Ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

Ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր

ԼՂ կառավարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր:   «Դրանց հասցեների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշված է հայտարարության մեջ:

Read More
Բլինքենի հետ հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա

Բլինքենի հետ հայտարարել ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման մասին:   «Մենք ևս մեկ անգամ հայտարարել ենք Ուկրաինային մեր լիակատար աջակցության և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին»,- նշել է Կոլոննան: Avec @SecBlinken nous avons redit notre plein soutien à l’#Ukraine et notre attachement au respect…

Read More
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են. Ռայիսի

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են. Ռայիսի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում Իրանի նախագահը մամուլի ասուլիս է անցկացրել, մեկնաբանել վերջին զարգացումները Հարավային Կովկասում:   Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են։   «Մենք երկու կողմի հետ էլ կապի մեջ ենք և ասել ենք երկխոսության միջոցով խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին»,- հավելել է Իրանի նախագահը:

Read More
Ադրբեջանական կողմը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ

Ադրբեջանական կողմը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ

ԼՂ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել:    «Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:   «Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:   Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշվում է հայտարարության մեջ:

Read More
Իրանը ողջունում է Ադրբեջանի կառավարության և ԼՂ ներկայացուցիչների՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը. Քանանի

Իրանը ողջունում է Ադրբեջանի կառավարության և ԼՂ ներկայացուցիչների՝ կրակը դադարեցնելու պայմանավորվածությունը. Քանանի

Իրանը ողջունում է կրակը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:   «Տարածաշրջանում մարտերը շարունակելու պատճառներ այլևս չկան: Ակնկալում ենք, որ առկա խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Քանանին։   Նա ընդգծել է, որ պատերազմները որևէ արդյունք չեն…

Read More
Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Լեմկինի ինստիտուտը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի անպատժելիությունը

Ադրբեջանը ռազմական ագրեսիա է կիրառել, որպեսզի ստիպի ժողովրդավարական հայկական Արցախի Հանրապետությանը հանձնվել բռնապետ Ալիևին՝ նշված է Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում:   «Ռուսաստանը հայտարարել է, որ դա Ադրբեջանի «ներքին գործն» է՝ չնայած ռուս խաղաղապահների ձևական մանդատին՝ պաշտպանելու Արցախի քաղաքացիական բնակչությանը և կանխելու 2020 թվականի հրադադարի հայտարարության նման խախտումները:   Սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանն ադրբեջանական Եվլախ…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր որոշում կկայացվի թե ոչ՝ առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից

ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր որոշում կկայացվի թե ոչ՝ առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարության տեսանյութը, որում ռուս խաղաղապահները տարհանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:   «Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ առանց իրենց տարրական իրերի: Այսօր սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Այս մարդկանց պաշտպանելու, իրենց…

Read More
Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

ԼՂ-ի պատվիրակության կազմում են ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։ ԼՂ-ի ներկայացուցիչները Եվլախ են հասել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ:    

Read More
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը. Բլինքենի ուղերձը

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը. Բլինքենի ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասվում է ուղերձում։

Read More
Ռուս խաղաղապահները սնունդ ու կացարան են տրամադրել 5000 հոգու

Ռուս խաղաղապահները սնունդ ու կացարան են տրամադրել 5000 հոգու

Ռուս խաղաղապահները ԼՂ երեք շրջաններից տարհանել են հինգ հազար հոգու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից::

Read More
Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի հանդիպմանը կարևորվել է ԼՂ հումանիտար հասանելիության և ԿԽՄԿ-ի լիարժեք գործունեության ապահովումը

Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի հանդիպմանը կարևորվել է ԼՂ հումանիտար հասանելիության և ԿԽՄԿ-ի լիարժեք գործունեության ապահովումը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում…

Read More
ՀՀ ԱԳ նախարարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը

ՀՀ ԱԳ նախարարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր լիտվացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների վտանգը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ գործելաոճը ոչ միայն վտանգի տակ է…

Read More
Միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով. Միրզոյանը` «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին

Միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով. Միրզոյանը` «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին։ Վերջինս համակարգում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ Մինչև համաժողովի մեկնարկը նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային…

Read More
Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ
		21.09.2023 . Արցախ

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ 21.09.2023 . Արցախ

ԼՂ ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Read More
Իտալիան ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում իր միջնորդությունն է առաջարկել

Իտալիան ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում իր միջնորդությունն է առաջարկել

Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին Հայաստանի և Ադրբեջանի առաջարկել է Հռոմի միջնորդությունը` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման համար: Նա, մասնավորապես, երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել իտալական մայրաքաղաքում: «Երեկ ես հանդիպեցի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, նրանց առաջարկեցի իտալական միջնորդությունը, մասնավորապես` հանդիպում Հռոմում»,- ասել է նա: Տայանին կարծիք է հայտնել` առկա…

Read More
ԼՂ-ում բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան

ԼՂ-ում բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան

ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԻ պետական ծառայությանը կից բացազատվել է օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում են ռազմական գործողությունների մասնակից և քաղաքացիական այն անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան։ Հասցե` Փետրվարի 20, կառավարության շենքի առաջին հարկ։ Տեղեկատու հեռախոսահամարներ` 047940300 097215316

Read More
Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

Հնդկաստանը նախատեսում է ռազմական կցորդ նշանակել Հայաստանում

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է արտերկրում իր ռազմաօդային ուժերի ներկայության ընդլայնման ծրագրի շրջանակներում ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ’Իվուարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Hindu businessline»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի գլխավոր մարշալ Չաուդհարին։ Նա նշել է, որ Հնդկաստանի ՊՆ-ն նաև նախատեսում կապի սպա ԱՄՆ ռազմաօդային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում:

Read More
ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի

ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի

Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այն ներկայացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Չեմ կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հրատապ կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Պետք է վերադառնալ Լաչինի միջանցքի լիարժեք անցնանելիությանը»,- ասված է Օրսինիի գրառման…

Read More
ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը
		20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է հրապարակված լուսանկարը 20.09.2023 . Տարածաշրջան

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որում պատկերված են Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված բազմաթիվ տարհանված բնակիչներ: «Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։ Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի իր էջում գրել…

Read More
ԼՂ-ում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԼՂ ՄԻՊ

ԼՂ-ում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԼՂ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից տասը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու…

Read More
Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին. Կոլոննա

Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին. Կոլոննա

Փարիզը կշարունակի հետևել ԼՂ-ում զարգացումների համատեքստում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Փարիզը կշարունակի հանդես գալ բանակցությունների միջոցով հարցերը լուծելու և հայ բնակչության իրավունքները երաշխավորելու համար: Ֆրանսիան անհանգստացած է մարդկանց տեղահանման վտանգի մասին հաղորդումներով, եզրափակել է…

Read More
Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Մենք պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա. Լուկաս Ֆուրլաս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է գործուն քայլերով պատասխանի Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին: «Եթե ես հայ լինեի և հետևեի այս քննարկմանը, ամենևին ուրախ չէի լինի: Շատ խոսքեր և շատ քիչ գործողություններ: Հարցը շատ պարզ է, պատրաստվո՞ւմ ենք պատժել Ադրբեջանին, որը հարձակվել է հայերի վրա»,- ասել է Ֆուրլասը Եվրոպական…

Read More
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի 78-րդ գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:    «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ընդգծել եմ, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և վայրագ հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Հարավային…

Read More
Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավոր

Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում ադրբեջանցիների կողմից նրանք ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիներն ու մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։ Այս մասին նշել է շվեդ պատգամավոր Շառլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման…

Read More
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել, ասել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը: «Ամեն ինչ սկսվել է թուրքերի կողմից 1915 թ․ ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է որպես ցեղասպանություն և…

Read More
Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա
		20.09.2023 . Տարածաշրջան

Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու. Խավիեր Կոլոմինա 20.09.2023 . Տարածաշրջան

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ուշադիր հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը՝ առանց բռնության լուծում գտնելու և մարդասիրական իրավիճակի վատթարացումից խուսափելու համար։ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու…

Read More
ԵՄ դիվանագիտությունը ձախողվել է Ղարաբաղի հարցում. ԵԽ պատգամավոր Նատալի Լուազո

ԵՄ դիվանագիտությունը ձախողվել է Ղարաբաղի հարցում. ԵԽ պատգամավոր Նատալի Լուազո

ԵՄ դիվանագիտությունը չկարողացավ արդյունավետ արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ «Մենք չկարողացանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ»,- ասել է պատգամավորը՝ Ղարաբաղի իրավիճակին նվիրված միջազգային հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ: Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել է, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները։ «Այսօր…

Read More
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը: «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան»,- պնդել է Ռոթը: «Ինքնին հասկանալի է, որ դա…

Read More
Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան
		20.09.2023 . Արցախ

Ամբողջ միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան 20.09.2023 . Արցախ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում:    «Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։ New evidence of ethnic…

Read More
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ը ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգից տեղեկացել է, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել  նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակում, որի  ստորագրողների թվում է նաև Բերգը, կոչ է արվում ԵՄ-ին քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները: Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական…

Read More