Արցախում ոստիկանությունն իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են մի շարք իրավախախտումներ
Արցախի ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ից մինչև կեսգիշեր, համակարգի բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները։ Ստորաբաժանումների պետերին ու վերակարգերի պատասխանատուներին ոստիկանության պետի առաջին տեղակալն ու շտաբի պետը տվել են համապատասխան հանձնարարականներ. ծառայությունն իրականացնել ամենայն խստությամբ, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոցներ։…
