Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ. Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանին և այլ երկրներին խանգարեն դա անել

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ. Մենք բացահայտորեն աջակցում ենք վրացիների ձգտմանը դեպի ՆԱՏՕ, ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանին և այլ երկրներին խանգարեն դա անել

«Ես չեմ տեսնում որևէ ողջամիտ հիմք, ոչ մի ողջամիտ փաստարկ, թե ինչու պետք է խանգարել Վրաստանին և մյուս երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, – այս մասին ասել է Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Նա ասում է, որ համոզված է, որ տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի լավագույն քաղաքականությունը բաց դռների քաղաքականությունն է, և որ…

Read More
Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում

Մեծ Բրիտանիան որոշել է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին դեֆիցիտի դեպքում

Մեծ Բրիտանիան մտադիր է դադարեցնել գազի արտահանումը ԵՄ՝ ներքին սուր դեֆիցիտի դեպքում, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով էներգետիկ անվտանգության ապահովման արտակարգ պլանը։ Երկրի գազատրանսպորտային համակարգը միացված է Նիդերլանդներին և Բելգիային: Ըստ պարբերականի՝ Թագավորության նման քայլը սպառնում է խաթարել միջազգային համագործակցության միտումը էներգետիկ ոլորտում։ Այս առնչությամբ եվրոպական գազային ընկերությունները Մեծ Բրիտանիային կոչ են արել չընդհատել…

Read More
Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
		29.06.2022 . Արցախ

Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել 29.06.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

Read More
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992 թ.-ից սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ:     Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում: Գրեգորի Դուսեն…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթրիքին

Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մադրիդում ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթրիքին

Մադրիդում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի անունից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի պետությունների ղեկավարների պատվին ընթրիք է կայացել, որին մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի քան 40 երկրների ղեկավարների հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց խոսքով, հավաքված հյուրերին դիմել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները համատեղ լուսանկար…

Read More
Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը

Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը

Թուրքիան համաձայնել է սատարել Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստիոն: Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին համաձայնել են լիարժեքորեն համագործակցել Թուրքիայի հետ` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների հարցերում: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: Բացի այդ, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան որոշում են…

Read More
Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը

Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կտևի երեք օր: Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների քննարկման առանցքային հարցերը կլինեն հակամարտությունը Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի նկատմամբ սպառնալիքները: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում հանդիպման ժամանակ առանցքային որոշումներ կկայացնեն, որոնց թվում են նոր ռազմավարական հայեցակարգի ընդունումը, ՆԱՏՕ-ի ամրապնդման, զսպման և պաշտպանության միջոցառումները, ինչպես նաև…

Read More
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ…

Read More
Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը

Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել քննարկելու անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը

Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները եզրափակիչ համատեղ հայտարարություն են ընդունել: Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան և Իտալիան պարտավորվել են թույլ չտալ, որ պատժամիջոցները, այդ թվում՝ հակառուսական, ազդեն պարենային ոլորտի վրա։ «Անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրանքի ազատ հոսքը և մարդասիրական օգնության հասանելիությունը»,- ասված է փաստաթղթում։ Եզրափակիչ հայտարարության մեջ տեղ են գտել նաև այլ…

Read More
Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

Տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Արցախի տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման…

Read More
Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ՀՕՊ համակարգ տրամադրելու անհրաժեշտության մասին

Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտնել է ՀՕՊ համակարգ տրամադրելու անհրաժեշտության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համակարգել է բանակցային դիրքորոշումը կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և ընդգծել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգ տրամադրելու անհրաժեշտությունը: «Հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Համակարգել ենք դիրքորոշումները ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի նախօրեին։ Նշել եմ Ուկրաինայի համար հզոր ՀՕՊ-ի կարևորությունը»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Զելենսկին: Ավելի վաղ…

Read More
Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար
		28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար 28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք «այո» չենք ասի, քանի դեռ Հելսինկին և Ստոկհոլմը ամբողջությամբ չեն դադարեցրել ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը։ Մենք կմասնակցենք հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- մանրամասնել է նախարարը։ Նրա խոսքով՝ Անկարան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն սկանդինավյան…

Read More
Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար ԱԹՍ-ներ կտրամադրի Կիևին

Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար ԱԹՍ-ներ կտրամադրի Կիևին

Թուրքական Baykar Makina ընկերությունը անվճար երեք ԱԹՍ կտրամադրի Կիևին, որոնք գնելու համար ավելի վաղ Ուկրաինայում դրամահավաք էր հայտարարվել։ Լրատվամիջոցների տվյալով՝ անօդաչուների ընդհանուր արժեքը գնահատվում է 15 մլն դոլար: The Wall Street Journal պարբերականը հունիսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան 2019 թվականին Ուկրաինային Bayraktar անօդաչուներ էր վաճառել, որոնք օգնել են երկրին «նախնական փուլում հակահարված տալ ռուսական…

Read More
Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է

Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն: Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էլիսո Բոլկվաձեին այցի համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդները ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն, որի…

Read More
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գործընկերներին առաջարկել է քննարկել ԼՂ ապագան. ռուսական կողմը մերժել է

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գործընկերներին առաջարկել է քննարկել ԼՂ ապագան. ռուսական կողմը մերժել է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր շփվել է իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղի ապագան: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Ցավոք, ռուս համանախագահը չընդունեց հրավերը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասված է գրառման մեջ։

Read More
Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Իրանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Իրանը BRICS-ի խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) միանալու հայտ է ներկայացրել, այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա հույս է հայտնել, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին լրացուցիչ առավելություններ կբերի բոլոր կողմերին։ Օրերս նման հայտ էր ներկայացրել Արգենտինան։ Իրանի և Արգենտինայի կողմից հայտեր ներկայացնելու մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ…

Read More
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում
		28.06.2022 . Տարածաշրջան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 1-ին Վիեննայում 28.06.2022 . Տարածաշրջան

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Read More
ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը Հունաստանի նախագահին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հետ: Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Արարատ Միրզոյանը և Կատերինա Սակելլարոպուլուն նշել են, որ հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ի սրտե շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր միջև ձևավորված գործընկերային սերտ փոխըմբռնումը լավագույնս կնպաստի հայ-վրացական դարավոր կապերի վրա հիմնված երկկողմ բազմաբովանդակ համագործակցության առավել հետևողական ամրապնդմանն ու խորացմանը՝…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ Վրաստանի կառավարության ղեկավարին գագաթնաժողովին հրավիրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ «Իրակլի Ղարիբաշվիլին Մադրիդ այցի շրջանակներում կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական…

Read More
Ախալքալաքում բացվեց LINE UP մշակույթի կենտրոնը

Ախալքալաքում բացվեց LINE UP մշակույթի կենտրոնը

հունիսի 26-ին Ախալքալաքում տեղի ունեցավ LINE UP մշակույթի և ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էինԱխալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Նինոծմինդայի հովվության հոգևոր հովիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանը,  Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչներ, այդ թվում Ախալքալաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի  Իրիցյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակիցներ, հասարակական…

Read More
Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը
		27.06.2022 . Արցախ

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը 27.06.2022 . Արցախ

Ինչ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ, ինչ է դա նշանակում, որ միջազգային գործընկերներն են դրա մասին խոսում: Այս հարցին անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: «Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների…

Read More
Կիևում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել գիշերային ակումբների այցելուներին

Կիևում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել գիշերային ակումբների այցելուներին

Կիևի ոստիկանությունը շրջայց է իրականացրել քաղաքի գիշերային ակումբներում, ինչի արդյունքում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել պարետային ժամը խախտած 219 ժամկետային զինծառայողի՝ հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետը: «Հանգստյան օրերին իրավապահներն այցելել են Կիևի 420 հաստատություն՝ ստուգելու՝ ինչպես են քաղաքացիները հետևում ռազմական դրության սահմանափակումներին: Անվտանգության ուժերը հայտնաբերել են գիշերային ժամերին աշխատող երկու հաստատություն, որոնցում 413 մարդ խախտել է…

Read More
Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան

Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց գերիների վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցին: Ադրբեջանում պահվող գերիներից մեկի քույրը մասնավորապես հարցրել էր Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարվածների մասին, մասնավորապես` «ինչու էին նրանք հայտնվել այնտեղ, եթե այդ հողերը հանձնված էին»:    «Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են խնդիր` ասելով, որ ինչու են զինվորները…

Read More
Ադրբեջանի նախագահի կողմից խոստում հնչել է, և խոստումը չի կատարվել. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի նախագահի կողմից խոստում հնչել է, և խոստումը չի կատարվել. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին

Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր գերիների խումբ ազատ արձակել, բայց դա տեղի չի ունեցել: Այսօր լրատվամիջոցների և ՀԿ-ների հետ առցանց հարցազրույցի ժամանակ լրագրողներից մեկի՝ գերիների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաստատում եմ, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր, որ գերիներն ազատ կարձակվեն, բայց հաջորդ…

Read More
«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ-փառատոնն Ախալքալաքում

«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ-փառատոնն Ախալքալաքում

հունիսի 25-ին Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի«Ջավախքի գարուն» երգի և պարի 12-րդ մրցույթ փառատոնը: Փառատոնին մասնակցեց 37 պարային համույթ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետից ինչպես նաև Ծալկայից և Ասպինձայի միակ հայաբնակ գյուղից՝ Դամալայից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի  փառատոնի մասնակցությունն անվճար էր։Ախալքալաքի քաղաքապետարանի, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը նշում է, որ այս…

Read More
Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել. Զելենսկին՝ G7-ի ղեկավարներին

Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել. Զելենսկին՝ G7-ի ղեկավարներին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր տեսակապով մասնակցել է G7-ի գագաթնաժողովին, որն ընթանում Գերմանիայի հարավում գտնվող Էլմաու ամրոցում։ Ուկրաինայի նախագահը G7-ի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ժամանակը դեռ չի եկել, Կիևը նախ պետք է ամրապնդի իր դիրքերը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարեց, որ Ուկրաինան…

Read More
Արարատ Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները

Արարատ Միրզոյանը Հունաստանի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի զարգացումները

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հունաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:  Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության և ընդհանուր արժեքների վրա:  Արարատ Միրզոյանը և Կիրիակոս Միցոտակիսը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ…

Read More
ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել

ԵՄ-ն ստիպված կլինի հրաժարվել միաձայնության սկզբունքից. Բորել

Եվրամիությունը նոր երկրների մուտքի պատճառով ստիպված կլինի հրաժարվել միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից՝ իր բլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ԵՄ-ն պետք է իրական ժամանակում «ռազմավարական որոշումներ» կայացնի։ Նա «անխոհեմ» է համարել հին ձևով աշխատելը, քանի որ այն, ինչի շուրջ չի հաջողվում համաձայնեցնել 27 անդամի, անհնար կլինի…

Read More
Ռուսաստանի և Չինաստանի գլխավորած հակաարևմտյան դաշինքը ամրապնդում է դիրքերը. Die Welt

Ռուսաստանի և Չինաստանի գլխավորած հակաարևմտյան դաշինքը ամրապնդում է դիրքերը. Die Welt

Ռուսաստանի և Չինաստանի գլխավորած հակաարևմտյան կոալիցիան ավելի հզոր է դառնում, գրում է գերմանական Die Welt-ը: Ըստ պարբերականի, հակաարևմտյան դաշինքը՝ ի դեմս BRICS-ի, ընդլայնում է իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը։ Մինչ արևմտյան կողմնորոշմամբ ​​G7-ը ներկայացնում է 771 մլն բնակչություն, ավելի քան 3 մլրդ մարդ է ապրում ԱՄՆ-ին և Եվրոպային հակադրվող 7 երկրում: Դիտորդի կարծիքով՝ BRICS-ի տնտեսական…

Read More