Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ
		15.02.2023 . Արցախ

Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական գյուղմթերքի հայտնվելը պարզելու ուղղությամբ 15.02.2023 . Արցախ

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:   Արցախի ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:   Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:    

Read More
Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցնում է 41 հազարը

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան մեկ շաբաթ է անցել առաջին հզոր ցնցումներից, փրկարարներին հաջողվում է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած  մարդկանց։ Թուրքական և սիրիական հիվանդանոցները ծանրաբեռնված են: Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ մոտ 80.000 մարդ գտնվում է…

Read More
Դեսպան Համբարձումյանն իտալացի սենատորին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեսպան Համբարձումյանն իտալացի սենատորին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։ Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։ ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Read More
Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ
		15.02.2023 . Արցախ

Սահմանադրական փոփոխություն նախաձեռնելով՝ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ 15.02.2023 . Արցախ

Արցախի նախագահը Սահմանադրության փոփոխության գործընթաց է նախաձեռնել՝ ռազմական դրության ժամանակ երկրի ղեկավարի աթոռը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրությունն առաջարկելով վերապահել խորհրդարանին: Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի մամուլի խոսնակ) — 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել՝ օր-օրի Արցախի շուրջ փոփոխվում է թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, թե՛ տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում: Արցախի նախագահի մամուլի…

Read More
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում Կիևին ռազմական աջակցության հարցն է

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ներկա է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալիքսի Ռեզնիկովը: Օրակարգում Կիևին ռազմական աջակցությունն է: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ նշել է, որ Ուկրաինան հրատապ պահանջներ ունի, որոնց հարցում Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Դաշինքը պետք…

Read More
Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա

Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Read More
Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները մեկ գաղափարի շուրջ #PeopleHelpthePeople
		14.02.2023 . Վրաստան

Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները մեկ գաղափարի շուրջ #PeopleHelpthePeople 14.02.2023 . Վրաստան

Եվրոպական հեռարձակողների միության ռադիոկայանները Նիդերլանդական ռադիոյի (NPO) 3FM-ի նախաձեռնությամբ համախմբվում և համերաշխություն են հայտնում Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների հարազատներին։ Փետրվարի 15-ին, Թբիլիսիի ժամանակով 11:45-ին, վրացական ռադիոն և վրացական ռադիո-երաժշտությունը եվրոպական ռադիոկայանների հետ միասին կմիանան համերաշխության ակցիային և կհնչի երգը։ «Ռադիոն միշտ ձեր կողքին է նման պահերին, ուստի չորեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, ռադիոկայաններով…

Read More
Բերբոքը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունգարիան չեն ձգձգի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Բերբոքը հույս է հայտնել, որ Թուրքիան և Հունգարիան չեն ձգձգի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը

Շվեդիան և Ֆինլանդիան քայլեր են ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար, կարևոր է այդ գործընթացը ավարտել մինչև Դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ 2023 թ. հուլիսի 11-12-ը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը: «Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Թուրքիան և Հունգարիան, չեն ձգձգի վավերացման գործընթացը»,- ասել է դիվանագետը: Գերմանիայի…

Read More
Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը

Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը

Մոլդովան ավելի քան երեք ժամ փակ պահելուց հետո բացել է իր օդային տարածքը: Օդային տարածքի փակվելու մասին հայտնել էր Air Moldova ընկերությունը: Որոշ լրատվամիջոցների տվյալով՝ դրա պատճառը եղել է Մոլդովայի օդային տարածք օտարերկրյա անօդաչու թռչող սարքի մուտքը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկրի օդային տարածքը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Read More
Թուրքիայի Էրզին քաղաքը երկրաշարժից էապես չի տուժել շինարարական նորմերի պաշտպանության շնորհիվ

Թուրքիայի Էրզին քաղաքը երկրաշարժից էապես չի տուժել շինարարական նորմերի պաշտպանության շնորհիվ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից ամենաշատը տուժած շրջաններից մեկի՝ Հաթայ նահանգի քաղաքներից մեկում՝ Էրզինում, ոչ մի շենք չի փլվել: Այս մասին հայտնել է Էրզինի քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուն։ Նրա խոսքով՝ շենքերը վնասվել են, բայց ամբողջությամբ չեն ավերվել: Քաղաքապետը հայտնել է նաև, որ 42 հազար բնակիչ ունեցող քաղաքում երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել:   Միևնույն ժամանակ, 20…

Read More
Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը

Պեկինը կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը. Սի Ծինփինը՝ Ռայիսիի հետ հանդիպմանը

Պեկինը անշեղորեն կպահպանի Թեհրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ: «Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանն անշեղորեն կպահպանի Իրանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը և առաջ կտանի չին-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է ՉԺՀ նախագահը՝ հաղորդում է IRNA գործակալությունը: Հիշեցնենք, որ…

Read More
Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը հուզիչ է. Փաուեր
		14.02.2023 . Միջազգային

Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը հուզիչ է. Փաուեր 14.02.2023 . Միջազգային

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Փաուերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին: Նա հիշեցրել է, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել 100 տոննա պաշար և…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան, 3 բուժառու վերադարձել է Արցախ

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 հիվանդ տեղափոխվել է Հայաստան, 3 բուժառու վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 14-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Երեք բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին…

Read More
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում քննարկվում է մայիսի 14-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգումը։ Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ո՛չ մայիսին, ոչ էլ հունիսին: «Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։ Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է նման հեռանկարին: Նշվում է, որ սահմանադրությունն այս…

Read More
Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սև ծովի ափին՝ Բաթումում, ականի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել՝ հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Լողափից 25 մետր հեռավորության վրա տեղի ունեցած պայթյունի մասին ազդանշան ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ աշխատակիցներ, այդ թվում՝ սակրավորներ և հրշեջներ։ Ականի ծագման մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ռուսական…

Read More
Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհով արգելվում է երթևեկել

Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհով արգելվում է երթևեկել

Ձյան, բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով Ախալցխա-Բաթումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի երթևեկությունը, հայտնում են ավտոճանապարհների դեպարտամենտից։ Գործակալության տվյալներով՝ նշված վայրը մաքրվում է, իսկ երթեւեկությունը, հավանաբար, կվերականգնվի մինչեւ օրվա վերջ։

Read More
Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը

Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Վրաստանում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դանիգանի թեկնածությունը։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Կարիերային դիվանագետ Ռոբին Դանիգանը ներկայումս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալն է: 2018-2021 թվականներին եղել է Ավստրիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալ։ Դանիգանը Պետդեպարտամենտում աշխատում է 1992 թվականից։ 2014-ից…

Read More
Իրանի նախագահը ժամանել է Չինաստան

Իրանի նախագահը ժամանել է Չինաստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին: Օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Չինաստանի մշակույթի և զբոսաշրջության նախարարը՝ հայտնում է IRNA գործակալությունը: Իրանի նախագահի եռօրյա այցի առաջին օրվա ընթացքում նախատեսված են հանդիպումներ Չինաստանի նախագահի, վարչապետի և Ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրում: Ռայիսիի այցը…

Read More
Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները
		14.02.2023 . Արցախ

Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները 14.02.2023 . Արցախ

Արցախի կառավարության շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում նշված է՝ էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով հանրապետությունում հաճախացել են հրդեհները: Վերջին 7 օրվա ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի: Հրապարակվել են նաև վիճակագրական թարմացված տվյալներ. 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու…

Read More
Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Նարեկ Մկրտչյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենին է ներկայացրել ԼՂ-ում իրավիճակը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող…

Read More
Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ին հղումով։ «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս կտրականապես խորհուրդ չի տրվում։ Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են այդ հանրապետության տարածքում, առաջարկում ենք առանց հապաղելու…

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կլքի մինչև հոկտեմբեր. ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կլքի մինչև հոկտեմբեր. ՆԱՏՕ-ի մամուլի ծառայություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի հայտնել Է Le Figaro-ն՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Լունգեսկուին: «Գլխավոր քարտուղարի մանդատը երկարաձգվել է երեք անգամ, և նա այդ պաշտոնում աշխատել է գրեթե ինը տարի»,- ասել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ «Ստոլտենբերգը իր մանդատի նոր երկարաձգում խնդրելու…

Read More
Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի նախարարները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային

Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի նախարարները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները քննարկում են, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա-Հերցեգովինայի գործնական աջակցությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում, վաղը նախատեսված պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։ «Նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային։ Սրանք ՆԱՏՕ-ի երեք արժեքավոր գործընկերներն են, որոնք վտանգի…

Read More
Տյառնընդառաջը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Տյառնընդառաջը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցական կանոնի համաձայն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նախատոնակ. ժամերգություն եւ նորապսակների օրհնության կարգ։  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը  մեկնաբանում է տոնի հոգեւոր հիմքը. «Մարիամը քառասուն օրական Հիսուսին…

Read More
Արցախում սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում

Արցախում սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում:   Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից:   «Բնակչությանը…

Read More
Հայաստանը հավատարիմ է կայուն խաղաղություն հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությունը. Խաչատուրյան

Հայաստանը հավատարիմ է կայուն խաղաղություն հաստատելու դիրքորոշմանը և ակնկալում է գործընկեր երկրների աջակցությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Ծովինար Վարդանյանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Կիհուն Սոնին և պատվիրակության անդամներին, կարևորել է նմանօրինակ այցելություններն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության…

Read More
Արարատ Միրզոյանը և Անջեյ Կասպրչիկն անդրադարձել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին

Արարատ Միրզոյանը և Անջեյ Կասպրչիկն անդրադարձել են խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին: Քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:    

Read More
ՄԱԿ-ում հայտարարել են Թուրքիայում և Սիրիայում փրկարարական աշխատանքների մոտալուտ ավարտի մասին

ՄԱԿ-ում հայտարարել են Թուրքիայում և Սիրիայում փրկարարական աշխատանքների մոտալուտ ավարտի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիֆիթսը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներն աղետի գոտիներում գրեթե ավարտված են: Նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը։ Պաշտոնյան հայտնում է, որ շուտով ՄԱԿ-ը Սիրիայի կառավարության հսկողության տակ գտնվող շրջաններից օգնություն կուղարկի ապստամբների կողմից վերահսկվող երկրի հյուսիս-արևմուտք, որը նույնպես տուժել է երկրաշարժից: Գրիֆիթսն ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է տուժածներին շտապ ապահովել կացարանով,…

Read More
Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա
		13.02.2023 . Արցախ

Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 5 երեխա 13.02.2023 . Արցախ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են Արցախի Հանրապետության շրջափակման 64-րդ օրվա վիճակագրական տվյալները. 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 239 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նոր բանաձև է պատրաստվում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում նոր բանաձև է պատրաստվում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուսումնասիրում են արևմտյան երկրների առաջարկած հերթական հակառուսական բանաձևի նախագիծը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Համաշխարհային կազմակերպությունում գործակալության աղբյուրներն ասել են, որ փաստաթուղթը պատրաստվում է Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի տարելիցին: Գլխավոր ասամբլեան արդեն հինգ հակառուսական բանաձև է ընդունել։ Առավել շատ ձայներ է ստացել փաստաթուղթը, որը չի ճանաչում հանրաքվեները Դոնբասում, Զապորոժիեի և Խերսոնի…

Read More