Կրկնակի շրջափակման մեջ գտնվող 2 համայնքների բնակիչները գնացել են Ստեփանակերտ և վերադարձել տուն
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի Հին շեն, Մեծ շեն համայնքներից երթուղային միկրոավտոբուսը բնակիչներ է տեղափոխել Ստեփանակերտ: Պայմանավորվածության համաձայն՝ նրանք կրկին խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են: Գրիշա Հովհաննիսյան (Շուշիի շրջվարչակազմի ղեկավար) — Պայմանավորվել էինք, որ շաբաթական մեկ-երկու անգամ կազմակերպենք, որ մարդիկ կապը պահեն Ստեփանակերտ մայրաքաղաքի հետ, և դրանով իսկ լուծվում են մի շարք թե՛ անձնական, թե՛ տնտեսական…
