Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին
Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց է ակնկալում՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների…
