Լեհաստանն ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը
Վարշավան լրացուցիչ 500 ոստիկան և հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ կուղարկի Բելառուսի հետ սահման՝ հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բլաժեյ Պոբոժին: 500-հոգանոց ստորաբաժանումը կմիանա լեհ-բելառուսական սահմանի անվտանգությունն ապահովող 5000 սահմանապահին և 2000 զինծառայողին: Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանը կուժեղացվի՝ այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զորքերի տեղակայման հետ կապված։…
