Արցախի ՆԳՆ-ն հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ 27.08.2022 . Արցախ
Արցախի ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: Արցախի ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
