Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն առաջին աշխատանքային այցը կատարեց Ախալքալաք
Այսօր՝ Դեկտեմբերի 13֊ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Ախալքալաք։ Դեսպանը նախ եղավ Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ նրան դիմավորեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականները՝ ի դեմս Տեր Նշան վարդապետ Հմայակյանի եւ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ Ներկա էին նաև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը եւ Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Մոմավառությունից հետո, դեսպանը, հոգեւորականների եւ ՏԻՄ…
