ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ
		21.07.2023 . Տարածաշրջան

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ 21.07.2023 . Տարածաշրջան

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը կանխելու համար։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Պատժամիջոցներն արգելում են ԵՄ-ից Իրան անօդաչու թռչող սարքերի կառուցման և արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների արտահանումը։ Դրանք նաև նախատեսում են ճանապարհորդության սահմանափակումներ և ակտիվների սառեցում, որոնք կարող են կիրառվել իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին…

Read More
Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել Է Սև ծովում լրացուցիչ ականներ տեղադրելու համար

Սպիտակ տունը Ռուսաստանին մեղադրել Է Սև ծովում լրացուցիչ ականներ տեղադրելու համար

Ռուսաստանը լրացուցիչ ծովային ականներ է տեղադրել Սև ծովում, հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Այդ մասին գրում Է РИА Новости-ն: ԱՄՆ նախագահի գրասենյակի ներկայացուցիչը հիշեցրել է ռուսական բանակի հարվածներն ուկրաինական նավահանգիստներին։ Քիրբին հստակեցրել է, որ ամերիկյան կողմը լրացուցիչ տեղեկություններ ունի, որ ռուս զինվորականները կարող են ընդլայնել թիրախների ցանկը՝ այնտեղ ներառելով Ուկրաինայի հացահատիկային…

Read More
ՃՏՊ Ախալքալաքի բերդի մոտ

ՃՏՊ Ախալքալաքի բերդի մոտ

Այսօր՝ հուլիսի 21-ին Ախալքալաքի բերդի մոտ, գլխավոր ճանապարհի ոլորաններում թեթեւ մարդատար մեքենան մխրճվել է բեռնատար մեքենայի տակ։ http://akhaltskha.net/wp-content/uploads/2023/07/118374165876616581.mp4 Դեպքի վայրում աշխատում են օրինապահ մարմնի ներկայացուցիչները, տուժողների մասին տեղեկություն հայտնի չէ, մարդատար մեքենան զգալիորեն տուժել է։

Read More
Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջև։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: «Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում։ Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների…

Read More
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն աշխատանքից ազատվել է Զելենսկուն քննադատելու պատճառով

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանն աշխատանքից ազատվել է Զելենսկուն քննադատելու պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայում դեսպան Վադիմ Պրիստայկոյին աշխատանքից ազատել է, երբ վերջինս «անառողջ սարկազմ» է անվանել Ուկրաինայի ղեկավարի խոսքը՝ ուղղված Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հուլիսի 12-ին Վիլնյուսում  կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել էր, որ արևմտյան երկրները կցանկանային երախտագիտության խոսքեր լսել Ուկրաինայից ռազմական տեխնիկա մատակարարելու համար՝ արագացված…

Read More
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի սղության պատճառով աղբահանություն չի իրականացվում

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի սղության պատճառով աղբահանություն չի իրականացվում

Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում մայրաքաղաքի սանիտարական վիճակի մասին վկայող լուսանկարներ են հրապարակվել և կից գրառում է արվել. «Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու…

Read More
Արարատ Միրզոյանն Ավստրիայում հանդիպել է ՀՀ դիվանագետների հետ

Արարատ Միրզոյանն Ավստրիայում հանդիպել է ՀՀ դիվանագետների հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ավստրիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությանը՝ թվիթերի էջում: «Արտաքին գործերի նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները»,- նշված է հաղորդագրությունում: Շեշտվում է, որ հայկական կողմը մեկ անգամ ևս կոչ…

Read More
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն 14 տարի անց կայցելի Թուրքիա

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն 14 տարի անց կայցելի Թուրքիա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ, հայտարարել է Անկարան։ Երկու ղեկավարները հուլիսի 28-ի հանդիպման ժամանակ քննարկելու են համագործակցությունը բարելավելու քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր, հայտնում է Al-Monitor-ը: Վերջին անգամ Նեթանյահուն Թուրքիա էր այցելել 2009-ին՝ Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավատորմի վրա կատարված ռազմական հարձակումից առաջ,…

Read More
Որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը. Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը

Որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը. Էրդողանի կոչը՝ միջազգային հանրությանը

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը և մերժել ցանկացած գործարք, որը Կիպրոսի թուրքերին չի առաջարկի ստեղծել սեփական պետություն, հայտնում է dailysabah-ը։ «Ես կրկնում եմ պատմական կոչը, որ արել եմ ամբողջ աշխարհին ՄԱԿ-ի ամբիոնից՝ որքան հնարավոր է շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսը»,- ասել է Էրդողանը Կիպրոսի օկուպացիայի 49-ամյակին…

Read More
Դիմում ենք Վրաստանի նախագահին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալ մարդկային ողբերգությանը

Դիմում ենք Վրաստանի նախագահին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալ մարդկային ողբերգությանը

Դիմում ենք Վրաստանի վարչապետին, Նախագահին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալու մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի կառավարությունը 220 օրից ավել է ինչ խախտելով եռակողմ հայտարարությունը փակել է Լաչինի միջանցքը եւ ապօրինաբար անցակետ տեղադրել այնտեղ։ Այդ անցակետը չնայած նրան, որ ապօրինի է տեղադրվել խախտելով եռակողմ հայտարարությունը, հիմա ընդհանրապես փակել է միջանցքը բոլոր…

Read More
Ղրիմի կամուրջը միառժամանակ փակվել է. հնչել է օդային տագնապ
		21.07.2023 . Միջազգային

Ղրիմի կամուրջը միառժամանակ փակվել է. հնչել է օդային տագնապ 21.07.2023 . Միջազգային

Ղրիմի կամուրջը ժամանակավորապես փակվել է: Այս մասին հայտնել է Ղրիմի օպերատիվ շտաբի տելեգրամ ալիքը` տեղեկացնելով, որ հնչել է օդային տագնապի ազդանշան և կամուրջը լքելու մասին նախազգուշացում: Ավելի ուշ օպերատիվ շտաբը հայտնել է, որ կամուրջը կրկին բացվել է:

Read More
Իրաքի խորհրդարանը հավանանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին որոշմանը

Իրաքի խորհրդարանը հավանանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին որոշմանը

Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին երկրի կառավարության որոշմանը: «Ներկայացուցիչների խորհուրդը խոր ափսոսանք է հայտնում Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան առջև այսօր կազմակերպված ակցիայի կապակցությամբ»,- նշված է Իրաքի խորհրդարանի հայտարարության մեջ։ Ներկայացուցիչների խորհրդի հայտարարության հետ գրեթե միաժամանակ Իրաքի սուննի համայնքը երկրի իշխանություններից պահանջել է դադարեցնել Շվեդիայի հետ համագործակցության բոլոր ձևերը: Բաղդադը նաև հետ է…

Read More
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում աշխատանքներ կիրականացվեն տեղական մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում աշխատանքներ կիրականացվեն տեղական մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ

ԼՂ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը: «Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող…

Read More
ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԵԱՀԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Անն-Քրիստի Կարլսենը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում խոր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման ու ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ «Մենք ամենավճռական կերպով կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ Նորվեգիան…

Read More
ԵՄ Խորհուրդը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
		20.07.2023 . Միջազգային

ԵՄ Խորհուրդը վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 20.07.2023 . Միջազգային

ԵՄ Խորհուրդն այսօր որոշել է վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների դեմ պատժամիջոցները՝ հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Այժմ պատժամիջոցները ներառում են առևտրի, ֆինանսների, տեխնոլոգիաների, երկակի օգտագործման ապրանքների, արդյունաբերության, տրանսպորտի և շքեղ ապրանքների սահմանափակումը: Դրանք նաև ընդգրկում են ծովային տրանսպորտով Ռուսաստանից Եվրամիություն հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման…

Read More
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։ «Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը…

Read More
Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը։ Նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և…

Read More
Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ

Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում՝ Դյաոյութայ պետական նստավայրում, ընդունել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին և բարձր է գնահատել դիվանագետի ներդրումը չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։ Սին հիշեցրել է, որ Քիսինջերը վերջերս դարձել է 100 տարեկան և ավելի քան 100 անգամ այցելել է Չինաստան: Նրա խոսքով՝ 52 տարի առաջ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում էին կրիտիկական…

Read More
Տոյվո Կլաարի մանդատը երկարաձգվել է մինչև 2024-ի օգոստոսի 31-ը

Տոյվո Կլաարի մանդատը երկարաձգվել է մինչև 2024-ի օգոստոսի 31-ը

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը բրյուսելյան հանդիպման շրջանակում երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը մինչև 2024 թ․ օգոստոսի 31-ը: «Նրա խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես՝ Վրաստանի ճգնաժամի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև խրախուսել տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև, անհրաժեշտության դեպքում՝ նրանց…

Read More
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը

Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը։ «Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը…

Read More
Մասաչուսեթսի նահանգապետը Ջո Բայդենին կոչ է արել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

Մասաչուսեթսի նահանգապետը Ջո Բայդենին կոչ է արել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Նա մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ապրող 120 000 հայերի համար ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, հիշեցրել սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման և մարդկանց ազատ տեղաշարժի՝ ամիսներ շարունակ խափանման մասին։ Հիլին…

Read More
Կոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
		20.07.2023 news Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքական

Կոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին 20.07.2023 news Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքական

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրենը կոր է անում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին միջամտել Լալինի միջանցքի ապաշրջափակման գործին։

Read More
ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակությունը Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակությունը Ադրբեջանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԵԱՀԿ-ում Եվրամիության պատվիրակությունն արձագանքել է ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթին։ «2023 թվականի հունվարին Վիեննա կատարած Ձեր վերջին այցից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և արդյունավետ բանակցությունների՝ շնորհիվ Եվրոպական միության ակտիվ մասնակցության և ԱՄՆ լրացուցիչ ջանքերի՝ չնայած վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղում լարվածության տագնապալի…

Read More
ԼՂ-ին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով տարբեր երկրներ և կառույցներ տարբերակներ են մշակում․ Զախարովա

ԼՂ-ին մարդասիրական օգնություն հասցնելու հարցով տարբեր երկրներ և կառույցներ տարբերակներ են մշակում․ Զախարովա

Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Մոսկվան աշխատում է բոլոր կողմերի հետ և ոչ միայն հրապարակային հարթությունում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարմանը, ապա առանձին երկրներ և միջազգային կառույցներ տարբեր տարբերակներ են մշակում»,- նշել է Զախարովան, սակայն չի հստակեցրել՝ ինչ տարբերակներ նկատի ունի,…

Read More
Օմանը փորձում է մոտեցնել միջուկային բանակցություններում կողմերի դիրքորոշումները․ Աբդոլլահիան

Օմանը փորձում է մոտեցնել միջուկային բանակցություններում կողմերի դիրքորոշումները․ Աբդոլլահիան

Օմանը ջանքեր է գործադրում միջուկային բանակցությունների կողմ հանդիսացող երկրների դիրքորոշումներն իրար մոտեցնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նրա խոսքով՝ այդ շրջանակում որոշ նախաձեռնություններ են ներկայացվել, որոնք Իրանն այժմ ուսումնասիրում է: Աբդոլլահիանը նաև հայտնել է, որ Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը իրանական կողմն առաջարկել է Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային համագործակցության ու…

Read More
Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն

Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են հայտնել Ստոկհոլմում հուլիսի 19-ին Ղուրանն այրելու դեմ։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Թագավորության դեսպանության դեմ այդ գործողությունը՝ հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալով՝ Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրաքի իշխանությունները պետք է ապահովեն երկրում գտնվող դիվանագիտական առաքելությունների…

Read More
Խաթարված է դեղորայքի տեղափոխումը ԼՂ. Ավանեսյան

Խաթարված է դեղորայքի տեղափոխումը ԼՂ. Ավանեսյան

Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին: Եվ այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար: Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նախարարը նշեց, որ դեղորայքը և բոլոր…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Եվրոպական քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Եվրոպական քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից:

Read More
Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար

Զելենսկին Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար

Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի էներգետիկ կայունության ապահովմանը աջակցելու համար։ «Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի կարիքների համար էներգետիկ սարքավորումների ձեռքբերմանն օգնություն հատկացնելու որոշման համար։ Բարեկամ պետության այս աջակցությունը կարևոր է էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար՝ ագրեսորի մշտական հարձակումների դեմ: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը…

Read More
ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության Արտաքին գործերի խորհրդի նիստը՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Ի թիվս այլ միջազգային հարցերի՝ նախատեսվում է համառոտ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և այդ հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքը:

Read More