Քննարկում ենք ՀՀ-ում՝ վրացերենի, Վրաստանում՝ հայերենի ուսուցման որակը մեծացնելու հարցը․ Փաշինյան
Քննարկում ենք ՀՀ-ում՝ վրացերենի, Վրաստանում՝ հայերենի ուսուցման որակը մեծացնելու հարցը․ Փաշինյան
Քննարկում ենք ՀՀ-ում՝ վրացերենի, Վրաստանում՝ հայերենի ուսուցման որակը մեծացնելու հարցը․ Փաշինյան
Ադրբեջանցի կեղծ բնապահպանները սադրանքի են դիմել Արցախ վերադարձող երեխաների ճանապարհին: Մոտեցել են նրանց տեղափոփող ավտոմեքենային, ներխուժել, փորձել նկարահանումներ անել, երեխաներից մեկը ուշաթափվել է: Միջամտել են խաղաղապահները, ինչից հետո մեքենան կարողացել է անարգել շարժվել: Ադրբեջանցի ֆեյք էկոակտիվիստների սադրանքին արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ասել, որ սա նախկին նման գործողությունների անպատժելիության հետևանքն է: Մանրամասները` Աննա Զախարյանի…
Վլադիմիր Պուտինը չի կասկածում Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակին: Կրեմլի ղեկավարն ապավինում է իր երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությանը, մինչդեռ Ուկրաինայից ստացվող տեղեկություններն առայժմ Մոսկվայի լուրջ հաջողությունների մասին չեն խոսում, Դնեպրում հրթիռից բնակելի տան փլուզման լուրից հետո էլ ստացվել է ողբերգական մեկ այլ պատահարի մասին տեղեկություն. Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարը, նրա առաջին…
Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի: Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում…
Արցախի նախագահը անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ ունեցած հաղորդակցությունից հետո Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա: Ավելին՝ այսօր առավոտյան Ադրբեջանը նորից Արցախը զրկել է գազամատակարարումից, ինչի հետևանքով, ըստ Հարությունյանի, լրջագույն նոր խնդիրներ են առաջացել: Մանրամասները` ռեպորտաժում:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել որոշում կայացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Քաղաքական գործչի խոսքով՝ այս որոշումը կարող է կայացնել միայն Զելենսկին՝ Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ միասին։ Իսկ արևմտյան…
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտ պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ դիվանագիտության աշխատանքի արդյունքների վերաբերյալ ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում: «Ես ուրախ եմ, որ մարդկանց հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են: Ինձ ասացին, որ անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով, ինչը մեծապես…
Արցախում մեկնարկել է պետպահուստից հատկացվող 5 ապրանքատեսակների կտրոններով բաշխման գործընթացը: Ծրագրի իրագործման համար ձևավորվել է 26 սպասարկման կետ, որից 19-ը՝ Ստեփանակերտում: Մետաքսե Ավետիսյան (սպասարկման կետի պատասխանատու) — Սպասարկման հենակետում 15 մուտքագրող ունենք և 2 կտրոն տրամադրող: Բացի դրանից, կոմիտեի կողմից տրամադրվել է 2 ադմինիստրատոր, որոնք հերթեր գոյանալու դեպքում մարդկանց ուղեկցում են դեպի համապատասխան ազատ մուտքագրողներ,…
«Ողջունում եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Վիեննա` քննարկելու Ավստրիայի ու Հայաստանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում ԵՄ նախատեսվող առաքելությանը վերաբերող հարցերը։ Կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Արցախի Կառավարության տեղեկագրի համաձայն՝ շրջափակման 38-րդ օրը. 12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 144 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 445 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։…
Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ, կարծում եմ, որ այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն. դրանք էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն, և նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունություն որոշակի գործոն հանդիսանա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ ասաց…
«Հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը (FAON) այսօր եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի դաժան ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։ Այսօր լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության ներկայացուցիչներին ընդունել…
Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում, պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական…
Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադարձել է է Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նա հիշեցրել է, որ երեկ խոսել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ «Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի համար։ Դրանով մասնավորապես ամրագրված է, որ այդ ճանապարհով ռազմական նշանակության բեռներ չպետք է փոխադրվեն»,- նշել…
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:…
Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի բնակավայրում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը և ՆԳՆ պետական քարտուղար Յուրի Լյուբկովիչը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ողբերգությունից 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա: Ընդհանուր առմամբ, տուժել է 26 մարդ, ներառյալ 10 երեխա, հայտնում է ուկրաինական…
Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։ Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ…
Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։ «Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի…
Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4…
Ղազախստանի կառավարությունը հրամանագիր է հրապարակել տարբեր կատեգորիաների ներգաղթյալների համար երկրում մնալու կանոնները խստացնելու մասին։ Դրանք ներառում են նաև ռուս վերաբնակիչներին՝ մարդիկ, որոնք լքել են Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականի ընթացքում տարբեր (հիմնականում՝ քաղաքական) պատճառներով, գրում է Коммерсантъ-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ է, նրա քաղաքացիներին թույլատրվում է առանց կացության թույլտվություն ստանալու Ղազախստանում մնալ ոչ…
Ցանկանում եմ արձագանքել հունվարի 14-ին Վազիսուբանիում տեղի ունեցած սարսափելի դեպքին, ցավակցում եմ մահացածների ընտանիքի անդամներին և հարազատներին։ Կոոպերատիվը պարտավոր է պարբերաբար ստուգել վերելակը, որպեսզի ապահովվի դրա անվտանգությունը, իսկ եթե փորձաքննությունը հայտնաբերի թերություններ, ապա այն պետք է անհապաղ վերացնել,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կալաձեի խոսքով, վերելակների անվտանգության համար պատասխանատու է շինարարական հասարակությունը, թեև դրանց…
Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական…
Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել…
Կովկասում կայունությունը կարևոր է բոլորի համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» և Թուրքիա-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպումների անցկացումը։
ՄԱԿ-ի արդարատության միջազգային դատարանը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվեցիայի կիրառման շրջանակում հունվարի 30-ին և 31-ին կանդրադառնա Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հայցերին: «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու հայցը: Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով անարգել տեղաշարժ, իսկ…
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։ «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ…
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գերմանիա այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի տնտեսության և կլիմայի հարցերով նախարարության պետքարտուղար Ֆրանցիսկա Բրանտների հետ։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում: «Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, 2022 թվականի ընթացքում ոլորտում արձանագրված աճը, ինչպես նաև բիզնես միջավայրի առավելությունները: Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի,…
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները: Անդրադարձ է կատարվել նաև 2020 թ. 44-օրյա պատերազմին: Նշվել է, որ ռուսասկան կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ: Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել…
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում…