ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների փոխանակման շուրջ․ Սալիվան

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը բանակցում են բանտարկյալների, այդ թվում՝ The Wall Street Journal թերթի լրագրող Էվան Գերշկովիչի փոխանակման շուրջ։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարությունը։ Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն դեռ չեն հանգեցրել խնդրի լուծման հստակ մեխանիզմի։…

Read More
Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները

Ֆրանսիան անհիմն է որակել ռասայական խտրականության վերաբերյալ մեղադրանքները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անհիմն և միակողմանի է որակել ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի հայտարարությունները, որը Փարիզից պահանջել է վերացնել ռասայական խտրականության համակարգային պատճառները ոստիկանությունում: «Ֆրանսիան իր անհամաձայնությունն է հայտնում ավելորդ մեկնաբանությունների կապակցությամբ և ափսոսանք է հայտնում, որ վերջին օրերին ոստիկանության և այլ անձանց նկատմամբ իրականացված չարդարացված բռնությունը մոռացվել է։ Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից…

Read More
Հանգստյան օրերին ընդառաջ ռուբլին փոքր-ինչ արժևորվել է

Հանգստյան օրերին ընդառաջ ռուբլին փոքր-ինչ արժևորվել է

Հուլիսի 7-ին ռուսական ռուբլին չափավոր բարձրացել է երկարժութային զամբյուղի նկատմամբ նավթի թանկացման ֆոնին և հանգստյան օրերից առաջ։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 91,25 ռուբլի, ինչը 1,05 ռուբլով ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Միևնույն ժամանակ եվրոն արժեցել է 100,35 ռուբլի՝ թանկանալով 35 կոպեկով։ Երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 41,86 կոպեկով՝ հասնելով 95,35 ռուբլու։ Չինական յուանի…

Read More
Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ուկրաինայում հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգին

Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին՝ հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նա տեղեկացրել է, որ հարվածների հերևանքով ավերվել է գյուղատնտեսական ձեռնարկություն, հրդեհներ են բռնկվել, կրակն ընդգրկել է 360 քմ տարածք, վիրավորվել է մեկ մարդ, նրա վիճակը միջին ծանրության է։ Նշվում է, որ ոչնչացվել է նաև…

Read More
ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարարը մտքեր է փոխանակել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ «Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»,- տեղեկացրել է ԱԳ նախարարը։   ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին:

Read More
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների` Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումն ավարտվել է: Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է 2 ժամ 30 րոպե: Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային…

Read More
Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
		08.07.2023 . Արցախ

Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 08.07.2023 . Արցախ

Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել անարգել մուտքը Լաչինի միջանցք՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Դատարանի որոշումը, որը հստակ է և չի փոխվել 2023 թ․ փետրվարի 22-ից ի վեր, պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց տեքստի որևէ շահարկումների և կեղծ մեկնաբանությունների»,- գրել է Բադալյանը: @CIJ_ICJ…

Read More
Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի մոտ ժամանակներս։ Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է», — նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։ Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի…

Read More
ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը կառույցի և Թեհրանի տեսանկյունից

ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը կառույցի և Թեհրանի տեսանկյունից

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների թիվն ավելացավ ևս մեկով: Կառույցի 9-րդ անդամը դարձավ Իրանը, որը 2005 թվականից կազմակերպությունում ուներ դիտորդ երկրի կարգավիճակ: Իրանագետ Գարիկ Միսակյանի գնահատմամբ՝ ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական նպատակ, այն կարող է նոր հարթակ դառնալ արևմտյան պատժամիջոցների բեռը թեթևացնելու համար: Գարիկ Միսակյան (իրանագետ) — Իրանի գերխնդիրներից մեկն է նաև արտարժույթ…

Read More
Ուկրաինան Սպիտակ տանը երաշխիքներ է տվել, որ կասետային զինամթերքի կիրառումից խաղաղ բնակչությունը չի տուժի

Ուկրաինան Սպիտակ տանը երաշխիքներ է տվել, որ կասետային զինամթերքի կիրառումից խաղաղ բնակչությունը չի տուժի

Ուկրաինան այս պահի դրությամբ չի համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջներին: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին: Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել` Ուկրաինային փոխանցել ATACMS` մինչև 300 կմ հեռահար գործողության հրթիռները: Վերջինս նաև տեղեկացրել է, որ F-16 կործանիչները երբեք նախատեսված չեն…

Read More
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի մուտք

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի մուտք

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը Թվիթերի իր էջում ներկայացրել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցը Լաչինի միջանցք: «Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է 7 ամսով արգելափակված Լաչինի միջանցքի մեկնարկային կետ։ Այցը հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ իրավիճակը տեղում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար մարդու իրավունքների և մարդասիրական լուրջ հետևանքներով»,- գրել է Արման խաչատրյանը։

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Փաշինյանը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը

Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Վարչապետներն ընդգծել են պատմամշակութային ամուր կապերը, որոնք միավորում են երկու ազգերին։ Նշվել է, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ…

Read More
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊԲ
		07.07.2023 . Արցախ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԼՂ ՊԲ 07.07.2023 . Արցախ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:   Հայկական կողմում տուժածներ չկան։   Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։  

Read More
Ռուսական զինուժը գիշերային հարձակում է կատարել Լվովի վրա

Ռուսական զինուժը գիշերային հարձակում է կատարել Լվովի վրա

Ուկրաինայի Լվով քաղաքի վրա գիշերային գրոհի զոհերի թիվը հասել է 10-ի: Բնակելի շենքի փլատակներից հանելով 10-րդ զոհի մարմինը՝ իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողական աշխատանքները։ Գիշերային հրթիռակոծությունից ընդհանուր առմամբ տուժել է 45 լվովցի, այդ թվում՝ երեք երեխա, 16 մարդ հոսպիտալացվել է։ Վնասվել կամ ավերվել է 30-ից ավելի տուն, 250-ից ավելի բնակարան, 10 հանրակացարան, երկու…

Read More
Ուշադիր հետևելու ենք Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին. Պեսկով

Ուշադիր հետևելու ենք Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին. Պեսկով

Այսօր սպասվում է Ուկրաինայի նախագահ Զելենսկու աշխատանքային այցը Թուրքիա։ Երկու երկրի ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, դրանք կանցկացվեն երկկողմ ձևաչափով և պատվիրակությունների կազմով։ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել հացահատիկի գործարքը, որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին, գերիների փոխանակումը,…

Read More
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձնազրույց է ունեցել իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Այդ մասին ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:

Read More
Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան

Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան

Հունգարիան աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, երկրի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը հավելել է՝ այդ հարցով մշտական կապի մեջ են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։   Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոչընդոտել են միայն Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Հունագրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը…

Read More
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության չեն եկել, թե ինչ առաջարկել Ուկրաինային Լիտվայի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության չեն եկել, թե ինչ առաջարկել Ուկրաինային Լիտվայի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ի երկրները դեռ համաձայնության չեն եկել, թե համագործակցության ինչպիսի ձևաչափ առաջարկեն Ուկրաինային Վիլնյուսում հուլիսի 11-12-ը դաշինքի կայանալիք գագաթնաժողովում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։ Ըստ պարբերականի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կենտրոնացած են Կիևի հետ երկկողմ և բազմակողմ «փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի» կամ «անվտանգության հուշագրերի» մշակման վրա։ Շատ դաշնակիցներ անհնարին են համարում դաշինք…

Read More
Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի  Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի թեմայով նիստի մասնակից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նախագահող Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ, Կիևին թույլ է տվել մասնակցել JCPOA-ի (միջուկային գործարքի) թեմայով հանդիպմանը։ Մոսկվան ու Չինաստանը դեմ են արտահայտվել, քանի որ Ուկրաինան կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Ուկրաինան Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի և Անվտանգության խորհրդի անդամ չէ։ Նա խնդրել է Մեծ Բրիտանիայի…

Read More
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Բաթումի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին: Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Նախ երկու երկրների առաջնորդները կունենան առանձնազրույց, այնուհետև տեղի կունենա ընդլայնված կազմերով հանդիպում:

Read More
Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ, որովհետև որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից. Զելենսկի

Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ, որովհետև որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պրահայում Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի հրավեր չստանալ այն պատճառով, որ որոշ երկրներ վախենում են Ռուսաստանից։ «Ես հասկանում եմ, որ դժվար է ստանալ բոլորի միասնական աջակցությունը։ Ինչ-որ մեկը նայում է Մոսկվային, ինչ-որ մեկը վախենում է Ռուսաստանից»,- ասել է…

Read More
ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

ԱՄՆ-ում ավտոբուսների բախման հետևանքով ավելի քան 80 մարդ Է տուժել

Նյու Յորքում երկու ավտոբուսի բախման հետևանքով ավելի քան 80 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Բախումը տեղի է ունեցել Մանհեթենի շրջանում՝ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, երբ երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը բախվել է քաղաքային տրանսպորտային ցանցի ավտոբուսին: Երկու մեքենաներում էլ բազմաթիվ ուղևորներ են եղել։ Վիրավորված 18 քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, ևս…

Read More
17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Այսօր՝ հուլիսի 7-ին ԼՂ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   Ինչպես հայտնում են ԼՂ ԱՆ-ից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ…

Read More
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ 50-60 տարեկանը լավագույն տարիքն է նախագահի համար

Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ 50-60 տարեկանը լավագույն տարիքն է նախագահի համար

Pew Research Center-ի անցկացրած հարցման մասնակիցների 49 տոկոսը համաձայնել է, որ պետության ղեկավարի համար լավագույն տարիքը 50-60-ն է, 24 %-ը նախընտրում է այդ պաշտոնում տեսնել 60-70 տարեկան քաղաքացու, իսկ 17 %-ը՝ 40-50 տարեկան: Ընդ որում՝ հարցվածների միայն երեք տոկոսն է ասել, որ նախագահի համար լավագույն տարիքը 70-ն է կամ ավելի բարձրը: Pew Research Center-ի անցկացրած…

Read More
Լեռնային Ղարաբաղում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը

Լեռնային Ղարաբաղում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը

Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը: Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:

Read More
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից interpressnews.ge-ին հայտնել են, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։ Դեսպանը ստիպված է եղել լքել Ուկրաինայի մայրաքաղաքը նախագահ Զելենսկու որոշմամբ։ Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, կառավարության…

Read More
Սպիտակ տունը որոշել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինային

Սպիտակ տունը որոշել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը արդեն որոշում է կայացրել Ուկրաինայի զինված ուժերին կասետային զինամթերք մատակարարել։ Այս մասին The New York Times-ին (NYT) հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։ Որոշումը կայացվել է Սպիտակ տանը մի քանի ամիս տևած քննարկումներից հետո՝ ասել է աղբյուրը։ Նա ընդգծել է, որ կասետային զենքը կարող է արագացնել ուկրաինական հակահարձակման տեմպերը։ NYT-ն նաև նշում…

Read More
Հրդեհ Միլանի ծերանոցում. կան զոհեր ու տուժածներ

Հրդեհ Միլանի ծերանոցում. կան զոհեր ու տուժածներ

Ավելի քան 80 մարդ է տուժել Միլանի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով, 6 մարդ մահացել է: Բացի այդ, քառասուն մարդ այրվող նյութերից թունավորում է ստացել, սակայն նրանց մոտ ընդամենը ինքնազգացողության վատացում է: Ինչպես հայտնի է դարձել, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 01:20-ին: Հրշեջները դեռևս փորձում են մարել հրդեհը: Այս պահի դրությամբ հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն…

Read More
Շրջափակված ԼՂ-ն ամբողջությամբ ապրում է ներքին ռեսուրսներով. ԼՂ-ՀՀ տեսակամուրջ

Շրջափակված ԼՂ-ն ամբողջությամբ ապրում է ներքին ռեսուրսներով. ԼՂ-ՀՀ տեսակամուրջ

ԼՂ նախագահը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, նաև Արայիկ Հարությունյանի խնդրանքով երեկ կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, մասնակցելով Երևան-Ստեփանակերտ քննարկմանը` մանրամասնել է ԼՂ արտգործնախարարը: Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից տեսակամրջին միացած գործընկերները քննարկել են ԼՂ շրջափակումը դադարեցնելուն ուղղված քայլերը՝ ակնկալելով միջազգային հանրության պատշաճ արձագանքը ադրբեջանական ագրեսիվ քայլերին: Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում:

Read More
ԼՂ Մարտունու շրջանում կեսօրին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
		06.07.2023 . Արցախ

ԼՂ Մարտունու շրջանում կեսօրին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 06.07.2023 . Արցախ

Հուլիսի 6-ին` ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից: Հրադադարի ռեժիմի…

Read More