ԱՄՆ-ն ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը
Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, հաղորդում է TURAN գործակալությունը: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։ «Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի…
