Ախալքալաքը կրիմինալ գործողությունների կիզակետում
Ախալքալաքը կրիմինալ գործողությունների կիզակետում
Ախալքալաքը կրիմինալ գործողությունների կիզակետում
Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթյուն է առաջացել։ Հանգամանքները պարզվում են։ Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ավելի ուշ կլինի պաշտոնական հաղորդագրություն։
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ փրկարարներն իրականացրել են մասնակի մեկուսացում։ «Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Արցախի ՆԳՆ լրատվության և հանրության հետ կապերի…
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության կողմից Սուրմալուի դեպքերի հանրային արձագանքների հարցով հղված բողոքի նոտային։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ նպատակահարմար ու կոռեկտ չեն համարում հրապարակել մեր պատասխանի տեքստն ու բովանդակությունը, քանի որ այն ներքին դիվանագիտական գրագրություն է։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին․ Աշոտ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։
Ֆիլիպ Ռիկերի նշանակումը Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնում հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի վերաբերյալ Ժնևի միջազգային բանակցություններին,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։ Ըստ պետքարտուղարի տարածած հայտարարության՝ Ֆիլիպ Ռիկերը կաշխատի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և կղեկավարի ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում միջազգային բանակցություններում՝…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում: Հանդիպմանը մասնակցում…
Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: «Արցախի Հանրապետություն մտնող և դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- նշված է Արցախի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Թբիլիսիում տեղի է ունեցել երթ՝ նվիրված Ուկրաինայի անկախության օրվան։ Ցուցարարները Առաջին Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։ Ուկրաինային աջակցող ակցիային մասնակցել են տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, Ուկրաինայի քաղաքացիներ։ Թբիլիսիում երթը ավարտվել է խորհրդարանի հարակից հրապարակում, որտեղ ակցիային մասնակցած Ուկրաինայի քաղաքացիները սկսել են վանկարկել «Մադլոբա, Սաքարթվելո»։ Շնորհակալություն, Վրաստան!։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից լատվիական հասարակության մեջ հայտնվել է «պետությանն անհավատարիմ ռուսալեզու համայնքի մի հատված, որին պետք է վերահսկել»։ Այս կոչն արել է հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսը, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մեր խնդիրն է զբաղվել դրանով և մեկուսացնել այն հասարակության մյուս մասից»,- հավելել է պետության ղեկավարը։ Սա Լատվիայի նախագահի առաջին հակառուսական հայտարարությունը չէ: Ավելի…
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վիրտուալ մասնակցությանը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը պարզաբանել է, որ Ռուսաստանը, սկզբունքորեն, չի առարկում Ուկրաինայի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ելույթին։ «Բայց միայն նման մասնակցությունը պետք է լինի դեմ առ դեմ, այսինքն՝ նրա ֆիզիկական…
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հրաժարական տվեց, ժամանել է Կիև՝ Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված այցով։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նորից հաստատել է իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական դիմակայության հարցում: Նա կոչ է արել Ուկրաինային հրաժարվել Ռուսաստանի առաջարկած «անվստահելի և անհիմն բանակցային ծրագրից» և գովել է ուկրաինացիներին «ռուսական ներխուժմանը ցուցաբերած աննկուն դիմադրության համար»: Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։…
Շատ Ջավախքցիներ այսօր չեն կարողանում այցելել հայրենի տներ, քանի որ նրանց մուտքը Վրաստան արգելված է «չմեկնաբանվող» օրենքով։ Akhaltskha.net-ը իր ընթերցողին է ներկայացնում հարցազրույցների շարք այն մարդկանց հետ, որոնք զրկված են տուն դառնալու հնարավորությունից եւ նրանց վերադարձը հայրենիք արգելված է պետության կողմից։ Մեր առաջին զրուցակիցը ծնունդով Ախալցխայից Էդուարդ Էնֆիաջյանն է, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Նա…
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը` 82-ամյա Փոլ Փելոսին, մեղավոր է ճանաչվել այս տարվա մայիսին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է CNN-ը։ Նրա Porsche մեքենան բախվել էր Jeep-ին, ոչ ոք չէր տուժել, բայց Փելոսիին չի հաջողվել խուսափել դատական պատասխանատվությունից՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար: Հեռուստաալիքի տվյալով՝ դատարանը Փելոսիին դատապարտել է հինգ օրվա…
Ուկրաինային 3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում մատակարարումների մի մասը կարող է իրականացվել միայն ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, քանի որ դրանք մշակման փուլում են, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին: Ըստ գործակալության տվյալների՝ օգնությունը ներառում է անօդաչու սարքեր և այլ զենքեր մասնավոր արտադրողներից, ոչ թե վարչակազմի ենթակայության տակ գտնվող պաշարներից:…
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ պետական բյուջեի միջոցով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցին հարող տարածքում ծավալված շինարարական աշխատանքերի արդյունքում իրականացվում է երկհարկանի շենքի վերապրոֆիլավորման աշխատանքներ։ Շենքը կհարմարեցվի և կծառայի որպես կրթական հաստատություն՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Վերակառուցման շինաշխատանքները կատարում է «Վյաչեսլավ» ՍՊ ընկերությունը։
Իրանի սահմանապահ ծառայությունը երկրի հարավ-արևելքում գտնվող Սերավան քաղաքի մոտ 1,4 տոննա թմրամիջոց է առգրավել։ Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մաքսանենգները, որոնք մտադրվել էին երկու մեքենայով թմրամիջոց անցկացնել Իրան, սկսել են կրակել սահմանապահների վրա և ստացել պատասխան հարված»,- ասել է ծառայության պետը։ Նրա խոսքով՝ հանցագործները փախել են՝ լքելով մեքենաները,…
Օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել: Այդ կապակցությամբ Արցախի տեղեկատվական շտաբից իրազեկում են, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող…
Մեծ Բրիտանիան, տնտեսական ճգնաժամի հետ կապված, Ուկրաինային Եվրոպայի աջակցության թուլացումը կանխելու համար իր դիվանագետներին ուղարկել է եվրոպական մայրաքաղաքներ: Նրա էմիսարները պետք է համոզեն գործընկերներին չկրճատել օգնությունը Կիևին, հայտնում է The Telegraph-ը։ Պարբերականը, հղում անելով դիվանագետների բանակցությունների մասին տեղեկատվության աղբյուրին, գրում է, որ «Եվրոպական կառավարությունները գնալով ավելի են անհանգստանում Ուկրաինային զենքի և մարդասիրական մատակարարումների ծախսերով, քանի որ…
Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայության «Բորթ N1» պաշտոնական Telegram ալիքը հայտնել է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այցի շրջանակներում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի և Ղազախստանի նախագահների միջև նեղ և ընդլայնված կազմով։ Սպասվում է, որ պետությունների ղեկավարները…
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ անսասան հավատարմությունն ու գերագույն օրենքի պաշտպանությունը կարևորագույն պայմանն է քաղաքացիական միասնության, խաղաղության, բարգավաճման, կայունության և երկրի առաջընթացի համար։ «Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց երկրի ամենակարևոր պետական փաստաթուղթը՝ Վրաստանի Սահմանադրությունը։ Գերագույն օրենքը, որը հիմնված է վրաց…
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, քննարկել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հետ կապված հարցեր: Նոր երթուղու անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) — Նոր երթուղին միջանցքի կարգավիճակ է ունենալու, և այդտեղ 2,5-ական կիլոմետրանոց հատվածներում չեն լինելու ադրբեջանական հենակետեր: Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ…
Ուկրաինայի իշխանություններն ընթացիկ տարվա փետրվարի վերջից ռազմական ծախսերին են ուղղել մոտ 11,4 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի բյուջեի ընդհանուր ծախսերն այս ժամանակահատվածում հասել են գրեթե 27 մլրդ դոլարի: «Դրա ավելի քան 40 տոկոսը ծախսվել է մեր երկրի պաշտպանության և անվտանգության համար»,- տեղեկացրել է Շմիգալը։
Մոսկվան և Դամասկոսը վճռականորեն դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիային հարվածներ հասցնելը և պահանջում միջազգային իրավունքի պահպանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը: «Մենք վճռականորեն դատապարտել ենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու վտանգավոր պրակտիկան, ներառյալ՝ բավական տագնապալի դրվագը, երբ հունիսի 10-ին հարձակման ենթարկվեց Դամասկոսի միջազգային օդանավակայանը, իսկ…
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հելսինկիում հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ժամանակը դեռ չի եկել: «Ներկա պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերություններից քիչ բան է մնացել։ Փոխվստահությունը կորցրել ենք, նոր մեկնարկի որևէ նշան չկա: Հիմա հարաբերությունները կարգավորելու ժամանակը չէ»,- նշել է նախագահը: Ռուսաստանի հետ հարաբերությունները Նիինիստյոն համեմատել է «Սառը…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջին փաստաթղթի մասին Կիևի հայտարարությունները: Նա նշել է, որ Ուկրաինայի որևէ հարևան չի կարող որևէ երաշխիք տալ, «նույնիսկ եթե սարսափելի ատում է Ռուսաստանին»: «Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող էր տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Սակային Ուկրաինայի իշխանությունները՝ ոգևորված Արևմտյան փողերով ու հրթիռներով,…
Պաշտոնական Կիևը հուսով է, որ օգոստոսի 29-30-ը պատրաստ կլինի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Հունգարիայի ղեկավարների խորհրդականների հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել երկուշաբթի Կիևում։ «Մենք անվտանգության երաշխիքները շատ կարևոր հարց ենք համարում, մշտապես այդ մասին…
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այդ մասին թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները չորս քննարկում են անցկացրել: Խոսքը հարաբերությունների փուլային կարգավորման մասին է։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Դիտարկվում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը, որոշակի ջանքեր են ձեռնարկվել առևտրի ոլորտում»,-…
Անցած մեկ շաբաթվա ընթացքում (14.08-21.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 595 նոր դեպք։ Այս մասին տեղեկություն է տարածում ՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Մեկ շաբաթվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 12 329 մարդ, մահացել է վեց հիվանդ։ Մեկ շաբաթվա ընթացքում երկրում անցկացվել է 74 171 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը…
Արևմուտքի երկրները մեծացնում են զենքի մատակարարումն ուկրաինական բանակին, իսկ դրանց կրճատման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հայտնվել էր ԶԼՄ-ներում, սխալ է։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք շարունակում ենք ռազմական աջակցություն ստանալ մեր գործընկերներից։ Այն չի կրճատվում, այլ ընդհակառակը՝ ավելանում է։ Սա շատ զգայուն թեմա է»,- ասել է նա։ Ավելի…