Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին գրված է նահանգապետի տարածած հայտարարության մեջ: Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. նահանգային Կապիտոլիումի այգում կան Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյի…
