Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Read More
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը և հացահատիկի գործարքը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը և հացահատիկի գործարքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Երեք ժամ տևած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկրի սահմանային անվտանգությունը, Իրաքում և Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմին և հացահատիկի գործարքին: Ներկաները նաև համաձայնել են՝ հարկավոր է միասնական պայքար մղել աշխարհում հակաիսլամական դրսևորումների դեմ: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նիստի ընթացքում Էրդողանը արտաքին…

Read More
Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes

Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes

Forbes-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակի մասին։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակաս է զգում, տուժել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, վտանգված է հատկապես երեխաների, հաշմանդամություն…

Read More
Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին, որում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշում է, որ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Լրատվականի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր զեկույցը կողմնակալ է, աղավաղում է տեղում իրավիճակը և պարունակում է…

Read More
Նիգերում անցումային կառավարություն է ստեղծվել
		10.08.2023 . Միջազգային

Նիգերում անցումային կառավարություն է ստեղծվել 10.08.2023 . Միջազգային

Նիգերի ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության կազմում ընդգրկվել է 20 նախարար՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նիգերի ապստամբների առաջնորդը նաև հանդիպել է պետական հեղաշրջումից հետո Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կողմից նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ: Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի…

Read More
Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։

Read More
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է առաջիկայում հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դեսպանատան ներկայացուցչին։ Վերջինս տեղեկացրել է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումն իրականացվելու է մշտական հիմունքներով։ Նշվում է, որ Կիպրոսի հյուսիսում, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 50 հազար ՌԴ քաղաքացի կա։ Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թվականից օկուպացված է…

Read More
Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերը ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի։ Ակցիայի մասնակիցները փակել են 134 E ավտոմայրուղին՝ ԼՂ-ում հայերի նոր ցեղասպանության վրա միջազգային ուշադրություն հրավիրելու համար: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում ևս ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

Read More
Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում: Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

Read More
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները
		10.08.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները 10.08.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Միլլերը:

Read More
Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր է Ադրբեջանի քարոզչության դեմ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր է Ադրբեջանի քարոզչության դեմ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- նշել է…

Read More
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում զորամաս է հրդեհվել

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում զորամաս է հրդեհվել

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում զորամաս է հրդեհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Անդրեյ Զայցևը: Նա պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է զորամասի պահեստում, ապա տարածվել 300 քառակուսի մետր տարածքում։ Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան։

Read More
Չինաստանում ջրհեղեղների պատճառով կան տուժածներ և լուրջ ավերածություններ

Չինաստանում ջրհեղեղների պատճառով կան տուժածներ և լուրջ ավերածություններ

Չինաստանում աղետալի վիճակ է: Երկրի հյուսիսում՝ Հայհե գետի ավազանում հեղեղումների պատճառով կան տուժածներ և լուրջ ավերածություններ: Նոր ջրհեղեղների սպառնալիքը մեծանում է։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ «Կանուն» թայֆունի թիրախում են Չինաստանի հյուսիսարևելյան բնակավայրերը: Ջրհեղեղների կանխարգելման աշխատանքները լավատեսություն չեն ներշնչում: Աղետների կանխարգելման պետական վարչության տվյալով՝ ջրհեղեղի նախազգուշացումներ են տրվել Տյանցզինում, Հեբեյում, ինչպես նաև Պեկինում և մի…

Read More
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, որոնք ընդգրկում են 8 ֆիզիկական, 5 իրավաբանական անձ և ինքնաթիռ: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: Ըստ առկա տեղեկության՝ «սև ցուցակում» են հայտնվել, այդ թվում՝ «Բելավիա» ազգային ավիաընկերությունը, Բելառուսի պետական վերահսկողության կոմիտեի ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտը, Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարանը: Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված ինքնաթիռը…

Read More
Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից ԼՂ-ում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել

Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից ԼՂ-ում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել

Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից:   Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական…

Read More
Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականներին վերապատրաստել F-16-երի համար

Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականներին վերապատրաստել F-16-երի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է, որ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվեն և սովորեն օգտվել F-16 կործանիչներից: Պենտագոնի տվյալով՝ ուսուցման գործընթացը ղեկավարում են Դանիան և Նիդերլանդները։ Ավելի վաղ Մոսկվան, արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին, զգուշացրել էր՝ Ուկրաինային այդ կործանիչների փոխանցումը Ռուսաստանը կդիտարկի որպես միջուկային ոլորտի սպառնալիք։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ու…

Read More
Կարևոր է ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը՝ Հաագայի դատարանի կարգադրությանը համապատասխան․ Լիտվայի ԱԳ նախարար

Կարևոր է ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը՝ Հաագայի դատարանի կարգադրությանը համապատասխան․ Լիտվայի ԱԳ նախարար

Զրուցեցի Արարատ Միրզոյանի հետ, մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար ծանր հետևանքների վերաբերյալ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։ «Խիստ կարևոր է ապահովել անարգել տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան։ Վերահաստատել եմ համապարփակ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու բացարձակ անհրաժեշտության ամուր համոզմունքը»,-  նշել է Լանդսբերգիսը։

Read More
Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան

Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան

Հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ` Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ՀՀ…

Read More
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ

Մարդու իրավունքների անկախ փորձագետները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ: Այդ մասին նշված է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը հանգեցրել է հիմնական սննդամթերքի սուր պակասի»,- նշել են Ժնևում՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փորձագետների հայտարարությունը:

Read More
IndiGo приступила к прямым авиарейсам из Тбилиси в Дели
		09.08.2023 . Грузия и мир

IndiGo приступила к прямым авиарейсам из Тбилиси в Дели 09.08.2023 . Грузия и мир

Крупнейшая индийская авиакомпания IndiGo приступила к осуществлению прямых полетов по направлению Дели-Тбилиси-Дели. Грузия стала 29-м международным направлением в расширяющейся сети авиакомпании. Руководитель отдела глобальных продаж IndiGo Винай Малхотра заявил, что авиакомпания пытается сблизить Индию и Грузию и открыть двум народам богатую культуру двух стран. «Мы рады начать первый прямой рейс между Дели и Тбилиси —…

Read More
Մերձմոսկովյան Սերգիև Պասադի գործարաններից մեկի տարածքում պայթյուն է որոտացել

Մերձմոսկովյան Սերգիև Պասադի գործարաններից մեկի տարածքում պայթյուն է որոտացել

Սերգիև Պասադում՝ Զագորսկի գործարաններից մեկի տարածքում, այսօր պայթյուն է որոտացել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել «ՊիրոРոս» ընկերության հրագործական տեխնիկայի պահեստում։ Հայտարարվել է տարհանում։ Մերձմոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի: Ըստ վերջին տվյալի՝ փլատակներից դուրս է բերվել 3 մարդ: Պաշտոնյաների համաձայն՝ այնտեղ դեռևս կարող է լինել մինչև 5…

Read More
Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել․ Էրդողան

Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում մասնակցել է Հանրապետության դեսպանների 14-րդ համաժողովին։ Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում այժմ հնարավոր է տևական խաղաղություն և կայունություն հաստատել: Էրդողանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ 2020 թ. ԼՂ-ի դեմ պատերազմում անմիջական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Նա ընդգծել է՝ Թուրքիան վերջին տարիներին դարձել է միջազգային կարևոր խաղացող, որի…

Read More
Համահայկական խաղերում Ախալքալաքն առաջին մեդալն ունի

Համահայկական խաղերում Ախալքալաքն առաջին մեդալն ունի

Համահայկական 8-րդ խաղերում Ախալքալաքի մարզիկները առաջին մեդալն են նվաճել։ Arm wrestling (բազկամարտ) մարզաձեւում Արմեն Քեւնակսզյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նրա վերջին մրցակիցը այս մարզաձեւում աշխարհի չեմպիոն Արման Հովհաննիսյանն է եղել։ Արմենը հանդես է եկել 70-90 քաշային կարգում, նա 79 կգ է։«Շատ դժվար էր, քանի որ քաշի տարբերությունը պետք է լիներ 5 կգ, բայց այստեղ դա…

Read More
Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև

Խաղաղության վերաբերյալ Երևանի և Բաքվի ազդակները չեն նշանակում, որ նրանք համաձայն են ցանկացած պայմանի․ Զայցև

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարի հարցազրույցին, որի ժամանակ նա խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Զայցևը պարզաբանել է, որ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը ասել է, թե պետք չէ արագացնել գործընթացը, կարևոր է, որ այն…

Read More
Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին․ Միրզոյան
		09.08.2023 . Արցախ

Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին․ Միրզոյան 09.08.2023 . Արցախ

Հեռախոսազրույց եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ՝ Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Շարունակելով Դուբրովնիկի համաժողովի քննարկումը՝ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-բուլղարական զարգացող գործընկերությանը և երկկողմ քաղաքական երկխոսությանը»,- գրել է Միրզոյանը։

Read More
Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ ԱՄՆ սենատոր

Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ ԱՄՆ սենատոր

Ադրբեջանում ժողովրդավարական ակտիվիստների վրա հարձակումներն անընդունելի են։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը։ «Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ճնշում գործադրենք նախագահ Իլհամ Ալիևի վրա։ Նա պետք է դադարեցնի հաշվեհարդարը քաղաքական այլախոհների նկատմամբ և ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ինչպես նաև պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի…

Read More
Լեռնային Ղարաբաղում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը՝ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա աշխատանքի շարունակվող խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն…

Read More
Սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենք է, որն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ․ Օկամպո

Սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենք է, որն օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ․ Օկամպո

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մուտքը Լեռնային Ղարաբաղ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ-ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների շրջանում: Այս մասին նշված է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցում։ «Իմ ներդրումն այն է, որ բացատրեմ, թե…

Read More
Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար պետք է համաձայնեցնել միջազգային մեխանիզմը․ ԼՂ նախագահ

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար պետք է համաձայնեցնել միջազգային մեխանիզմը․ ԼՂ նախագահ

Ստեփանակերտ-Բաքու լեգիտիմ երկխոսության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերը հետևեն միջազգային իրավունքի սկզբունքներին ու համամարդկային արժեքներին, որն անպատժելիորեն խախտում է Ադրբեջանը: Միջազգային հանրությանն ուղղված հրատապ ուղերձում ԼՂ-ի նախագահը հորդորում է աղետը կանխելու համար անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ստեփանակերտը մշտապես հանդես է եկել կենսունակ բանակցությունների մեկնարկի օգտին: Հարությունյանի խոսքով՝…

Read More
Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ. Ստանո

Եվրամիությունը չի կարող Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, պաշտպանական կազմակերպություն չէ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Մենք անվտանգության կազմակերպություն չենք։ Հարցը քննարկվում է ՆԱՏՕ-ի և առանձին երկրների համատեքստում, բայց ոչ ԵՄ-ի՝ որպես կազմակերպության»,- ասել է պաշտոնյան։ Ստանոյի խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային մի քանի ոլորտում,…

Read More