկվային Բելառուսում առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար

Բելառուսը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում՝ երկրում 5,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար, գրում է Коммерсантъ-ը։ 2020 թվականին ռեակտորի կորպուսի փոխարինման պատճառով Բելառուսում խափանվել է ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը, և Մինսկն արդեն հասել է ռուսական պետական ​​վարկի տոկոսադրույքի մինչև 3,3 տոկոսի իջեցման։ Երկրորդ էներգաբլոկի գործարկման համար Բելառուսը ռուսական կողմի հետ պայմանավորվել է վարկի…

Read More
Նովակ-Ջաբարով հանդիպման ժամանակ քննարկվել են վառելիքի խնդիրները

Նովակ-Ջաբարով հանդիպման ժամանակ քննարկվել են վառելիքի խնդիրները

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը քննարկել են ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում նոր նախագծերին, հայտնում է ՌԴ կառավարությունը։ «Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են վառելիքի վաճառքի բիզնեսի ընդլայնման հարցերը, ինչպես նաև ադրբեջանական օբյեկտներում ռուսական ածխաջրածինների վերամշակման և Տիխորեցկ-Բաքու նավթամուղով դարձափոխային մատակարարումներն ավելացնելու գաղափարը»,- ասել է Նովակը Ջաբարովի հետ հանդիպմանը։

Read More