Արցախի շրջափակման հետևանքով առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը 21.01.2023 . Արցախ
Արցախի շրջափակման 41-րդ օրը հանրապետության կառավարության տեղեկագիրը հրապարակել է օրվա թարմացված վիճակագրությունը: 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 470…
