Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ն կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ. Փաշինյան
Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ի՞նչ պաշտոնական արձագանքներ կան ՀԱՊԿ-ից, և ի՞նչ ակնկալիքներ կան այս մասով: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը:…
