Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ
Մոլդովայի խորհրդարանը այսօր տեղի ունեցած նիստում հաստատել է նոր կառավարության կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի 101 անդամից նոր կառավարությանը կողմ է քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության 62 պատգամավոր: Փետրվարի 10-ին վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական էր ներկայացրել, ինչից հետո երկրի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է իր խորհրդական, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար…
