Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին՝ ի պատասխան ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու ԵՄ որոշման: Նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ՝ չպետք է գնանք նույն ճանապարհով, սակայն կարձագանքենք հակառուսական պատժամիջոցների կազմակերպիչների և կատարողների քայլերին»,- մանրամասնել է դիվանագետը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ Մոսկվան իրեն իրավունք…

Read More
Իրակլի Կոբախիձե. 12 կետերի կատարումն առաջնահերթություն է, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց նախապայմանների ընտրելու նոր օրենքը

Իրակլի Կոբախիձե. 12 կետերի կատարումն առաջնահերթություն է, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց նախապայմանների ընտրելու նոր օրենքը

Ելնելով այն հանգամանքից, որ Եվրամիության սահմանած 12 կետերի կատարումը մեզ համար առանձնահատուկ առաջնահերթություն է, որպես բացառություն, մենք աչք կփակենք իրավական սկզբունքների վրա և կընդունենք գլխավոր դատախազին առանց որևէ նախապայմանի ընտրելու նոր օրենքը,- հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, արմատական ​​ընդդիմության սաբոտաժի ֆոնին «Վրացական երազանքն» ակտիվորեն աշխատում է Եվրամիության…

Read More
Ջրհեղեղի հետևանքով Պակիստանի մեկ երրորդը ջրի տակ է հայտնվել

Ջրհեղեղի հետևանքով Պակիստանի մեկ երրորդը ջրի տակ է հայտնվել

Պակիստանի վարչապետը միջազգային հանրությունից լուրջ և անկեղծ աջակցություն է խնդրել՝ հաղթահարելու երկրում ջրհեղեղների պատճառով առաջացած ճգնաժամը: Նրա խոսքով՝ տուժել է 33 միլիոն մարդ, մոտ 1 մլն-ը տեղահանվել է, մահացածների թիվը գերազանցել է 1000-ը. Պակիստանն, ընդհանուր առմամբ, կրել է 10 միլիարդ դոլարի վնաս: Փորձագիտական գնահատականների համաձայն՝ ջրի տակ է հայտնվել երկրի ողջ տարածքի մեկ երրորդից ավելին։…

Read More
Սերբիան զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում

Սերբիան զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում

Սերբական բանակը զորավարժություններ է սկսել Կոսովոյի մերձակայքում գտնվող անվտանգության գոտում՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև մուտքի փաստաթղթերի վերաբերյալ նոր համաձայնության ուժի մեջ մտնելուն ընդառաջ՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։ Վարժանքներն իրականացվում են ստորաբաժանումների մարտունակության և արագ արձագանքման կարողության, ինչպես նաև Կոսովոյի և Մեթոխիայի վարչական գծի մոտակայքում կայունության ապահովման համար: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին անտառ է այրվում

Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին անտառ է այրվում

Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին հրդեհ է հայտնաբերվել։ Հրդեհը հայտնաբերվել է Լիկանի գյուղի մոտ, որը գտնվում է Բորժոմի քաղաքի արևմտյան ծայրամասում։   Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավիացիան։ Հրդեհը պատել է փշատերեւ անտառը, որտեղ հիմնականում աճում են սոճիներ եւ եղեւնիներ։ Լուսանկարը՝ Հարավային դարպասից  

Read More
Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինական դեսանտը փորձել է վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում` նպատակ ունենալով խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը, որն արդեն ուղևորվում է դեպի կայան: Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա տեղեկացրել է, որ ուկրաինական ստորաբաժանումն այժմ արգելափակված է: Ռոգովը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական կողմը ցանկանում է…

Read More
Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել: «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ: Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի…

Read More
Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է այս աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: «Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից։ Դրա համար էլ ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը և գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։ Արդար Ղազախստանի ստեղծման ճանապարհին համալիր բարեփոխումների հաջող իրականացման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության նոր մանդատ»,- ասել է Տոկաևը՝…

Read More
Արցախի նախագահը Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում ներկա է եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

Արցախի նախագահը Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում ներկա է եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիր ու ներկա եղել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք: Միաժամանակ Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն…

Read More
Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է

Թինաթին Բերձենիշվիլի. Շնորհավորում եմ ողջ Վրաստանին այսօրվա կապակցությամբ, Վրաստանն առաջին անգամ «Եվրոբասկետ»-ի հյուրընկալող երկիր է, և Առաջին ալիքը նաև այս մեծ իրադարձության բացառիկ գործընկերն է

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիում բասկետբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է եվրոպական երեք քաղաքների հետ միասին։ «Եվրոբասկետ 2022»-ը պաշտոնապես կմեկնարկի վաղը։ «Թբիլիսi Արենայում» կանցկացվեն A խմբի խաղերը, որտեղ մասնակցում են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Մոնտենեգրոյի և Վրաստանի հավաքականները։ Հանդիպումները ուղիղ եթերում կառաջարկի Վրաստանի Առաջին ալիքը։ Ռիղեում տեղի է ունենում «Եվրոբասկետ 2022»-ի բացման արարողությունը։ Երկրպագուների համար…

Read More
Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն

Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ «Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել…

Read More
ԵՄ երկրներն ավելի քիչ վիզաներ կտրամադրեն ՌԴ քաղաքացիներին

ԵՄ երկրներն ավելի քիչ վիզաներ կտրամադրեն ՌԴ քաղաքացիներին

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԲԱՐԴԱՆԱ Եվրամիությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի ամբողջական սառեցման մասին, այսպիսով՝ Ռուսաստանի քաղաքացիները քիչ վիզաներ կստանան, իսկ դրանց տրամադրման գործընթացն ավելի կբարդանա։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ երկրները համաձայնության են եկել վիզաներ տրամադրել միայն «ռուսաստանցիների կոնկրետ խմբերի»։ Ավելի վաղ…

Read More
Շառլ Միշելը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը

Շառլ Միշելը կարևորել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:  «Մեր մտքերի փոխանակումները բաց էին և արդյունավետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին դրա համար: Մենք վերանայեցինք մեր օրակարգային հարցերի ամբողջ փաթեթը։ Ուրախալի է տեսնել, որ բավական քայլեր են արվել մեր վերջին հանդիպման ընթացքում…

Read More
ԵՄ-ն կասեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը. Reuters
		31.08.2022 . Միջազգային

ԵՄ-ն կասեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը. Reuters 31.08.2022 . Միջազգային

Պրահայում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման արդյունքում որոշվել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Reuters-ը։ Միաժամանակ հանդիպման մասնակիցները չեն կարողացել միասնական որոշում կայացնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման արգելքի վերաբերյալ: Ամբողջական արգելքին դեմ են արտահայտվել Հունգարիան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Կիպրոսը և մի…

Read More
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները

Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են ԱԳ նախարարների մակարդակով շարունակել խաղաղության պայմանագրի նախագծի մշակման բանակցությունները

 Բրյուսելում, oգոստոսի 31-ին, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել…

Read More
Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգը վերակառուցվում է՝ ԱԹՍ-ի դեմ աշխատելու համար

Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգը վերակառուցվում է՝ ԱԹՍ-ի դեմ աշխատելու համար

Ղրիմում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը վերակառուցվում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի Պետական ​​խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։ «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անօդաչու» այս ահաբեկչական համակարգը կդառնա հարձակման հիմնական միջոց: ՀՕՊ համակարգը կառուցվել է ծանր զինատեսակների՝ ինքնաթիռների, հրթիռների համար։ Այժմ այն ​​վերակառուցվում է»,- ասել է…

Read More
ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ
		31.08.2022 . Միջազգային

ՀՀ-ն վերահաստատում է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու պատրաստակամությունը. ԱԳՆ 31.08.2022 . Միջազգային

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայ-հնդկական հազարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հենվում են փոխադարձ բարի կամքի ու հարգանքի վրա, մշտապես եղել են ջերմ և ամուր։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են համակողմանի սերտ համագործակցություն և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Մեր երկրները…

Read More
Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները ժամանել են Զապորոժիե

Ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչները ժամանել են Զապորոժիե

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիե քաղաք է ժամանել Զապորոժիե ԱԷԿ այցի նախօրեին՝ հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները: Ըստ France Presse Agence-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին Զապորոժիե է մտել 19 մեքենայից բաղկացած շարասյունը, որից առնվազն 10-ը՝ ՄԱԿ-ի տարբերանշանով: Առաքելությունը ներառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  քարտուղարության մոտ մեկ տասնյակ աշխատակիցների, որոնք զբաղվում են երաշխիքների խնդրով և…

Read More
Ռասայական խտրականության վերացման կոմիտեի դիտարկումներում արձանագրվել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր

Ռասայական խտրականության վերացման կոմիտեի դիտարկումներում արձանագրվել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքեր

ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: «Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020 թ․…

Read More
ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ. Զախարովա.

ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ. Զախարովա.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Բրյուսելում Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի առաջիկա հանդիպման մասին լրագրողների հարցին։ «Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացած է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։ Համապատասխան աշխատանքը՝ համաձայնեցված երկկողմ ձևաչափերի շրջանակում, առարկայական բնույթ է կրում, առաջ է ընթանում: Օգոստոսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ…

Read More
ԱՄՆ-ն մտավախություն ունի իր մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. WSJ

ԱՄՆ-ն մտավախություն ունի իր մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. WSJ

Միացյալ Նահանգները մտավախություն ունի երկրի մարտունակության վերաբերյալ՝ Ուկրաինային զենքի որոշակի տեսակների, այդ թվում 155 մմ արկերի մատակարարման պատճառով, քանի որ ռազմական գործողությունները ոչնչացնում են ամերիկյան զենքի պաշարները։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Մի շարք պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ 155 մմ տրամաչափի արկերի տեղափոխումը Կիև ԱՄՆ-ի պաշարները կհասցնի «անհարմար ցածր մակարդակի»։ «Այդ մակարդակը կրիտիկական…

Read More
Իլիա Դարչիաշվիլին հայտարարում է, որ Պրահայում կայանալիք մինիստերիալին հանդիպումներ է ունենալու եվրոպացի գործընկերների և ուկրաինացի գործընկերոջ հետ

Իլիա Դարչիաշվիլին հայտարարում է, որ Պրահայում կայանալիք մինիստերիալին հանդիպումներ է ունենալու եվրոպացի գործընկերների և ուկրաինացի գործընկերոջ հետ

Պրահայում, որտեղ Վրաստանը նույնպես մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպացի գործընկերների հետ։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Իլիա Դարչիաշվիլին, նա հանդիպում է ծրագրել նաև իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ։ «Միջոցառման շրջանակներում ես երկկողմ հանդիպումներ կունենամ մեր եվրոպացի գործընկերների հետ։ Նրանց հետ մենք հնարավորություն կունենանք…

Read More
Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այսօր Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին: Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է խթանելու Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ ապագան։ Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը և հասնել համապարփակ…

Read More
Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը
		31.08.2022 . Արցախ

Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը 31.08.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարությունից իրազեկում են, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:   Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:   Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ…

Read More
Ուկրաինային զենքի մատակարարումը չի կրճատվել, հակառակը՝ նույնիսկ ավելացել է. Բորել

Ուկրաինային զենքի մատակարարումը չի կրճատվել, հակառակը՝ նույնիսկ ավելացել է. Բորել

Եվրամիությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը կուսումնասիրի, թե արդյոք ԵՄ երկրները կարո՞ղ են համալրել զենքի պաշարները համատեղ ռազմական պատվերների միջոցով՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Միության պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո։ Նա հավելել է, որ Եվրոպան իր զենքի պաշարների մեծ մասը տրամադրել է Կիևին: Բորելը նաև տեղեկացրել…

Read More
Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկն առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ չնայած այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներին՝ Եվրոպան պետք է համատեղ լուծում գտնի։ «Իմ առաջարկն այն է, որ դադարեցվի վիզաների դյուրացված կերպով տրամադրման համաձայնագիրը, երկարաժամկետ վիզաներ այլևս չտրամադրվեն, որպեսզի պետություններին հնարավորություն տրվի ավելի մանրամասն ստուգել, թե ինչ նպատակով են օգտագործվում…

Read More
Հունաստանը ձգտում է Եվրամիությունում բնական գազի առավելագույն գին սահմանել. Միցոտակիս

Հունաստանը ձգտում է Եվրամիությունում բնական գազի առավելագույն գին սահմանել. Միցոտակիս

Հունաստանը պնդում է, որ Եվրամիությունում պետք է բնական գազի առավելագույն գին սահմանել և էլեկտրաէներգիայի գինը չկապել բնական գազի գնին: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը նախարարների խորհրդի նիստում։ Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն հայտնել է, որ իշխանությունները էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար տնային տնտեսություններին և ձեռնարկություններին սեպտեմբերի համար 1,9 մլրդ եվրո են հատկացրել և…

Read More
Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Լողի մրցույթ Ախալքալաքում. Ովքե՞ր հաղթեցին

Այսօր՝ օգոատոսի 30֊ին Ախալքալաքի լողավազանում տեղի ունեցավ լողի մրցույթի եզրափակիչ փուլը եւ պարգեւատրման արարողությունը։ Նախընտրական փուլը հաղթահարողներն այսօր վերջին անգամ մրցեցին։ Մրցույթին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ փոխքաղաքապետերի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների հետ, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը՝ շրջանային ժողովի փոխնախագահի եւ այլ աշխատակիցների հետ։ Մրցման ընթացքին հետեւողնորը եւ մասնակիցներին ոգեւորողները շատ էին։ Լողավազանի…

Read More
Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին. Թիերի Ռիբո
		30.08.2022 . Արցախ

Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին. Թիերի Ռիբո 30.08.2022 . Արցախ

Ղարաբաղյան հակամարտության շրջանում 90-ականներից ի վեր և 2020 թ. սրացումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է զինվորական և քաղաքացիական ավելի քան 4 900 անձի՝ որպես անհայտ կորած։  «Հայտնում ենք մեր զորակցությունը անհայտ կորած անձանց ընտանիքներին և միասին հիշում նրանց հարազատներին: Երբ որևէ մեկը անհայտ կորում է, ընտանիքն իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվել…

Read More
Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Կիևում Թուրքիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի արտգործնախարարություն

Օգոստոսի 29-ին Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յաղմուր Ահմեդ Գյուլդարան հրավիրվել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին Թուրքիայի դեսպանին մտահոգություն է հայտնել ռուսական «Sparta II» նավով Սիրիայից Ռուսաստան С-300ПМУ-2 հրթիռային համալիրների տեղափոխման վերաբերյալ ուկրաինական կողմի տեղեկության կապակցությամբ՝ նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կայքում: Նշվում է, որ թուրք դեսպանին ներկայացվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության…

Read More